Հոդված 4
Հոդված 4
Տեղեկատվության փոխանակումը
1. Կողմերը կանոնավոր կերպով կփոխանակեն առևտրի, ներդրումների, ֆինանսական ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև տնտեսական, առևտրական, գիտական և տեխնիկական համագործակցության խթանման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:
2. Կողմերը գիտակցում են մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը: Կողմերը կանոնավոր կերպով կփոխանակեն տեղեկատվություն իրենց երկրներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը կարգավորող օրենսդրության և ընթացակարգերի մասին: