Հոդված 1
Հոդված 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1.01 Ստորև սահմանված Ընդհանուր պայմանները կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
1.02 Ի հավելումն նախաբանում սահմանված դրույթների` հետևյալ դրույթները և արտահայտությունները կրում են հետևյալ նշանակությունը, կամ եթե դրանք կրկնում են Ընդհանուր պայմանների դրույթները և արտահայտությունները, հետևյալ հատուկ նշանակությունները.
ա) «Փոխառուի լիազոր ներկայացուցիչ» նշանակում է Փոխառուի Ֆինանսների նախարարը,
բ) «Փակման ամսաթիվ» նշանակում է 2019 թ. դեկտեմբերի 31-ը:
գ) «Դոլար» կամ «$» նշանը նշանակում են և վերաբերում Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինական արժույթին:
դ) «Թույլատրելի ծախսերի կատարման սկզբնաժամկետ» նշանակում է 2014 թ. դեկտեմբերի 16-ը:
ե) «Իրականացնող գործակալություն» նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ:
զ) «Ընդհանուր պայմաններ» նշանակում է պետական կառավարման ոլորտում փոխառության համաձայնագրերի հանդեպ կիրառվող ՄԶՕՀ Ընդհանուր պայմանները (դեկտեմբեր, 2007 թ.):
է) «Արտոնյալ ժամկետ» նշանակում է սեպտեմբերի 3-ից սկսած և այդ Ամսաթվից հինգ (5) տարի հետո ավարտվող ժամանակահատվածը:
***