Հոդված 5
Հոդված 5
Միջկառավարական հանձնաժողովը
1. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում սահմանված դրույթների իրականացման նպատակով Կողմերը կստեղծեն տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով վիետնամա-հայկական միջկառավարական հանձնաժողով (այսուհետ` Միջկառավարական հանձնաժողով):
2. Միջկառավարական հանձնաժողովը բաղկացած կլինի համապատասխան Կողմերի պետական իրավասու մարմինների ներկայացուցիչներից` յուրաքանչյուր Կողմի նախարարության և/կամ նրան համարժեք կառավարման մարմնի ղեկավարի նախագահությամբ:
3. Հանձնաժողովի նիստերն անց են կացվում անհրաժեշտությունից ելնելով, սակայն ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ, հաջորդականության սկզբունքով` Հայաստանի Հանրապետությունում և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում:
4. Միջկառավարական Հանձնաժողովն իր աշխատանքներին մասնակցելու նպատակով կարող է հրավիրել Կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչներին:
5. Միջկառավարական հանձնաժողովի հիմնական իրավասություններն են.
ա/ սույն Համաձայնագրի գործողությունը և դրա կիրառման ընթացքում ծագող բոլոր հարցերի վերահսկումն ու դիտարկումը,
բ/ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության ծրագրերի քննարկումը,
գ/ Կողմերի միջև տնտեսական համագործակցությանը և առևտրին խոչընդոտող խնդիրների ուսումնասիրությունը: