Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-11-04-ից մինչև 2022-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1.01 Ստորև սահմանված Ընդհանուր պայմանները կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

1.02 Ի հավելումն նախաբանում սահմանված դրույթների` հետևյալ դրույթները և արտահայտությունները կրում են հետևյալ նշանակությունը, կամ եթե դրանք կրկնում են Ընդհանուր պայմանների դրույթները և արտահայտությունները, հետևյալ հատուկ նշանակությունները.

ա) «Փոխառուի լիազոր ներկայացուցիչ» նշանակում է Փոխառուի Ֆինանսների նախարարը,

բ) «Փակման ամսաթիվ» նշանակում է 2019 թ. դեկտեմբերի 31-ը:

գ) «Դոլար» կամ «$» նշանը նշանակում են և վերաբերում Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինական արժույթին:

դ) «Թույլատրելի ծախսերի կատարման սկզբնաժամկետ» նշանակում է 2014 թ. դեկտեմբերի 16-ը:

ե) «Իրականացնող գործակալություն» նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ:

զ) «Ընդհանուր պայմաններ» նշանակում է պետական կառավարման ոլորտում փոխառության համաձայնագրերի հանդեպ կիրառվող ՄԶՕՀ Ընդհանուր պայմանները (դեկտեմբեր, 2007 թ.):

է) «Արտոնյալ ժամկետ» նշանակում է սեպտեմբերի 3-ից սկսած և այդ Ամսաթվից հինգ (5) տարի հետո ավարտվող ժամանակահատվածը:

***

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։