Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2

ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆԸ

2.01 ՄԶՕՀ-ը համաձայն է տրամադրել Փոխառուին, և Փոխառուն համաձայն է ստանալ ՄԶՕՀ-ից քսանհինգ միլիոն ԱՄՆԴ ($25,000,000) Փոխառություն` սույն Համաձայնագրով սահմանված դրույթներին և պայմաններին համապատասխան:

2.02 Փոխառուն կվճարի տոկոսագումար տարեկան երկու ամբողջ յոթանասունհինգ տոկոս (2.75%) տոկոսադրույքով` Փոխառության օգտագործված մայր գումարի և մնացորդի նկատմամբ:

2.03 Փոխառուն կվճարի տարեկան մեկ տոկոս (1%) փոխառության սպասարկման վճար` Փոխառության օգտագործված մայր գումարի և մնացորդի նկատմամբ:

2.04 Տոկոսագումարը և սպասարկման վճարը կվճարվեն կիսամյակային պարբերականությամբ` յուրաքանչյուր տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին, ՄԶՕՀ-ի հաշվեհամարին:

2.05 Արտոնյալ ժամկետի ավարտից անմիջապես հետո Փոխառուն կմարի Փոխառության մայր գումարը ԱՄՆԴ-ով կամ ՄԶՕՀ-ի ղեկավարության համար ընդունելի որևէ այլ ազատ փոխարկելի արժույթով, ԱՄՆԴ-ին համարժեք գումարի չափով` մարման պահին և վայրում գերակայող շուկայական փոխարժեքին համապատասխան: Փոխառության մարումը կիրականացվի երեսուն (30) կիսամյակային մարումներով` Հավելված 3-ում (Փոխառության մարման ժամանակացույց) սահմանված գումարի չափին և ամսաթվին համապատասխան:

***

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։