Հոդված 23. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ և ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 23. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ և ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
1. Սույն օրենքի` կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող դրույթները տարածվում են նաև միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետությունում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) գործունեության վրա:
2. Միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետությունում գործող առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) չունեն իրավաբանական անձի կարգավիճակ, հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով և գործում են հիմնադրի անունից ու նրա հաստատած կանոնադրության հիման վրա, որը չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենքներին: Նրանց գործունեությունը կարող է դադարեցվել ինչպես հիմնադրի որոշմամբ, այնպես էլ դատարանի վճռով` պետական լիազորված մարմնի պահանջով, սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
3. Միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետությունում գործող առանձնացված ստորաբաժանումների գործունեության դադարումից (կազմալուծումից) հետո մնացած գույքը հիմնադրի սեփականությունն է: