Անցնել բովանդակությանը

Հոդված 10.6. -ի (Բնապահպանական և սոցիալական պարտականություն), Հոդված 10.13-ի (Ծրագրի իրականացում) և Հոդված 10.15 –ի (Միջոցների ծագում, Կոռուպցիոն գործողությունների բացակայություն, Խարդախության կամ Հակամրցակցային գործունեություն) համաձայն հանձնառություններից բացի, որոնց առնչությամբ արտոնյալ ժամկետ չի թույլատրվում, սույն (c) պարբերության ներքո Դեֆոլտի դեպք չի առաջանում, եթե անհամապատասխանությունը լուծման ենթակա է և վերացվում է (A) Վարկատուի կողմից Վարկառուին ձախողման մասին տեղեկացնելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև (B) Վարկառուն իրազեկված է խախտման մասին կամ Վարկատուի կողմից սահմանված ժամկետով` Հոդված 10.15-ի (Միջոցների ծագում, Կոռուպցիոն գործողությունների բացակայություն, Խարդախության կամ Հակամրցակցային գործունեություն) (iv) ենթապարբերությամբ սահմանված դեպքում:

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10.6-ի (Բնապահպանական և սոցիալական պարտականություն), Հոդված 10.13-ի (Ծրագրի իրականացում) և Հոդված 10.15 –ի (Միջոցների ծագում, Կոռուպցիոն գործողությունների բացակայություն, Խարդախության կամ Հակամրցակցային գործունեություն) համաձայն հանձնառություններից բացի, որոնց առնչությամբ արտոնյալ ժամկետ չի թույլատրվում, սույն (c) պարբերության ներքո Դեֆոլտի դեպք չի առաջանում, եթե անհամապատասխանությունը լուծման ենթակա է և վերացվում է (A) Վարկատուի կողմից Վարկառուին ձախողման մասին տեղեկացնելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև (B) Վարկառուն իրազեկված է խախտման մասին կամ Վարկատուի կողմից սահմանված ժամկետով` Հոդված 10.15-ի (Միջոցների ծագում, Կոռուպցիոն գործողությունների բացակայություն, Խարդախության կամ Հակամրցակցային գործունեություն) (iv) ենթապարբերությամբ սահմանված դեպքում:

(d) Անճշտություն

Վարկառուի կողմից Համաձայնագրում կատարված ներկայացուցչությունները կամ երաշխիքները` ներառյալ Հոդված 9-ը (Ներկայացուցչություններ կամ երաշխիքներ), կամ սույն Համաձայնագրի առնչությամբ կամ Վարկառուի կողմից կամ իր անունից որևէ տրամադրված փաստաթուղթ սխալ է կամ ապակողմնորոշիչ, երբ արդեն իսկ կատարված է կամ պետք է կատարված լինի:

(e) Խաչաձև դեֆոլտ

(i) Համաձայն պարբերություն (ii)-ի, Վարկառուի ցանկացած ֆինանսական պարտքային պարտավորությունը չի կատարվել համապատասխան նշված ժամկետին, կամ առկայության դեպքում համապատասխան փաստաթղթերով երաշխավորված ցանկացած արտոնյալ ժամկետի ընթացքում:

(ii) Վարկատուն չեղարկել կամ կասեցրել է Վարկառուի նկատմամբ իր պարտավորությունը` ֆինանսական պարտքային պարտավորության համաձայն կամ հայտարարել է, որ Ֆինանսական պարտավորությունը ենթակա է վճարման նախանշված մարման ժամկետից առաջ կամ դիմել է Ֆինանսական պարտավորության ամբողջական մարման համար յուրաքանչյուր դեպքում դեֆոլտի արդյունքում կամ նույն ազդեցությունն ունեցող նմանատիպ դրույթ` համապատասխան փաստաթղթերի համաձայն:

(iii) սույն Հոդված 12.1 (iii) -ի ներքո դեֆոլտի ոչ մի դեպք չի առաջանա, եթե (i) և (ii) պարբերություններով նվազող պարտքային պարտավորության համապատասխան գումարը կամ պարտքային պարտավորությունը ավելի քիչ է, քան _________ Եվրոն [գումարը նշել տառերով] (կամ Եվրոյին համարժեք որևէ այլ արժույթ) [նշել գումարը թվերով].3 ):

____________

3 Ենթակա է որոշման վարկատուի և վարկառուի միջև

(f) Անօրինականություն

Սույն Համաձայնագրի շրջանակներում Վարկառուի իր որևէ պարտավորությունների կատարումը անօրինական է կամ դառնում է անօրինական:

(g) Էական անբարենպաստ փոփոխություն

Որևէ դեպք կամ միջոցառում, որը Վարկատուի կարծիքով հավանաբար առաջացրել է կամ կառաջացնի Էական անբարենպաստ ազդեցություն (այդ թվում` Վարկառուի երկրի քաղաքական իրավիճակում փոփոխություն):

(h) Ծրագրի հետկանչում կամ կասեցում

Առաջանում է ներքոգրյալից որևիցե մեկը.

(i) Ծրագրի իրականացումը կասեցվում կամ հետաձգվում է 6 ամսից ավելի ժամանակահատվածով, կամ

(ii) Ծրագիրը մինչև Տեխնիկական ավարտման օրը ամբողջությամբ չի ավարտվել; կամ

(iii) Վարկառուն դադարում է մասնակցել կամ դուրս է գալիս Ծրագրից:

(i) Լիազորություններ

Սույն Համաձայնագրի ներքո Վարկառուի իր պարտավորությունների կատարման կամ Ծրագրի սովորական ընթացքի համար պահանջվող կամ Ծրագրի փաստաթղթերի ներքո իր այլ նյութական պարտավորությունների համար պահանջվող որևէ լիազորություն ձեռք չի բերվել պահանջվող ժամանակացույցով կամ չեղարկվել կամ դարձել է անվավեր կամ դադարել է գործելուց:

(j) Էական անբարենպաստ ազդեցություն ունեցող որոշումներ, վճիռներ և դատավճիռներ

Վարկատուի կարծիքով Վարկառուի վրա էական անբարենպաստ ազդեցություն է ունեցել կամ հավանաբար ունի ցանկացած վճիռ կամ արբիտրաժային վճիռ կամ այլ դատական կամ վարչարարական որոշում, առաջացել է կամ հավանաբար կառաջանա:

(k) Ազատ փոխանցման կամ փոխարկման կասեցում

Սույն Համաձայնագրի ներքո Վարկառուի որևէ պարտագումարի անվճար փոխարկելիությունը կամ փոխանցումը կամ Վարկատուի կողմից Վակառուին տրամադրված այլ միջոց, կամ Վարկառուի իրավասության շրջանակներում ցանկացած այլ վարկառու կասեցվել են:

12.2 Աքսելերացիա

Դեֆոլտի դեպքի ծագման պահին կամ ցանկացած այլ ժամանակ, առանց պաշտոնական պահանջի կամ ցանկացած դատական կամ արտադատարանային վարույթի սկսման և առանց Վարկառուին գրավոր ծանուցման Վարկատուն կարող է.

(a) Կասեցնել Հասանելի վարկը և /կամ;

(b) Հայտարարել, որ Միջոցների ամբողջը կամ մի մասը` կուտակված և չմարված տոկոսների և սույն Համաձայնագրի ներքո բոլոր այլ չմարված գումարների հետ մեկտեղ ենթակա են վճարման:

Վարկատուն, առանց վերոնշյալին հակասելու, Հոդված 12.1–ով (Դեֆոլտի դեպքեր) սահմանված Դեֆոլտի դեպքի առաջացման պարագայում անմիջապես իրավունք ունի Վարկառուից գրավոր ծանուցում պահանջել, (i) կասեցնել կամ դադարեցնել Միջոցների Մասհանումները, և/կամ (ii) դադարեցնել հնարավոր ֆինանսական առաջարկների հետ կապված որևէ համաձայնագրերի վերջնականացումը, որը Վարկառուի կողմից ծանուցվել է Վարկատուին, և/կամ (iii) Վարկառուի և Վարկատուի միջև կնքված որևէ վարկային համաձայնագրի ներքո մասհանումը դադարեցնել կամ հետաձգել:

12.3 Դեֆոլտի դեպքի մասին ծանուցում

Համաձայն Հոդված 11.3-ի (Տեղեկատվություն)` Վարկատուն որևէ Դեֆոլտի դեպքի մասին իրազեկվելուց հետո, անմիջապես Վարկատուին ծանուցում է և տեղեկացնում իր կողմից նախատեսված բոլոր միջոցառոմների մասին` այն շտկելու նպատակով:

13. միջոցների կառավարում

13.1 Վճարումներ

Սույն համաձայնագրի ներքո Վարկատուի կողմից ստացված բոլոր վճարները պետք է կիրառվեն սույն Համաձայնագրի ներքո ծախսերի վճարումների, վճարների, տոկոսների, մայր գումարի կամ որևէ այլ վճարվելիք գումարի դիմաց`

1) Լրացուցիչ ծախսեր և ծախքեր;

2) վճարներ;

3) ժամկետանց վճարումների տոկոսներ և դեֆոլտի տոկոս;

4) կուտակված տոկոս;

5) մայր գումարի մարում:

Վարկառուից ստացված վճարումները պետք է ուղղված լինեն Միջոցների կամ Վարկատուի կողմից Վարկառուին տրամադրված այլ վարկի ներքո վճարման ենթակա գումարին, որը, Վարկառուի շահերից բխելով, կարող է կիրառվել նմանատիպ այլ վարկերի հանդեպ` վերոնշյալ կարգով:

Վարկատուն Վարկառուին տեղեկատվության կարգով յուրաքանչյուր վճարման օրվանից ամենաքիչը 10 օր շուտ պետք է վճարման ծանուցում ուղարկի առ այն, որ Վարկատուի կողմից վճարման նման ծանուցման ապահովման ձախողումը Վարկառուին չի ազատի նախատեսված գումարների վճարման իր պարտականությունից:

13.2 Հաշվանցում

Առանց Վարկառուի նախնական հաստատման Վարկատուն կարող է ցանկացած ժամանակ հաշվանցել Վարկառուի` վճարման ենթակա պարտավորությունները Վարկատուի ցանկացած գումարների նկատմամբ` ի դեմս Վարկառուի, Վարկատուի կողմից Վարկառուին վճարման ենթակա որևէ պարտավորություն: Այն դեպքում, եթե պարտավորությունները տարբեր արժույթներով են, Վարկատուն կարող է պարտավորություններից յուրաքանչյուրը փոխել գերակայող փոխարժեքով` հաշվանցում իրականացնելու նպատակով:

Ֆինանսավորման փաստաթղթերի ներքո Վարկառուի կողմից իրականացվող բոլոր վճարումները պետք է հաշվարկվեն առանց հաշվանցման: Վարկառուին արգելվում է որևէ հաշվանցում կատարել:

13.3 Աշխատանքային օրեր

Եթե վճարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա սույն վճարման վերջնաժամկետը պետք է տեղափոխվի նույն օրացուցային ամսվա դրան հաջորդող աշխատանքային օրվա վրա կամ դրան նախորդող աշխատանքային օրվա վրա, եթե հաջորդող աշխատանքային օրը նույն օրացուցային ամսվա մեջ չէ:

Սույն համաձայնագրի ներքո մայր գումարի կամ չմարված գումարի վճարման օրվա երկարաձգման ընթացքում, տոկոսները պետք է վճարվեն այնքան, որքան սահմանված է երկարաձգման ժամկետի ընթացում սկզբնական վճարման վերջնաժամկետով:

13.4 Վճարման արժույթը

Սույն համաձայնագրի ներքո վճարման ենթակա գումարի արժույթը եվրոյով է, բացառությամբ 13.6 դրույթով (Վճարման վայրը) նախատեսված պայմանների:

13.5 Օրերի հաշվարկի կանոն

Սույն համաձայնագրի ներքո ցանկացած կուտակվող տոկոս, վճար կամ ծախս պետք է հաշվարկվի` համաձայն Եվրոպական միջբանկային շուկայի պրակտիկայի` հաշվի առնելով անցած օրերի փաստացի թիվը և տարին երեք հարյուր վաթսուն օրը (360):

13.6 Վճարման վայրը

(a) Սույն գործիքի ներքո Վարկատուի կողմից Վարկառուին փոխանցվող որևէ ֆինանսավորում պետք է վճարվի ` նման փոխանցում իրականացնելու նպատակով Վարկառուի կողմից բացված բանկի հավեհամարին` հաշվի առնելով Վարկատուի նախնական համաձայնությունն ընտրված բանկի առնչությամբ:

(b) Վարկառուի կողմից յուրաքանչյուր վճարում Վարկատուին պետք է իրականացվի սահմանված օրը, ոչ ուշ քան Փարիզյան ժամանակով ժամը 11:00-ը հետևյալ բանկային հաշվի համարին`

RIB Code: 30001 00064 00000040235 03

IBAN Code: FR76 3000 1000 6400 0000 4023 503

Banque de France SWIFT code (BIC): BDFEFRPPCCT

որը բացվում է Վարկատուի կողմից Փարիզի Banque de France-ում (գլխավոր գրասենյակ/ գլխավոր մասնաճյուղ) կամ Վարկատուի կողմից Վարկառուին ծանուցված որևէ այլ հաշվեհամարի:

(c) Վարկառուն պետք է Վարկատուին գումարներ փոխանցելու համար պատասխանատու բանկից պահանջի, որ վերջինս հեռահաղորդակցման հաղորդագրությունների միջոցով ամբողջական ձևով փոխանցի հետևյալ տեղեկատվությունը ստորև սահմանված կարգով`

● Պատասխանատու` անուն, հասցե, բանկի հաշվի համար

● Պատասխանատու բանկ` անուն և հասցե

● Հղում` Վարկառուի անուն, Ծրագրի անուն, Համաձայնագրի թիվը

(d) Կիրառելի փոխարժեքները պետք է լինեն Վարկատուի կողմից ստացված փոխարժեքները Մասհանման ամսաթվին Refereոce ֆինանսական հաստատության միջոցով:

(e) Վարկառուի կողմից բոլոր վճարումները պետք է կատարվեն սույն դրույթի (13.6 Վճարման վայր) համաձայն, որպեսզի համապատասխան վճարման պարտավորությունները մարվեն ամբողջովին:

13.7 Վճարման համակարգերի խափանումներ

Եթե Վարկատուն (իր հայեցողությամբ) հաստատում է, որ վճարման համակարգերի խափանման դեպք է տեղի ունեցել կամ Վարկառուն ծանուցում է Վարկառուին վճարման համակարգերի խախտման դեպքի մասին, ապա Վարկատուն`

(a) Վարկառուի պահանջի դեպքում կարող է կամ պետք է քննարկի Միջոցի գործարկման և կառավարման մեջ փոփոխությունների շուրջ համաձայնության գալու նպատակով, ինչպես որ Վարկատուն անհրաժեշտ կհամարի հանգամանքներից ելնելով;

(b) պարտավոր չէ քննարկել Վարկառուի հետ վերոնշյալ պարբերություն (a)-ում մատնանշված փոփոխությունները, եթե վերջինիս կարծիքով գործնականում հնարավոր չէ այդպես վարվել և որևէ այլ դեպքում, նա պարտավոր չէ համաձայնել նման փոփոխությունների հետ, և

(c) ենթակա չէ որևէ ծախսի, կորստի կամ պարտավորության, որը կառաջանա սույն դրույթի 13.7 (Վճարային համակարգերի խափանումներ) ներքո որևէ գործողություն անելու, կամ ձախողելու դեպքում:

14. այլ դրույթներ

14.1 Լեզու

Սույն լեզվի լեզուն անգլերենն է: Եթե սույն Համաձայնագիրն այլ լեզվով է թարգմանված, անգլերեն տարբերակն է գերակա մեկնաբանման տարաձայնության կամ Կողմերի միջև վիճաբանության դեպքում:

Սույն Համաձայնագրի շրջանակներում տրված կամ տրամադրված բոլոր ծանուցումները կամ փաստաթղթերը անգլերեն լեզվով են:

Վարկատուն կարող է պահանջել, որ սույն Համաձայնագրի շրջանակներում տրամադրված ծանուցում կամ փաստաթուղթ, որը անգլերեն լեզվով չէ, ուղեկցվի հաստատված անգլերեն թարգմանությամբ, որի դեպքում, անգլերեն թարգմանությունը գերիշխում է, եթե փաստաթուղթը ընկերության կանոնադրական փաստաթուղթ, իրավական տեքստ կամ այլ պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում:

14.2 Հավաստագրեր և սահմանումներ

Սույն Համաձայնագրի առնչությամբ ծագած ցանկացած դատավարության կամ արբիտրաժի ժամանակ, Վարկատուի կողմից հաշիվներում արված մուտքերը առաջին հայացքից ապացույց են այն հարցերին, որոնց առնչվում են:

Սույն Համաձայնագրի ներքո Վարկատուի կողմից դրույքի կամ գումարի ցանկացած հավաստագիր կամ որոշում բացահայտ սխալի բացակայության դեպքում, կլինի համոզիչ ապացույց այն հարցերի, որոնց առնչվում են:

14.3 Մասնակի անվավերություն

Եթե ցանկացած ժամանակ, սույն Համաձայնագրի մի դրույթ անօրինական է, անվավեր կամ ուժը կորցրած կամ դառնում է անօրինական, անվավեր կամ ուժը կորցրած, ապա սույն Համաձայնագրի դրույթների վավերականությունը, օրինականությունը կամ կիրառելիությունը չպետք է ոչինչ որևէ կերպ ազդեցություն ունենա և խոչընդոտ հանդիսանա դրանց համար:

14.4 Հրաժարման բացակայություն

Համաձայնագրի ներքո Վարկատուի կողմից ցանկացած իրավունքի կատարման ձախողում կամ կատարման ուշացում չպետք է համարվի այդ իրավունքից հրաժարում:

Ցանկացած իրավունքի մասնակի կատարում չպետք է խոչընդոտի նման իրավունքի հետագա կատարմանը կամ կիրառելի օրենքի շրջանակներում այլ իրավունքի կատարմանը կամ լուծմանը:

Սույն համաձայնագրի ներքո Վարկատուի իրավունքներն ու միջոցները միասնական են և չեն բացառում իրավունքներն ու միջոցները կիրառելի օրենքի շրջանակներում:

14.5 Նշանակում

Վարկառուն չի կարող ցանկացած եղանակով նշանակել կամ փոխանցել սույն Համաձայնագրի շրջանակներում իր իրավունքների և պարտականությունների ամբողջը կամ որևէ մի մասը` առանց Վարկատուի նախնական գրավոր համաձայնության:

Վարկատուն կարող է նշանակել կամ փոխանցել սույն Համաձայնագրի շրջանակներում իր իրավունքներից և պարտականություններից ցանկացածը մեկ այլ երրորդ կողմի և կարող է դրան առնչվող ենթամասնակցության համաձայնագիր կնքել:

14.6 Իրավական ուժ

Կից աղյուսակները, դեկլարատիվ դրույթները սույն Համաձայնագրի մաս են կազմում և ունեն նույն իրավական ուժը:

14.7 Ամբողջ համաձայնագիրը

Ստորագրման օրվանից, սույն Համաձայնագիրը ներկայացնում է Կողմերի միջև ամբողջ համաձայնագիրը սույնով սահմանված հարցերի առնչությամբ, և փոխարինում է նախկին բոլոր փաստաթղթերը, համաձայնագրերը կամ հանձնառությունները, որոնք կարող են փոխանակվել և հաղորդվել սույն Համաձայնագրի ներքո որպես բանակցությունների մաս:

14.8 Փոփոխություններ

Սույն համաձայնագրում փոփոխություններ չեն կատարվում, բացառությամբ, եթե գրավոր ձևով համաձայնեցված չէ Կողմերի միջև:

14.9 Գաղտնիություն - Տեղեկատվության բացահայտում

(a) Վարկառուն չպետք է բացահայտի սույն Համաձայնագրի բովանդակությունը երրորդ կողմին առանց Վարկատուի նախնական համաձայնության, բացառությամբ այն անձին, որի նկատմամբ Վարկառուն ունի բացահայտման պարտավորություն ցանկացած օրենքի, կարգավորման կամ դատական վճռի շրջանակներում:

(b) Անկախ որևէ գոյություն ունեցող գաղտնիության համաձայնագրի, Վարկատուն կարող է բացահայտել Ծրագրի առնչությամբ ցանկացած տեղեկատվություն կամ փաստաթղթեր` (i) իր աուդիտորներին, վարկանշային գործակալություններին, իրավական խորհրդատուներին կամ վերահսկողական մարմիններին, ինչպիսին է` խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակը (ՕLAF); (ii) ցանկացած անձի կամ կազմակերպության, որին Վարկատուն նշանակում կամ փոխանցում է իր իրավունքների կամ պարտականությունների ամբողջը կամ դրա մի մասը; և (iii) ցանկացած պաշտպանական միջոցառումներ ձեռնարկելու կամ Վարկատուի իրավունքները պաշտպանելու նպատակով` Ֆինանսավորման փաստաթղթերի ներքո:

(c) Բացի այդ, Վարկառուն բացառապես լիազորում է Վարկատուին.

(i) Ֆրանսիայի Հանրապետության հետ հրապարակման համար փոխանակվել ֆրանսիայի կառավարության վեբ-կայքում` Միջազգային աջակցության Թափանցիկության նախաձեռնությունից ստացված դիմումին համապատասխան; և

(ii) Հրապարակել Վարկատուի կայք-էջում;

Ծրագրի և դրա ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվություն` Աղյուսակ 8-ում նշվածին համապատասխան (Տեղեկատվություն, որը կարող է հրապարակվել Ֆրանսիայի կառավարության և Վարկատուի կայք-էջերում):

14.10 Սահմանափակում

Սույն համաձայնագրի շրջանակներում ցանկացած պահանջի սահմանափակումների կանոնադրությունը տաս (10) տարի է, բացառությամբ սույն Համաձայնագրի ներքո մասնակցության պահանջից:

14.11 Միջոցների ազատ փոխանցում.4

____________

4 Տես Հոդված 9.5: հոդվածը պետք է ներառվի` կախված ներքին կիրառելի օրենքից:

15. ծանուցումներ

15.1 Գրավոր և հասցեներ

Սույն Համաձայնագրի ներքո կամ դրա հետ կապված ուղարկվող կամ իրականացվող ցանկացած ծանուցում, պահանջ կամ այլ հաղորդակցություն պետք է ուղարկվի կամ իրականացվի գրավոր և, եթե այլ կերպ սահմանված չէ, կարող է ուղարկվել կամ իրականացվել` ներքոնշյալ համապատասխան Կողմի հասցեին կամ համարին փաստային ծառայության միջոցով ուղարկելով:

Վարկառուի համար

[ՀՀ ֆինանսների նախարարություն]

Հասցե: [Մելիք, ադամյան 1, Երևան 0010]

Հեռախոս: [+37411800335]

Ֆաքս: [+37460700358]

Ում: [ՄԻջազգային համագործակցության վարչություն]

Վարկատուի համար`:

ԶՖԳ – Փարիզի գլխամաս

Հասցե: 5, rue Roland Barthes – 75598 Paris Cedex 12, France

Հեռախոս: + 33 1 53 44 31 31

Ֆաքս: + 33 1 44 87 39 65

Ում: AFD Director of Asia Department

Կամ նման այլ հասցեի, ֆաքսի համարի, վարչության կամ ներկայացուցչի, ինչպես Կողմերից մեկը ծանուցում է այլ Կողմի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։