Հոդված 4
Հոդված 4
ՀԱՍՑԵՆԵՐԸ
4.01 Կողմերի հասցեներն են.
Փոխառու`
Ֆինանսների նախարարություն
Մելիք-Ադամյան 1, Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ֆաքս. (++374-1) 1 800132
ՄԶՕՀ`
Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամ
Փարքրինգ 8
A-1010 Վիեննա
ԱՎՍՏՐԻԱ
Ֆաքս. (++43-1) 513 92 38
***
ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ Nօ. 1673P
Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ վերոհիշյալի` սույն Համաձայնագրի կողմերը, հանդես գալով պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչների միջոցով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը և Վիեննա ներկայացրին դրա երկու օրինակները անգլերեն լեզվով, մեկ (1) օրինակը ՄԶՕՀ-ի և մեկ (1) օրինակը Փոխառուի համար, որոնցից յուրաքանչյուրը համարվում է բնօրինակ և նույնական և ուժի մեջ է մտնում վերոնշյալ ամսաթվին:
ՓՈԽԱՌՈՒԻ ԱՆՈՒՆԻՑ
Ստորագրություն`
Անուն` Գագիկ Խաչատրյան
Պաշտոն` Ֆինանսների նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՈՒՆԻՑ
Ստորագրություն`
Անուն` Սուլեյման Ջ. Ալ-Հերբիշ
Պաշտոն` Գլխավոր տնօրեն
***
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել աղքատությունը Հայաստանի գյուղական տարածքներում` իրականացնելով հետևյալ գործառնությունները. ա) բարձրացնել փոքրածավալ հողագործության արդյունավետությունը, նպաստել հետարտադրական գործընթացներին և բարձրարժեք, ապրանքային մշակաբույսերի աճեցմանը, բ) կապ հաստատել ագրո-վերամշակմամբ զբաղվող կազմակերպությունների և աղքատ, գյուղական մանր սեփականատերերի միջև` վերջիններիս համար մուտքը ներքին ու միջազգային շուկաներ հասանելի դարձնելու և արժեշղթայի ներսում աշխատանք ունենալու հնարավորությունները մեծացնելու նպատակով, գ) նպաստել, որպեսզի գյուղատնտեսական արտադրական համակարգերը հնարավորինս քիչ ազդեցություն կրեն անձրևի տեղումների մակարդակի տատանումներից, դ) բարձրացնել սննդի անվտանգությունը և դյուրավաճառ արտադրանքի որակը, ինչպես նաև նպաստել մարդկանց առողջության բարելավմանը` կարգավորելով տնային տնտեսություններում ջրի մատակարարումը:
Ծրագրի շրջանակում նախատեսված են հետևյալ բաղադրիչները.
1. Գյուղական ֆինանսավորման կառույց (ԳՖԿ)
Այս բաղադրիչը նպատակաուղղված է մանր սեփականատերերին և ՓՄՁ-ներին ֆինանսական աջակցության տրամադրմանը` նրանց արտադրական գործառնությունները բարելավելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ինչի արդյունքում կմեծանա նաև նրանց եկամուտների և գործառնությունների ծավալը: Բաղադրիչը կներգրավի ֆինանսական նոր գործիքակազմ` տեխնիկական աջակցության համար տրամադրվող դրամաշնորհային ֆինանսավորումը լրացնելու նպատակով:
2. Գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածքներ (ԳՏՋԵ)
Այս բաղադրիչը նպատակաուղղված է ոռոգման բաշխման ցանցերի և համայնքներում ջրամատակարարման համակարգերի բարելավմանը: Ըստ այս մոտեցման` ծրագրային գործառնությունները կընտրվեն Ծրագրի իրականացման ընթացքում տարեկան կտրվածքով` Ծրագրի փաստաթղթերով սահմանված չափանիշների, ինչպես նաև մասնակից համայնքների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:
Բաղադրիչն ունի հետևյալ ենթաբաղադրիչները.
ա) Գյուղական համայնքների ջրամատակարարում: Համագործակցելով ջրային ռեսուրսների կառավարման ընկերությունների հետ` այս ենթաբաղադրիչի միջոցով կտրամադրվի խմելու ջուր` տնային տնտեսությունների և անասունների ջրի պահանջը բավարարելու, ինչպես նաև հիմնական բնամթերք արտադրելու նպատակով:
բ) Ոռոգման բաշխման փոքր և միջին համակարգեր: Այս ենթաբաղադրիչի շրջանակում աջակցություն կտրվի երրորդ կարգի ոռոգման բաշխման ցանցերի զարգացմանը` ֆինանսավորելով ոռոգման ենթակառուցվածքների կառուցման կամ վերականգման աշխատանքները, ինչպես նաև թարմացնելով գոյություն ունեցող սխեմաները` փոքր, մասնավոր հողակտորներին ծառայեցնելու նպատակով:
3. Ֆերմերների իրազեկում և աջակցություն
Այս բաղադրիչը նախագծվել է` տրամադրելու տեխնիկական աջակցություն և ուսուցում հետևյալ նպատակներով. ա) սոցիալական և գյուղատնտեսական գնահատում, բ) ֆերմերների իրազեկության բարձրացում և հնարավորությունների ընդլայնում, գ) խորհրդատվական ծառայություններ և ուսուցում, այդ թվում` շուկայավարման, ագրո-վերամշակման և գյուղատնտեսության վարման լավագույն մեթոդների կիրառման թեմաները, դ) բիզնեսի և ֆինանսական պլանավորման ուսուցում:
4. Ծրագրի կառավարումը
Ծրագրի կառավարման և իրականացման ընդհանուր պատասխանատվությունը կրում է Ղեկավար խորհուրդը, որը հաշվետու է ՀՀ վարչապետին: Ծրագրի ամենօրյա կառավարման ու իրականացման պատասխանատվությունը կրում է գործող Ծրագրերի իրականացման գրասենյակը (ԾԻԳ):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ
1. Եթե այլ կերպ համաձայնեցված չէ Փոխառուի և ՄԶՕՀ-ի ղեկավարության միջև, ստորև բերված աղյուսակը սահմանում է բաղադրիչները, որոնք ֆինանսավորվելու են Փոխառության միջոցներով, յուրաքանչյուր բաղադրիչին հատկացվող Փոխառության գումարը, ինչպես նաև յուրաքանչյուր բաղադրիչի համար հատկացվող ընդհանուր ծախսի տոկոսաչափը:
Բաղադրիչ Փոխառության հատկացված գումարը (արտահայտված ԱՄՆԴ-ով) Ֆինանսավորվելիք ընդհանուր ծախսերի տոկոսաչափը
1. Գյուղական ֆինանսավորման կառույց -- --
2. Գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածքներ 22,770,000 100 առանց հարկերի
3. Ֆերմերների իրազեկություն և աջակցություն -- --
4. Ծրագրի կառավարում 2,230,000 100 առանց հարկերի
Ընդամենը` 25,000,000
2. Անկախ վերոհիշյալ կետ 1-ում սահմանված Փոխառության գումարի հատկացումից կամ տեղաբաշխված տոկոսաչափերից, եթե ՄԶՕՀ-ի ղեկավարությունը հիմնավոր կերպով հաշվարկի, որ Փոխառության հատկացված գումարը որևէ բաղադրիչի համար բավարար չի լինի` ֆինանսավորելու այդ բաղադրիչի բոլոր ծախսերի համաձայնեցված տոկոսաչափը, ապա ՄԶՕՀ-ի ղեկավարությունը, ծանուցելով Փոխառուին, կարող է. ա) վերաբաշխել այլ բաղադրիչով հատկացված Փոխառության գումարները տվյալ բաղադրիչի համար` այն գումարի չափով, որը բավարար է հաշվարկված պակասորդը ծածկելու համար, և որը, ՄԶՕՀ-ի ղեկավարության կարծիքով, անհրաժեշտ չէ` այլ ծախսերի համար, և բ) եթե այդ վերաբաշխումը չի կարող ամբողջովին ծածկել հաշվարկված պակասորդը, նվազեցնել այդ ծախսերի հանդեպ կիրառվող տեղաբաշխման տոկոսաչափը, որպեսզի հնարավոր լինի շարունակել հետագա մասհանումներն այդ բաղադրիչի շրջանակում` քանի դեռ չեն կատարվել այդ բաղադրիչով նախատեսված բոլոր ծախսերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀԱՎԵԼՎԱԾ 3
ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Մարման ամսաթիվ Մարման ենթակա գումար (արտահայտված ԱՄՆԴ-ով)
1 սեպտեմբերի 15, 2020 թ. 833,330
2 մարտի 15, 2021 թ. 833,330
3 սեպտեմբերի 15, 2021 թ. 833,330
4 մարտի 15, 2022 թ. 833,330
5 սեպտեմբերի 15, 2022 թ. 833,330
6 մարտի 15, 2023 թ. 833,330
7 սեպտեմբերի 15, 2023 թ. 833,330
8 մարտի 15, 2024 թ. 833,330
9 սեպտեմբերի 15, 2024 թ. 833,330
10 մարտի 15, 2025 թ. 833,330
11 սեպտեմբերի 15, 2025 թ. 833,330
12 մարտի 15, 2026 թ. 833,330
13 սեպտեմբերի 15, 2026 թ. 833,330
14 մարտի 15, 2027 թ. 833,330
15 սեպտեմբերի 15, 2027 թ. 833,330
16 մարտի 15, 2028 թ. 833,330
17 սեպտեմբերի 15, 2028 թ. 833,330
18 մարտի 15, 2029 թ. 833,330
19 սեպտեմբերի 15, 2029 թ. 833,330
20 մարտի 15, 2030 թ. 833,330
21 սեպտեմբերի 15, 2030 թ. 833,330
22 մարտի 15, 2031 թ. 833,330
23 սեպտեմբերի 15, 2031 թ. 833,330
24 մարտի 15, 2032 թ. 833,330
25 սեպտեմբերի 15, 2032 թ. 833,330
26 մարտի 15, 2033 թ. 833,330
27 սեպտեմբերի 15, 2033 թ. 833,330
28 մարտի 15, 2034 թ. 833,330
29 սեպտեմբերի 15, 2034 թ. 833,330
30 մարտի 15, 2035 թ. 833,430
Ընդամենը 25,000 000
***