Հոդված 3
Հոդված 3
Համագործակցության ձևերը
Սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու համար Կողմերը, ի թիվս այլ քայլերի, կխթանեն և կաջակցեն`
ա/ կառավարական մարմինների միջև կապերին և համագործակցությանը,
բ/ մասնագիտական կազմակերպությունների, պալատների և ասոցիացիաների միջև կապերին,
գ/ անհատների, պաշտոնյաների և տնտեսավարող սուբյեկտների միջև համագործակցության խթանման նպատակով այցերի, կապերի, գործարար շփումների ընդլայնմանը,
դ/ տոնավաճառների և ցուցահանդեսների, ինչպես նաև սեմինարների և գիտաժողովների կազմակերպմանը,
ե/ համատեղ ձեռնարկությունների և համատեղ տնտեսական գործունեության այլ տեսակների ձևավորմանը,
զ/ երկկողմ տնտեսական կապերում փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությանը,
է/ առևտրի և զբոսաշրջության խթանմանն ուղղված գործունեությանը: