Անցնել բովանդակությանը

Հոդված 13.1. -ով (Վճարումներ) սահմանված Վճարման ծանուցումները Վարկատուի կողմից կարող են նույնպես ուղարկվել էլեկտրոնային հասցեին(ներին), որը Վարկառուի կողմից սահմանված կլինի միայն այդ նպատակով:

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 13.1-ով (Վճարումներ) սահմանված Վճարման ծանուցումները Վարկատուի կողմից կարող են նույնպես ուղարկվել էլեկտրոնային հասցեին(ներին), որը Վարկառուի կողմից սահմանված կլինի միայն այդ նպատակով:

15.2 Առաքում

Սույն Համաձայնագրի հետ կապված Կողմերից մեկի կողմից մյուս Կողմին ուղարկվող ցանկացած ծանուցում, պահանջ կամ իրականացվող հաղորդակցություն ուժի մեջ կլինի միայն`

(a) Ֆաքսի պարագայում` հստակ ձևաչափով ստանալու դեպքում, և

(b) Փոստային ծառայության միջոցով ուղարկված նամակի պարագայում` ճիշտ հասցեին ուղարկելու դեպքում,

իսկ առանձին անձի կամ վարչության` որպես Հոդված 15.1-ի (Գրավոր և հասցեներ) ներքո տրամադրված հասցեի մաս նշված լինելու պարագայում` այն դեպքում, երբ նման ծանուցումը, պահանջը կամ հաղորդակցությունը հասցեագրվել է տվյալ անձին կամ վարչությանը:

15.3 Էլեկտրոնային հաղորդակցություններ

(a) Սույն Համաձայնագրի ներքո կամ դրա հետ կապված մի անձի կողմից մյուսին ուղղվող ցանկացած հաղորդակցություն կարող է կատարվել էլեկտրոնային փոստի կամ այլ էլեկտրոնային եղանակներով, եթե Կողմերը`

(i) համաձայնում են, որ եթե չի ծանուցվել հակառակը, դա կլինի հաղորդակցության ընդունելի ձևաչափ,

(ii) գրավոր ծանուցում են միմյանց իրենց էլեկտրոնային փոստի հասցեները և/կամ այլ տեղեկատվություն, որը պահանջվում է այդ եղանակներով տեղեկատվություն ուղարկելու և ստանալու հնարավորության համար, և

(iii) ծանուցում են միմյանց իրենց հասցեի որևէ փոփոխության կամ նման ցանկացած տեղեկատվության մասին:

(b) Կողմերի միջև կատարվող ցանկացած էլեկտրոնային հաղորդակցություն ուժ կունենա միայն հստակ ձևաչափով այն փաստացիորեն ստանալու դեպքում:

16. Գերակա օրենք, կիրարկում եվ հասցեի ընտրություն

16.1 Գերակա օրենք

Սույն Համաձայնագիրը կառավարվում է Ֆրանսիական օրենքով:

16.2 Արբիտրաժ

Սույն Համաձայնագրից կամ դրա հետ կապված ծագած ցանկացած վեճ պետք է տրվի և վերջնականապես լուծվի արբիտրաժի միջոցով` Միջազգային առևտրային պալատի հաշտեցման և արբիտրաժի կանոնների համաձայն: Արբիտրաժը պետք է կազմված լինի 3 արբիտրներից` համաձայն նման կանոնների:

Արբիտրաժի վճիռը կմնա ուժի մեջ, եթե սույն Համաձայնագիրը հայտարարվի առոչինիչ, դադարեցվի կամ կասեցվի, ինչպես նաև ժամկետը լրանա: Սույն Համաձայնագրի ներքո Կողմերի պայմանագրային պարտավորությունները չեն կասեցվում, եթե Կողմերից մեկը նախաձեռնում է մյուս Կողմի նկատմամբ իրավական ընթացակարգեր:

Կողմերը բացառապես համաձայնում են, որ ստորագրելով սույն Համաձայնագիրը, Վարկառուն անհետկանչելիորեն հրաժարվում է անձեռնմխելիության բոլոր իրավունքներից` կապված իրավասության կամ այն գործառույթների հետ, որոնց վրա նա կարող է հենվել:

16.3 Ընթացակարգային ծանուցում

Չհակասելով կիրառելի օրենսդրությանը` վերը նշված գործողությունների կամ ընթացակարգերի հետ կապված դատական և արտադատական փաստաղթղթերի սպասարկման նպատակով Վարկառուն անհետկանչելիորեն ընտրում է սույն Համաձայնագրի ամսաթվի դրությամբ իր պաշտոնական գրասենյակը Հոդված 15-ով (Ծանուցումներ) ընթացակարգային ծանուցումների համար սահմանված հասցեով, իսկ Վարկատուն ընտրում է իր «AFD SIEGE» հասցեն, որը սահմանված է ընթացակարգային ծանուցումների համար Հոդված 15-ով (Ծանուցումներ):

17. Տեվողությունը

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Ստորագրման ամսաթվին և ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ սույն Համաձայնագրի ներքո չվճարված գումար կլինի:

Չնայած վերոնշյալին` Հոդված 11.3 (Այլ բնույթի տեղեկատվություն) և Հոդված 14.9-ով (Գաղտնիություն-տեղեկատվության բացահայտում) սահմանված պարտավորությունները կշարունակեն ուժի մեջ լինել վերջին Վճարման ամսաթվից հետո հինգ տարվա ընթացքում:

Կատարված է [●] բնօրինակով, վայրը [●], ամսաթիվ [●].

ՎԱՐԿԱՌՈՒ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

________________________________

Ի դեմս:

Անուն: Գագիկ Խաչատրյան

Պաշտոն: ՀՀ ֆինանսների նախարար

Վարկատու

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

________________________________

Ի դեմս:

Անուն: [●]

Պաշտոն: [Ասիայի վարչության AFD տնօրեն]

Համաստորագրող, Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Շարպանտիե

Աղյուսակ 1Ա - սահմանումներ

Հաշվի բանկ Ունի 3.4.2.1 Հոդվածում (Ծրագրի հաշվի բացում) տրված նշանակությունը

Կոռուպցիայի գործողություն Նշանակում է ներքոնշյալից ցանկացածը.

(a) Պետական պաշտոնյային կամ իր լիազորությունների շրջանակում մասնավոր հատվածի կազմակերպությունում ղեկավարող կամ աշխատող այլ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն ցանկացած բնույթի առավելություն խոստանալու, առաջարկելու կամ տալու գործողությունը իր մեկ այլ համապատասխան անձի կամ կազմակերպության համար, որպեսզի տվյալ անձը գործի կամ հրաժարվի իր իրավական,, պայմանագրային կամ մասնագիտական պարտականությունների խախտման գործողությունից, և նպատակ ունենալով ներգործություն ունենալ իր կամ մեկ այլ անձի կամ կազմակերպության սեփական գործողությունների վրա; կամ

(b) Պետական պաշտոնյայի կամ իր լիազորությունների շրջանակում մասնավոր հատվածի կազմակերպությունում ղեկավարող կամ աշխատող այլ անձի գործողություն, որով ուղղակիորեն կամ անուղղակիորեն միջնորդում կամ ընդունում է ցանկացած բնույթի առավելությունիր մեկ այլ համապատասխան անձի կամ կազմակերպության համար, որպեսզի տվյալ անձը գործի կամ հրաժարվի իր իրավական,, պայմանագրային կամ մասնագիտական պարտականությունների խախտման գործողությունից, և նպատակ ունենալով ներգործություն ունենալ իր կամ մեկ այլ անձի կամ կազմակերպության սեփական գործողությունների վրա:

Կանխավճար Ունի Հոդված 3.4-ում տրված նշանակությունը

Համաձայնագիր Նշանակում է սույն վարկային համաձայնագիրը, ներառյալ դեկլարատիվ դրույթները, Աղյուսակները, և, եթե կիրառելի է, գրավոր կերպով կատարված ցանկացած փոփոխություններ:

Հակամրցակցային գործունեության նշանակում է:

ա. ցանկացած համաձայնեցված կամ ենթադրվող գործողություն, որի նպատակը և/կամ հետևանքն է խոչընդոտել, սահմանափակել կամ խեղաթյուրել արդար մրցակցությունը շուկայում, այդ թվում` առանց սահմանափակման, երբ այն հակված է. (i) սահմանափակել շուկայի հասանելիությունը կամ այլ ընկերությունների կողմից մրցակցության ազատ իրականացումը; (ii) կանխել գների կարգավորումը շուկաներում ազատ խաղ ապահովելո միջոցով արհեստականորեն նպաստելով նման գների աճմանը կամ նվազմանը; (iii) սահմանափակել կամ վերահսկել ցանկացած արտադրություն, շուկաներ, ներդրումներ կամ տեխնիկական առաջընթաց, կամ; (iv) բաժանել շուկաները կամ մատակարարման աղբյուրները;

բ. ընկերության կամ ընկերությունների խմբի կողմից ցանկացած գերիշխող դիրքի չարաշահում ներքին շուկայի շրջանակներում կամ դրա զգալի մասով, կամ;

գ. Ցանկացած մրցույթի հայտ կամ գիշատիչ գնագոյացում, որի նպատակն է և/կամ հետևանքն է վերացնել շուկայից, կամ կանխել ընկերության կամ դրա արտադրանքներից ցանկացածի մուտքը շուկա:

Լիազորություններ Նշանակում է Լիազոր մարմնի կողմից ձեռք բերված կամ տրամադրված ցանկացած լիազորություն, համաձայնություն, հաստատում, որոշում, թույլտվություն, լիցենզիա, արտոնություն, փաստաթղթավորում, նոտարական վավերացում կամ գրանցում, կամ դրանց առնչությամբ ցանկացած արտոնություններ, անկախ նրանից, թե դրանք տրամադրվել են գործողության միջոցով, եթե պատասխան չի ստացվել սահմանված ժամկետում, ինչպես նաև Վարկառուի փոխատուների կողմից տրված ցանկացած հաստատում և համաձայնություն:

Լիազորված մարմին(ներ) Նշանակում է ցանկացած պետական կամ կանոնադրական կազմակերպություն, վարչություն կամ պետական լիազորություն իրականացնող հանձնաժողով կամ ցանկացած վարչարարություն, դատարան, գործակալություն կամ պետություն կամ ցանկացած պետական, վարչական, հարկային կամ դատական մարմին:

Հասանելիության ժամանակահատված Նշանակում է ստորագրման ամսաթվից մինչև մասհանման վերջնաժամկետի ժամանակահատվածը:

Հասանելի վարկ Նշանակում է տվյալ պահին, Հոդված 2.1-ում սահմանված առավելագույն մայր գումար (Միջոց), ոչ պակաս:

(i) Ցանկացած Մասհանման ընդհանուր գումարը` մասհանված Վարկառուի կողմից;

(ii) Ցանկացած Մասհանման գումարը, որը պետք է կատարվի առկախված ցանկացած Մասհանման հայտին համապատասխան; և

(iii) Միջոցի ցանկացած մասնաբաժին, որը կասեցվել է Հոդվածեր 7.3-ի (Վարկառուի կողմից կասեցում) և/կամ 7.4-ի (Կասեցում Վարկատուի կողմից) համաձայն:

Աշխատանքային օր Նշանակում է այն օրը, երբ բանկերը բաց են Փարիզում ընդհանուր գործարքների համար (բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի):

Հաստատագրված Նշանակում է բնօրինակ փաստաթղթի ցանկացած կրկնօրինակ, լուսապատճեն կամ այլ պատճեն, պատշաճ կերպով լիազորված անձի վավերացում բնօրինակ փաստաթղթի ցանկացած կրկնօրինակի, լուսապատճենի կամ այլ պատճենի համար:

Կառուցապատողի (ների) երաշխիք Նշանակում է Ծրագրի ավարտման համար պատասխանատու ցանկացած համակապալառուի ուղղակի կամ անուղղակի կերպով Վարկառուին կամ Վերջնական Շահառուին տրամադրված երաշխիք, օրինակ ինչպիսիք են` ավարտման մասին երաշխիք կամ կանխավճարի երաշխիք:

Մասհանման վերջնաժամկետ Նշանակում է 2020 թվականի նոյեմբերի 30, որից հետո այլևս Մասհանում չի կատարվելու:

Մասհանում Նշանակում է Վարկատուի կողմից Վարկառուին տրամադրված կամ տրամադրվելիք Միջոցների ամբողջը կամ դրա մի մասը` Հոդված 3-ում սահմանված պայմաններին և դրույթներին համապատասխան (Միջոցների մասհանում) կամ նման Մասհանման չմարված մայր գունար, որը ենթակա է վճարման նշված ժամկետում [ներառյալ ցանկացած կանխավճար]:

Մասհանման ժամկետ Նշանակում է այն օրը, երբ Մասհանումը հասանելի է դառնում Վարկատուի կողմից:

Մասհանման ժամանակահատված Նշանակում է առաջին Մասհանման ամսաթվից մինչև և ներառյալ Մեկնարկի ամսաթիվը (Trigger Date):

Մասհանման հայտ նշանակում է Աղյուսակ 5Ա-ում սահմանված ձևով հայտ (Մասհանման հայտի ձև):

Թույլատրելի ծախսեր Նշանակում է Աղյուսակ 3-ում (ֆինանսական պլան) սահմանված Ծրագրի բաղադրիչնեին վերաբերող ծախսերը:

էմբարգո Նշանակում է առևտրային բնույթի սանկցիա, որի նպատակն է արգելել տվյալ ժամանակահատվածում երկիր մտնող կամ դուրս եկող այն մեկ կամ մի քանի ապրանքների, արտադրանքի կամ ծառայությունների ներմուծումը և/կամ արտահանումը, որոնք ժամանակ առ ժամանակ հրապարակվում և փոփոխության են ենթարկվում Միացյալ ազգերի կազմակերպության, Եվրոպական Միության կամ Ֆրանսիայի կողմից:

Բնապահպանական և սոցիալական կառավարման ծրագիր (ESMP) Նշանակում է Աղյուսակ 6-ում սահմանված բնապահպանական և/կամ սոցիալական կառավարման ծրագիր (Բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականության համատեքստի շրջանակներում Մեղմացնող միջոցառումներ), որն իրենից ներկայացնում է գործառնական ձեռնարկ, որտեղ սահմանված են Ծրագրի բացասական ազդեցության առնչությամբ մեղմացնող կամ փոխհատուցող գործողություններ, ցանկացած պլանավորված մոնիթորինգ, ինչպես նաև նման գործողություններն իրականացնելու նպատակով պաշտոնական միջոցառումներ:

Եվրո (ներ) կամ EՍR Նշանակում է Եվրոպական տնտեսական և դրամավարկային միության անդամ երկրների, այդ թվում` Ֆրանսիայի միասնական արժույթ, որն ունի օրինական վճարամիջոց նման Անդամ պետություններում:

Դեֆոլտի դեպք Նշանակում է Հոդված 12.1-ում (Դեֆոլտի դեպքեր) սահմանված ցանկացած դեպք կամ հանգամանք կամ որը կարող է համարվել Հոդված 12.1-ում ներկայացված դեպք կամ հանգամանք:

Միջոց Նշանակում է սույն Համաձայնագրին համապատասխան Վարկատուից Վարկառուին տրամադրվող վարկային միջոցներ` Հոդված 2.1-ոմ սահմանված առավելագույն մայր գումարի չափով (Միջոց):

Ֆինանսական սանկցիաների ցանկ Նշանակում է այն անձանց, խմբերի կամ կազմակերպությունների ցուցակ (ներ), որոնք ենթակա են ֆինանսական սանկցիաների Միացյալ ազգերի կազմակերպության, Եվրոպական միության և/կամ Ֆրանսիայի կողմից:

Ի գիտություն Վարկառուի համար ներկայացված են հետևյալ հղումներն ու վեբկայքի հասցեները` որպես տեղեկատվություն.

Միացյալ ազգերի կազմակերպության ցուցակների համար կարելի է այցելել հետևյալ վեբկայքը.

http://www.un.org/sc/committees/list_compend.shtml

Եվրոպական միության ցուցակների համար կարելի է այցելել հետևյալ վեբկայքը.

http://eeas.europa.eu/cfsp/sanctions/consol-list_en.htm

Ֆրանսիայի ցուցակների համար կարելի է այցելել հետևյալ վեբկայքը.

http://www.tresor.economie.gouv.fr/4248_liste-nationale

Ֆինանսավորման պլան Նշանակում է Աղյուսակ 3-ում սահմանված Ծրագրի ֆինանսավորման պլան (Ֆինանսավորման պլան):

Ֆիքսված կողմնորոշիչ դրույք Նշանակում է [նշել տոկոսը տառերով] ([●]%) տարեկան

Զեղծարարություն Նշանակում է ցանկացած անազնիվ գործողություն (գործողություն կամ անգործություն), որը միտումնավոր կերպով նախատեսված է մոլորության մեջ գցելու մյուսներին, դիտավորյալ կերպով թաքցնելու տարրեր, դավաճանելու կամ անվավեր դարձնելու նրա համաձայնությունը, շրջանցելու ցանկացած իրավական կամ կարգավորող պահանջներ և/կամ խախտելու Վարկառուի կամ երրորդ կողմի ներքին կանոններն ու ընթացակարգերը` անօրինական շահ ստանալու նպատակով:

Եվրոպական համայնքի ֆինանսական շահերի նկատմամբ զեղծարարություն Նշանակում է ցանկացած դիտավորյալ գործողություն կամ անգործություն, որը նախատեսված է վնաս հասցնելու Եվրոպական միության բյուջեին և ներառում է հետևյալը. (i) կեղծ, անարժանահավատ կամ թերի հաշվետվությունների կամ փաստաթղթերի օգտագործում կամ ներկայացում, ինչը հանգեցնում է միջոցների սխալ յուրացման կամ անօրինական պահման կամ Եվրոպական միության ընդհանուր բյուջեի միջոցների ցանկացած անօրինական նվազեցման; (ii) նույն ազդեցությամբ տեղեկատվության չհրապարակում; և (iii) այդպիսի միջոցների այլ նպատակներով սխալ յուրացում, որոնք սկզբնապես չեն նախատեսվել:

Արտոնյալ ժամկետ Նշանակում է Ստորագրման ամսաթվից մինչև և ներառյալ 72 ամիս այդպիսի ամսաթվից հետո, որի ընթացքում Միջոցների ներքո մայր գումարի մարում չի կատարվում:

Ապօրինի ծագում Նշանակում է հետևյալի միջոցով ձեռք բերված միջոցներ.

ա. FATF 40 հանձնարարականների տերմինաբանական բառարանում նախատեսված որևէ նախորդող իրավախախտման միջնորդավճար «Իրավախախտումների նշված կատեգորիաներ» (http://www.fatfgafi.org/pages/glossary/fatfrecommendations/d-i/);

բ. Կոռուպցիայի ցանկացած գործողություն; կամ

գ. Եվրոպական համայնքի ֆինանսական շահերի նկատմամբ զեղծարարություն, եթե կամ երբ կիրառելի է:

Իրականացնող գործակալություն Նշանակում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե` գործող Ծրագրի իրականացման գրասենյակի կողմից, ով պատասխանատու է Վարկառուի անունից Ծրագրի իրականացման համար և նշանակված է այդպիսի նպատակի համար:

Ինդեքսային դրույք Նշանակում է TEC 10 օրեկան ինդեքս տաս տարվա կտրվածքով, հաստատուն մարման դրույքը ներկայացված է օրեկան կտրվածքով Reference ֆինանսական հաստատության համապատասխան մեջբերման էջի վրա կամ ցանկացած այլ ինդեքս, որը կարող է փոխարինել TEC 10 օրեկան ինդեքս: Ստորագրման ամսաթվին, ինդեքսի դրույքը [●]-ին [●]ներառել տոկոսը տառերով ([●]ներառել տոկոսը թվերով %) տարեկան:

Ապահովագրական քաղաքականություն Նշանակում է Վարկատուի համար ընդունելի ձևով ապահովագրական քաղաքականություն, որին Վարկառուն պետք է բաժանորդագրվի և պահպանի Ծրագրի իրականացման առնչությամբ:

Բարեվարքության մասին հայտարարություն Նշանակում է ամբողջականության, իրավասության և բնապահպանական և սոցիալական նախաձեռնության մասին հայտարարություն, Գնման ուղեցույցների աղյուսակներում սահմանված ձևով առ այն, որ ցանկացած մրցույթի մասնակից կամ թեկնածու պետք է ներկայացնի Ուղեցույցների Հոդված 1.2.3-ում սահմանված դրույթներին համապատասխան:

Տոկոսների ժամանակահատված (ներ) Նշանակում է Վճարման ամսաթվից (բացառելով) յուրաքանչյուր ժամանակահատված մինչև հաջորդ Վճարման ամսաթիվ (ներառյալ): Միջոցի շրջանակներում յուրաքանչյուր Մասհանում, առաջին տոկոսների ժամանակահատվածը սկսվելու է Մասհանման ամսաթվին (բացառելով) և ավարտվի հաջորդ հերթական Վճարման ամսաթվին (ներառյալ):

Տոկոսադրույք Նշանակում է տոկոսով արտահայտված տոկոսադրույք և սահմանված Հոդված 4.1-ին համապատասխան (Տոկոսադրույք):

Էական անբարենպաստ փոփոխություններ Նշանակում է էական և անբարենպաստ փոփոխություններ.

ա. Ծրագրի վրա, այնքանով, որքանով այն կարող է վտանգել Ծրագրի իրականացմանն ու գործողությանը սույն Համաձայնագրի և Ծրագրի փաստաթղթերի համաձայն;

բ. Բիզնեսի, ակտիվների, ֆինանսական պայմանների կամ սույն Համաձայնագրի կամ Ֆինանսական փաստաթղթերի և Ծրագրի փաստաթղթերի շրջանակներում իր պարտականությունների վրա;

գ. Սույն Համաձայնագրի և ցանկացած փաստաթղթերի վավերականության կամ կիրառելիության վրա, կամ

դ. Սույն Համաձայնագրի շրջանակներում Վարկատուի ցանկացած իրավունք կամ փոխհատուցում:

OECD/DAC-պաշտոնական աջակցության չափանիշ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) օժանդակության զարգացման կոմիտեի (DAC) կողմից սահմանված չափանիշներ որակված որպես վարկային ծրագրին պաշտոնական օժանդակության աջակցություն (ODA): Ստորագրման օրվանից այս չափանիշը վարկային Միջոցին տրամադրում է ամենաքիչը 25% գրանտ-էլեմենտ` ըստ DAC-ի կողմից սահմանված հաշվարկման մեթոդի:

Չմարված մայր գումար Նշանակում է, ցանկացած Մասհանման առնչությամբ, այդպիսի Մասհանման չմարված մայր գումարի վճարում, որը համապատասխանում է Վարկառուի կողմից Վարկատուին վճարված Մասհանման գումարին ավելի պակաս, քան այդպիսի Մասհանման առնչությամբ Վարկառուի կողմից Վարկատուին վճարված մայր գումարի մասնաբաժինների հանրագումարը:

Գործառնական և ֆինանսական ընթացակարգերի ձեռնարկ (OFPM) նշանակում է գրավոր փաստաթուղթ, որը թվարկում է բոլոր հրահանգները, ընթացակարգերը և գործիքները, որոնք օգտագործվում են Իրականացնող գործակալության կողմից ծրագրի կատարման համար:

Վճարման ամսաթիվ Նշանակում է յուրաքանչյուր տարվա մայիսի 31-ը և նոյեմբերի 30-ը:

Վճարման համակարգերի խաթարման դեպք Նշանակում է մեկը կամ երկուսը.

ա. Վճարման կամ հաղորդակցական համակարգերի կամ ֆինանսական շուկաների էական խաթարում, որոնք յուրաքանչոյուր դեպքում անհրաժեշտ է գործարկել Միջոցներին առնչվող վճարումները կատարելու համար (կամ այլ կերպ ասած սույն Համաձայնագրի շրջանակներում գործարքներն իրականացնելու համար)` պայմանով, որ խաթարումը չի ծագել Կողմերից որևիցե մեկի կողմից և վերջիններիս վերահսկողությունից դուրս է, կամ;

բ. Ցանկացած մեկ այլ դեպքի ի հայտ գալը, որը հանգեցնում է Կողմի գանձապետական կամ վճարման գործառնությունների խաթարման (տեխնիկական կամ համակարգի հետ կապված բնույթի), որն էլ կանխում է ցանկացած այլ Կողմի.

(i) Կատարել սույն Համաձայնագրի շրջանակներում վճարման պարտականությունները, կամ;

(ii) Հաղորդակցվել այլ Կողմերի հետ սույն Համաձայնագրի պայմաններին համապատասխան,

և, որը (երկու դեպքում էլ) չի ծագել Կողմերից որևիցե մեկի կողմից և երկու Կողմերի վերահսկողությունից դուրս է:

Փոխհատուցվող Կանխավճարի հատուցում Նշանակում է հաշվարկված հատուցում, Միջոցի գումարի նկատմամբ կիրառելով հետևյալ տոկոսը, որը վճարվում է նախօրոք:

- Եթե մարումը ի հայտ է գալիս Ստորագրման ամսաթվից հետո նախքան 6-րդ տարին լրանալը (բացառելով). Երկու ամբողջ հինգ տոկոս (2.5%);

- Եթե մարումն ի հայտ է գալիս Ստորագրման ամսաթվից հետո 6-րդ և 9-րդ տարիների միջակայքում (բացառելով). Երկու տոկոս (2%);

- Եթե մարումն ի հայտ է գալիս Ստորագրման ամսաթվից հետո 9-րդ (ներառյալ) և 12-րդ (բացառելով) տարիների միջակայքում. մեկ ամբողջ հինգ տոկոս. (1.5%);

- Եթե մարումն ի հայտ է գալիս Ստորագրման ամսաթվից հետո 12-րդ (ներառյալ) և 16-րդ (բացառելով) տարիների միջակայքում. Մեկ տոկոս (1%);

- Եթե մարումն ի հայտ է գալիս 16-րդ տարուց հետո (ներառյալ), զրո ամբողջ հինգ տոկոս. (0.75%).

Ծրագիր Նշանակում է Աղյուսակ 2-ում ներկայացված ծրագիրը (Ծրագրի նկարագրություն):

Ծրագրի հաշիվ Ունի Հոդված 3.4.1-ում տրված նշանակությունը () (Ծրագրի հաշվի բացում):

Ծրագրի հաշիվ կանխավճարների համար Ունի Հոդված 3.4.2.1-ում տրված նշանակությունը:

Ծրագրի հաշիվ ծախսերի վերաֆինանսավորման համար Նշանակում է հաշիվ` համաձայն Հոդված 3.4.1-ի:

Ծրագրի լիազորություններ Նշանակում է լիազորություններ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի. (i) Վարկառուն իրականացնի Ծրագիրը և կատարի բոլոր Ծրագրի փաստաթղթերը, որոնց կողմ է նա հանդիսանում, իրականացնի իր իրավունքներն ու պարտականությունները; և (ii) Ծրագրի փաստաթղթերը, որոնց կողմ է հանդիսանում Վարկառուն, հասանելի լինի Վարկառուի իրավասության շրջանակներում դատարաններում կամ իրավասու արբիտրաժային տրիբունալում որպես ապացույց:

Ծրագրի փաստաթղթեր Նշանակում է բոլոր փաստաթղթերը, մասնավորապես` Վարկառուի կողմից Ծրագրի իրականացմանն առնչությամբ տրամադրված կամ կատարված համաձայնագրերը, այսինքն`

-Վարկառուի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի` ի դեմս Ծրագրի իրականացման գործակալության, միջև Ծրագրի կառավարման համաձայնագիր:

Ծրագրի իրականացման գործակալություն (ԾԻԳ) Ծրագրի կառավարման պատասխանատու:

Պետական պաշտոնյա Նշանակում է օրենսդրական, գործադիր, վարչարարական կամ դատական գրասենյակի նշանակված կամ ընտրված մշտական հիմունքներով կամ այլ կերպ իրավատեր, որը վճարվում է կամ ոչ, անկախ կոչումից, կամ պետական պաշտոնյա սահմանված մեկ այլ անձ Վարկառուի իրավասության շրջանակներում ներպետական օրենքների ներքո, և պետական գործառույթ իրականացնող, կամ պետական ծառայություն մատուցող, այդ թվում` պետական գործակալության կամ կազմակերպության համար ցանկացած այլ անձ:

Դրույքի սահմանման ամսաթիվ Նշանակում է տոկոսի ժամանակահատված, որի համար Տոկոսադրույք պետք է սահմանվի.

(i) առաջին չորեքշաբթի (կամ, եթե այդ օրը բիզնես օր չէ, անմիջապես հաջորդող բիզնես օրը), Վարկատուի կողմից Մասհանման հայտի ստացմանը հաջորդող ամսաթիվը, պայմանով, որ Մասհանման հայտը ստացվել է Վարկատուի կողմից` առնվազն նշված չորեքշաբթիից երկու ամբողջական բիզնես օր առաջ;

(ii) երկրորդ չորեքշաբթի (կամ, եթե այդ ամսաթիվը բիզնես օր չէ, անմիջապես հաջորդող բիզնես օրը) Վարկատուի կողմից Մասհանման հայտի ստացմանը հաջորդող ամսաթիվը, եթե Վարկատուի կողմից Մասհանման հայտը չի ստացվել վերը պարբերություն (ա)-ում նշված առաջին չորեքշաբթիից առնվազն երկու ամբողջական բիզնես օր առաջ:

Ֆինանսական հաստատության տեղեկանք Նշանակում է որպես հարմար ֆինանսական հաստատություն` Վարկատուի կողմից ընտրված, որը պարբերաբար հրապարակում է ֆինանսական գործիքների հղումներ միջազգային ֆինանսական տեղեկատվական ցանցերից որևիցէ մեկում` բանկային արտադրությունում հայտնի գործելակերպին համապատասխան:

Աղյուսակ(ներ) Նշանակում է սույն Համաձայնագրին կից աղյուսակ կամ աղյուսակներ:

Ստորագրման ամսաթիվ Նշանակում է սույն Համաձայնագիրը բոլոր Կողմերի կողմից ստորագրման ամսաթիվ:

Հարկ(եր) Նշանակում է ցանկացած հարկ, պարտավորություն, գանձում կամ նման բնույթի այլ գանձում կամ պահում (այդ թվում` այդպիսի ցանկացած գումարները չվճարելու կամ վճարումը ուշացնելու համար կիրառվող տույժ ու տուգանք):

Տեխնիկական ավարտի Ամսաթիվ Նշանակում է Ծրագրի տեխնիկական ավարտի ամսաթիվ, որը ակնկալվում է 2021թ. մարտի 31-ը:

Մեկնարկի ամսաթիվ Նշանակում է հետևյալ ամսաթվերից ավելի վաղ անմիջապես հաջորդող օր.

- Ամսաթիվ, երբ Հասանելի վարկը զրոյական է; և

- Մասհանման վերջնաժամկետ:

Վեբ-կայք Նշանակում է AFD-ի վեբկայք (http://www.afd.fr/) կամ որևէ այլ նման փոխարինող վեբկայք:

Շահութահարկ Նշանակում է սույն Համաձայնագրի շրջանակներում կատարված վճարման առնչությամբ հարկմանն առնչվող ցանկացած նվազեցում կամ պահում:

1Բ - ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

(a) «Ակտիվները» ներառում են ներկա և հետագա սեփականությունները, եկամուտները և յուրաքանչյուր նկարագրության իրավունք;

(b) «Վարկառու»-ին, «Կողմ»-ին կամ «Վարկատու»-ին ցանկացած հղում` ներառում է իր իրավահաջորդներին, թույլատրելի իրավահաջորդներին;

(c) Ֆինանսավորման Փաստաթղթին կամ այլ փաստաթղթին կամ ապահովագրությանը ցանկացած հղում համարվում է սույն Համաձայնագրին, այդպիսի այլ փաստաթղթին կամ ապահովագորւթյանը հղումը, որը կարող է փոփոխվել, վերահաստատվել կամ լրացվել և անհրաժեշտության դեպքում ներառում է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է փոխարինել դրան նորարարությամբ` Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն;

(d) «Երաշխիք» ներառում է ցանկացած կանխավճար, աջակցություն և երաշխիք, որն անկախ է պարտքից, որին դա առնչվում է;

(e) «Պարտք» նշանակում է ցանկացած անձի պարտավորություն (անկախ նրանից` մայր գումար, թե երաշխիք) ներկա, ապագա, փաստացի կամ չնախատեսված գումարի վճարման կամ մարման համար;

(f) «Անձ» ներառում է ցանկացած անձ, ընկերություն, կորպորացիա, գործընկերություն, հավատարամագրություն, կառավարություն, պետություն կամ պետական գործակալություն կամ ցանկացած ասոցիացիա կամ վերոնշյալի խումբ կամ ավելին (անկախ նրանից առանձին իրավաբանական անձ է, թե` ոչ);

(g) Ցանկացած պետական, միջպետական կամ վերազգային մարմնի, վերահսկողական մարմնի, կարգավորող մարմնի, անկախ վարչական մարմնի, գործակալության, ցանկացած այլ իշխանության կամ կազմակերպության (այդ թվում` արդյունաբերական կամ առևտրային պետական մարմնի կողմից տրամադրված ցանկացած կարգավորում) վարչության կամ ցանկացած բաժնի «կարգավորում» ներառում է ցանկացած օրենսդրություն, կարգավորում, կանոն, հրաման, պաշտոնական դիրեկտիվ, հանձնարարություն, հայց, խորհուրդ, առաջարկություն, որոշում կամ ուղեցույց (անկախ նրանից ունի օրենքի ուժ, թե ոչ), որը սույն Համաձայնագրի կամ Կողմի իրավունքների և պարտականությունների վրա ունի ազդեցություն;

(h) Օրենքի դրույթը հղում է փոփոխված դրույթին;

(i) Եթե այլ բան նախատեսված չէ, օրվա ժամանակը հղում է Փարիզյան ժամանակին;

(j) Բաժնի, Հոդվածի և Աղյուսակի վերնագրերը միայն հղման դյուրինության համար են և որևէ ազդեցություն չունեն սույն Համաձայնագրի մեկնաբանության վրա;

(k) Եթե այլ բան նախատեսված չէ, սույն Համաձայնագրին առնչվող ցանկացած այլ փաստաթղթում կամ սույն Համաձայնագրի շրջանակներում տրված ծանուցման մեջ օգտագործված բառերն ու արտահայտություններն ունեն այդ փաստաթղթում կամ ծանուցման մեջ նշված նույն նշանակությունը;

(l) Դեֆոլտի դեպքը «շարունակվում է», եթե այն չի վերացվել կամ, եթե Վարկատուն չի հրաժարվել դրա հետ կապված իր իրավունքներից;

(m) Հոդվածին կամ Աղյուսակին հղումը պետք է պարունակի հղում սույն Համաձայնագրի Հոդվածին կամ Աղյուսակին; և

(n) Հոգնակի նշանակությամբ բառերը պետք է ներառեն եզակին և հակառակը:

աղյուսակ 2 – ծրագրի նկարագրություն

I. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ և ՆՊԱՏԱԿԸ

Ծրագրի նպատակն է` բարելավել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը Արարատյան հարթավայրի բերրի հողերում` (ա) ապահովելով լրացուցիչ վերականգնվող ջրային ռեսուրսներ Վեդիի ջրամբարի կառուցման միջոցով և (բ) բարելավելով ոռոգման արդյունավետությունը ցանցերի վերանորոգման և արդիականացման միջոցով: Վերացնելով ջրով և ոռոգման ցանցերով պայմանավորված սահմանափակումները, ծրագիրը նպատակաուղղված կլինի հակադարձելու Արարատյան հարթավայրում գյուղատնտեսական հողերի լքման միտումները:

Ծրագրի կոնկրետ նպատակներն են.

(i) Ջրային ռեսուրսների ավելի կայուն կառավարում

Տեղումների նվազումը և ջրի օգտագործման կտրուկ աճը, մասնավորապես, ձկնաբուծության նպատակով, բերել է նրան, որ ավելի շատ ջուր է վերցվում ջրային ռեսուրսներից (170 մլն մ3 Սևանա լճի բնական պաշարներից), ինչը բացասաբար է ազդում շրջակա միջավայրի վրա: Չնայած դրան, ոռոգման օպտիմալ պահանջարկը չի բավարարվում: Արարատյան հարթավայրում` ծրագրի տարածքի Վեդիի և Արարատի ՋՕԸ-ների գոտիներում, Վեդի գետից իրականացվող ջրառի միջոցով կարող է ոռոգվել ընդամենը 1500 հա, իսկ գարնան վերջից ջրի սակավությունը սովորական երևույթ է: Վեդիի ջրամբարի շինարարության շնորհիվ ջրի ոռոգման պոտենցիալը ինքնահոս ոռոգման համակարգի միջոցով բավարար կլինի 3200 հա-ի համար` ողջ ոռոգման սեզոնի ընթացքում: Այս ջրամբարը կհավաքի Վեդի և Խոսրով գետերի վարարումների ջրերը և կկուտակի ու օգտագործման համար պիտանի կդարձնի մոտ 29 մլն մ.3 վերականգնվող ջրի ծավալ, դրանով իսկ կրճատելով ջրառը Սևանա լճից և խորքային հորերից ոռոգման նպատակով: Վերջապես, պակաս ջուր օգտագործող ավելի արդյունավետ ոռոգման տեխնոլոգիաների ներդնումը կբերի ջրի պահանջարկի և դրա օգտագործման կրճատման:

(ii) Ավելի արդյունավետ, էժան և ավելի լավ կառավարվող ոռոգման ցանց

Էապես կնվազեն ցանցի շահագործման և պահպանման ծախսերը: Ոռոգման ցանցի մեծ մասը սկիզբ է առնում այն ժամանակաշրջանից, երբ ԽՍՀՄ-ում պետության կողմից որոշված էլեկտրականության գները շատ ցածր էին, ուստի ավելի էժան էր ջուրը մատակարարել մեխանիկական եղանակով, քան ներդրումներ անել վերևում ջրամբար կառուցելու և ջուրը ջրանցքով տեղափոխելու համար: Ահա թե ինչու այսօր մեխանիկական մեթոդը հանդիսանում է ոռոգման համակարգում օգտագործվող գերակշռող մասը (ծրագրի տարածքի մոտ 70%): Ցանցի մի մասի վրա (3200 հա) ողջ ոռոգման սեզոնի ընթացքում ինքնահոս համակարգին անցնելու արդյունքում հնարավոր կլինի փակել 11 շատ հոսանքատար պոմպակայաններ, որոնք մեծ մասամբ վատթար վիճակում են: Անցումը թույլ կտա հասնել հոսանքի զգալի խնայողության` 19 մլն կվտ*ժամ տարեկան կամ 1,9 մլն եվրո տարեկան:.5 Բացի այդ, երկրորդ/երրորդ կարգի ջրանցքների վրա իրականացվող վերականգնողական աշխատանքները և ցանցի արդիականացումը կկրճատեն պահպանման ծախսերը և շահագործման սուբսիդիաները, որոնք շնորհվում են կենտրոնական կառավարության կողմից ՋՕԸ-ների ճեղքվածքը փակելու համար: .6

Կավելանա ոռոգման ցանցի արդյունավետությունը: Ներկայիս ցանցի օգգ-ն գնահատվում է 50-60 տոկոսի սահմաններում` կախված տարածքից, ինչը պայմանավորված է ջրի արտահոսքերով և շատ ջուր սպառող ոռոգման տեխնոլոգիաների օգտագործմամբ: Նախատեսվող վերականգնման աշխատանքների և համակարգի արդիականացման, ինչպես նաև փորձնական հողակտորների վրա նորարական ոռոգման տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ.7 ցանցի օգգ-ն կարող է հասնել 75 և նույնիսկ 80 տոկոսի:

Ջրի կառավարման ծառայությունը կլինի ավելի արդյունավետ: Ջրի ավելի մեծ մատչելիությունը Վեդիի ջրամբարի շնորհիվ կհեշտացնի ջրամատակարարման ծառայությունների կառավարումը և կբարձրացնի դրանց արդյունավետությունը, մասնավորապես, եթե դրա հետ միաժամանակ, խոշորացման միջոցով լուծվի հողակտորների մասնատվածության և կրճատված չափերի խնդիրը: [8]

(iii) Ավելի արդյունավետ գյուղատնտեսություն և ավելի գրավիչ գյուղատնտեսական եկամուտ

Տարածաշրջանի ներկա վիճակը բնութագրվում է` (ա) գյուղատնտեսական հողերի լքվածությամբ (Արարատի ՋՕԸ-ի կողմից սպասարկվող հողերի 38% և Վեդիի ՋՕԸ-ի կողմից սպասարկվող հողերի 4%), (բ) ոռոգման ջրի ավելի փոքր պահանջարկ ունեցող մշակաբույսերի ընտրությամբ (ցորեն և այլ հացազգիներ), որոնք, սակայն, ավելի քիչ եկամուտ են բերում ֆերմերներին:[9] Ծրագրի նպատակն է լինելու` մի կողմից, կրճատել ոռոգելի հողագործության արժեքը և հեշտացնել այն, իսկ մյուս կողմից` ավելացնել բերքատվությունը, դրանով իսկ խրախուսելով ազդակիր 4500 ֆերմերներին ներդրումներ անել բարձրարժեք մշակաբույսերում (որակյալ խաղողի այգիներ, պտղատու ծառեր և բանջարեղեն)` փոխելով ներկայումս հացազգիներով ցանված տարածքները (տարածքի 25%):.10 Ուղեկցող միջոցառումները` գյուղատնտեսական խորհրդատվություն, ծառայություններ և առևտրային սկզբունքների ուժեղացում, էապես կավելացնեն գյուղատնտեսության եկամուտները: .11

Ի լրումն դրա, ծրագիրը կարող է որոշակի չափով նպաստել հանրային քաղաքականության բարելավմանը և ջրային ռեսուրսների կառավարման մեջ ներգրավված ինստիտուցիոնալ ու միավորված շահառուների (նախարարության բաժիններից մինչև ՋՕԸ-ներ) կարողությունների ամրապնդմանը և զարգացմանը ոռոգման միջոցով:

____________

5 Վկայակոչման համար օգտագործվել է էլեկտրականության միջին միջազգային շուկայական գինը:

6 ՋՕԸ-ների հասույթները սահմանափակված են ջրի սակագնի պատճառով` պետական որոշմամբ սահմանված 11 դրամ/մ.3 (1 դրամը = 0.0019 եվրո):

7 Ծրագրով կֆինանսավորվի նորարական կաթիլային տեխնոլոգիաների ներդնում փորձնական տարածքների վրա:

8 Միջին հաշվով 0,7 հա Վեդիի ՋՕԸ-ում և 0,9 հա Արարատի ՋՕԸ-ում, զգալի մասնատված:

9 Ֆերմերների եկամուտների 60% ստացվում է ոչ ֆերմերային աղբյուրներից (արտագնա աշխատանքի մեկնածների փոխանցումներ, աշխատավարձ):

10 Ծրագրի անմիջական օգուտ ստացող 4500 ֆերմեր, ինչին պետք է ավելացնել անուղակի չչափվող օգուտը ջրի ավելի մատչելի լինելու (ջրի ավելի փոքր դեֆիցիտի) շնորհիվ Վեդիի ՋՕԸ-ի և Արարատի ՋՕԸ-ի կողմից սպասարկվող տարածքներում (ընդամենը 15000 հա):

11 Ներկայումս տարածքում աճեցվող մշակաբույսերի միջին եկամուտը շուրջ 2200 եվրո է 1 հա-ից, այդ թվում արտադրության մեկ քառորդն իրենց սեփական նպատակներով:

II. ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Բաղադրիչ 1. Վեդիի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների շինարարություն

Այս բաղադրիչը ներառում է Վեդիի պատվարի և օժանդակ կառուցվածքների իրագործում: Պատվարի համար ընտրված տեղամասը գտնվում է գետի վրա տեղադրված ջրառներից մոտ 10 կմ հեռավորություն վրա` ելնելով տեխնիկական և տնտեսական նկատառումներից: Կառուցվող ենթակառուցվածքը բաղկացած է լինելու հետևյալ մասերից.

● Երկու ջրառ կառուցված` մեկը Վեդի գետի վրա (հոսքի 80%), մյուսը` Վեդի գետի վտակ Խոսրով գետի վրա (հոսքի 20%), փոխադրող ջրանցք, գետի ջրառները պատվարին միացնելու համար:

● Ջրատար` գետի ջրառ կառուցվածքները պատվարի հետ միացնելու համար:

● Վեդիի պատվար` 29 մլն մ.3 ծավալի ջրամբարի համար: Տեղադրված կլինի Վեդի գետի վտակ հանդիսացող, մշտական հոսք չունեցող Կոտուց գետի հունում: Պատվարի լիրքը կունենա 64 մ բարձրություն և 460 մ-ից ավել երկարություն, ինչը կդարձնի նրան մեծ պատվար միջազգային չափանիշներով: Գերադասելի տարբերակը քարալիցքային պատվարն.12 է փոխադրող ջրանցքով, որը կբավարարի 3200 հա-ի ոռոգման պահանջարկը 80 տոկոս ապահովվածությամբ (10-ից 8 տարիների ընթացքում, երկու տարվա դեֆիցիտ.13 ), համաձայն տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների: Ակնկալվում է, որ պատվարի շինարարության համար կօգտագործվեն տեղամասում եղած նյութերը:

● Երկրորդ պատվար (պատնեշ), հողային, ջրամբարի երկայնքով, 14 մ բարձրությամբ:

● Պատվարի հեռ առնչվող օժանդակ կառուցվածքներ` ոռոգման ջրթող, ջրառ, վարարային ջրհեռ:

Բաղադրիչ 2. Ոռոգելի տարածքների վերականգնում, արդիականացում և ընդլայնում (3220 հա)

Ծրագրի շրջանակներում ընտրված ցանցը վերաբերում է 3200 հա տարածքին, որը գտնվում է Վեդիի ՋՕԸ-ի տարածքում:.1.4 Ցանցերի վրա կիրականացվեն հետևյալ աշխատանքները.

