Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-12-27-ից մինչև 2005-03-22։Բացել գործող տեքստը

Հոդված 3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2005-03-22Բացել ARLIS-ում

Հոդված 3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:

Եթե միավորումը, սույն կետում նշված նպատակների հետ միասին, ունի նաև քաղաքական, կրոնական, արհեստակցական նպատակներ, ապա հասարակական կազմակերպություն չէ և կարող է պետական գրանցում ստանալ որպես հասարակական միավորման կազմակերպական-իրավական այլ տեսակի կազմակերպություն:

2. Մարդու` միավորումներ կազմելու իրավունքը ներառում է այլոց հետ ազատորեն միավորում ստեղծելու, նրան անդամագրվելու (մասնակցելու), նրա գործունեությանը մասնակցելու և անդամությունից (մասնակցությունից) անարգել դուրս գալու իրավունքը` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից և քաղաքացիությունից: Այս իրավունքն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է սահմանափակվել զինված ուժերում և իրավապահ մարմիններում ծառայողների նկատմամբ:

3. Միավորումը, եթե նրա նպատակները համապատասխանում են սույն հոդվածի 1-ին կետում նշված նպատակներին, կարող է պետական գրանցում ստանալ որպես հասարակական կազմակերպություն` գրանցման պահից ձեռք բերելով իրավաբանական անձի կարգավիճակ: Միավորման պետական գրանցումը, ապահովելով միավորման նպատակների իրականացումն իրավաբանական անձի կազմավորման միջոցով, չի սահմանափակում միավորումներ կազմելու մարդու իրավունքը` առանց պետական գրանցման այդպիսի միավորումներ ստեղծելու, դրանց միջոցով գործունեություն ծավալելու առումով:

4. Առանց պետական գրանցման միավորումը չունի իրավաբանական անձի կարգավիճակ և դրանից բխող իրավունքներ ու պարտականություններ, չունի սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի 3-ից 6-րդ ենթակետերով սահմանված իրավունքները և չի կրում սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պարտականությունները: Այդ միավորումը կարող է գործել սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված սկզբունքներին համապատասխան` չխախտելով սույն օրենքի, այլ օրենքների և իրավական այլ ակտերի պահանջները:

[Այսուհետ «անդամ» բառը համարժեք է նաև «մասնակից» բառին, «անդամակցել», «անդամագրվել» բառերը` նաև «մասնակցել» բառին, «անդամակցություն», «անդամություն» բառերը` նաև «մասնակցություն» բառին:]

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։