Հոդված 2
Հոդված 2
Գործողության շրջանակը
1. Կողմերի միջև սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված համագործակցությունը կիրականացվի մասնավորապես հետևյալ ոլորտներում.
ա/ ներդրումային քաղաքականություն,
բ/ զբոսաշրջություն,
գ/ արդյունաբերություն,
դ/ գիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն,
ե/ տրանսպորտ և տարանցում,
զ/ տեղեկատվություն և հաղորդակցության տեխնոլոգիաներ,
է/ տարածաշրջանային զարգացում,
ը/ գյուղատնտեսություն (ներառյալ բուսաբուծությունը, անասնապահությունը, անտառային տնտեսությունը, ձկնաբուծությունը),
թ/ շրջակա միջավայրի պահպանություն,
ժ/ տնտեսական, առևտրական, գիտական և տեխնիկական համագործակցությունը խթանող՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:
2. Կողմերը միմյանց հետ կխորհրդակցեն համագործակցության գերակա ոլորտները, ինչպես նաև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության նոր ուղղություններ սահմանելու նպատակով: