Հոդված 8
Հոդված 8
Եզրափակիչ դրույթները
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնող վերջին գրավոր ծանուցագրի ստացման օրվանից:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը այդպիսի մտադրության մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Այդ դադարեցումն ուժի մեջ կմտնի տվյալ ծանուցումը մյուս Կողմի ստանալուն հաջորդող վեցերորդ ամսվա առաջին օրը:
4. Սույն Համաձայնագիրը կփոխարինի 1992 թ. ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» Համաձայնագրին:
Կատարված է Հանոյ քաղաքում հունիսի 8-ին 2012 թվականին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, վիետնամերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. օգոստոսի 10-ին