● ճնշումային մոտեցնող խողովակաշար, որը կապահովի պատվարի միացումը ցանցին,

● Մայր ջրանցքի ճյուղերի կառուցում,.15 որը կմիացնի ճնշումային ջրատարը ցանցին և հնարավորություն կտա ապահովել ճնշումային ցանցեր:

● Պատվարից սնվող ցանցի վնասված մասերի վերականգնում և երկրորդ ու երրորդ կարգերի ջրանցքների վերականգնում, այդ թվում ցանցի հարմարեցումը նոր հիդրավլիկական սխեմային:

● Ցանցի ընդլայնում: Այս աշխատանքները կիրականացվեն պատվարի սպասարկման տարածքում: Սրանք կմիացվեն ցանցին և կկահավորվեն, հեկտարները կճշտվեն մանրամասն նախագծման ժամանակ:

● Ներկայումս գործող պոմպակայանների փակում, որոնց մեծ մասը շատ վատթար վիճակում է և այլևս անհրաժեշտ չի լինի ինքնահոս ոռոգման համակարգի շնորհիվ:

● Արդյունավետ ոռոգման սարքավորումներով կահավորված փորձնական տարածքների ստեղծում: Սարքավորումների (ցնցուղներ, անձրևացման միկրո-համակարգեր, կաթոցիկներ) տեղադրումը կիրականացվի փորձնական տարածքների վրա` ցույց տալու ֆերմերներին այդ տեխնոլոգիաները և, դրանով իսկ, զարկ տալու տարածքում գյուղատնտեսական գործընթացների արդիականացմանը:.16

Բոլոր այս աշխատանքները թույլ կտան բարձրացնել ցանցի օգգ-ն 50 տոկոսից մինչև 75 տոկոս (կամ նույնիսկ 80 տոկոս, վերականգնումից և սարքավորումների տեղադրումից հետո):

_____________

12 Հետագա գեոտեխնիկական ուսումնասիրությունները կոնկրետ կորոշեն հիմնատակի բնութագիրը, քարալիցքային պատվարը կհամեմատվի բետոնային պատվարի (գլդոնված բետոն) հետ` վերջնական ընտրությունից առաջ:

13 Տարին համարվում է դեֆիցիտային այն պահից, երբ ոռոգման մեկ ամսում ջրի պակասորդ է լինում:

14 Արարատի ՋՕԸ-ն օգտվել է ՀՄՀ-Հայաստան ծրագրից: Այդ ծրագրով վերականգնվել են նրա 9 պոմպակայաններից 4-ը:

15 Վեդիի ճյուղ, Ուրցաձորի ճյուղ, Գոռավանքի ճյուղ և Ղզլարուի ճյուղ:

16 «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ» ծրագրի շրջանակներում իրականացված փորցը ցույց տվեց, որ տեղայնացված ոռոգման համակարգի արժեքը 3000 եվրո է /1հա:

III. ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՑՄԱՆ ՍԽԵՄԱՆ

1.1 Ինստիտուցիոնալ կառուցվածք

Ծրագրի իրականացումը կապահովվի Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից (ՋՏՊԿ):

Ծրագրի կառավարումը կվստահվի ՋՏՊԿ-ի ԾԻԳ-ին (Իրականացնող կազմակերպություն): ԾԻԳ-ը կապահովի ծրագրի տեխնիկական և ֆինանսական իրականացումը, մոնիթորինգը ու կստեղծի գործողությունների հաշվետվություն: Այն պատասխանատու կլինի պատվարի և ոռոգման ցանցի շինարարական աշխատանքների ու խորհրդատվական ծառայությունների հանրային մրցույթների համար և պայմանագրեր կկնքի կամ համագործակցության արձանագրություններ կստեղծի տարբեր ներքաշված գործընկերների (Արարատի և Վեդիի ՋՕԸ-ներ), կամ ավելի ընդհանուր, գյուղատնտեսության ոլորտի հետ (Գյուղատնտեսության նախարարության տեխնիկական ծառայություններ, բանկեր, սպասարկման կենտրոններ, կոոպերատիվներ): Այն նաև կկազմակերպի տարեկան և պարբերական աուդիտներ: Շինարարական ընկերությունները կընտրվեն միջազգային մրցույթների միջոցով:

Գնումները Ծրագրի C («Ծրագրի իրականցում») բաղադրիչի շրջանակներում կիրականացվեն օտարերկրյա երկրներում գնումների մասին ԶՖԳ-ի 2014թ. ուղեցույցների համաձայն:

Ծրագրի իրականացման համար Ծրագրի իրականացման գործակալությունը կվարձի որակյալ մասնագետների, որոնք կհամապատասխանեն Իրականացնող կազմակերպության կողմից սահմանված ստանդարտներին:

Մասնագետները կընտրվեն մրցույթի հիման վրա, իսկ աշխատավարձը կվճարվի Ծրագրի իրականացման ծախսերից (տես 13 աղյուսակի 11 տողը): Աշխատավարձի չափաբաժինը կորոշվի Իրականացնող կազմակերպության կողմից` անկախ Հայաստանի Հանրապետությունում գործող գործակիցներից, որոնք չեն կարող գերազանցել գոյություն ունեցող առավելագույն չափաբաժինը:

Դոնորների համակարգումը (Համաշխարհային բանկ, KfW, DUE, BERRD, JICA, Պարենի միջազգային կազմակերպություն, Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամ) կամրապնդվի ոլորտային պլատֆորմի (ջուր/գյուղատնտեսություն) ստեղծմամբ, որը կարող է հանդես գալ որպես հրապարակ ազգային որոշում կայացնողների և դոնորների միջև (Համաշխարհային բանկի նախաձեռնություն) քննարկումներ անցկացնելու համար:

1.2 Ծախսեր և ֆինանսավորում

Վեդիի ծրագիրը կազմում է պատվարի շինարարության և ոռոգման արդյունավետության բարձրացման միջոցով հողերի գյուղատնտեսական զարգացման միջոցառումների անբաժանելի ամբողջականություն: Երկու բաղադրիչների ընդհանուր արժեքը գնահատվել է 75 մլն եվրո: Կենտրոնական կառավարության մասնակցությունը լինելու է մինչև 15 մլն եվրո` ԱԱՀ-ի համար:

ԶՖԳ-ն կֆինանսավորի ծրագիրը Հայաստանի Հանրապետությանը պետության կողմից երաշխավորվող փոխառություն տրամադրելու միջոցով: Ֆինանսավորման համաձայնությունը կկնքվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

աղյուսակ 3 -ֆինանսավորման պլան

Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում

Նախահաշիվ

Nօ Աշխատանքի տեսակը Նախահաշիվ (եվրո)

A. Պատվարի, օժանդակ կառուցվածքների, ոռոգման համակարգի կառուցում

1 Պատվար և օժանդակ կառուցվածքներ 46,519,483

2 Ջրառներ և ջրի փոխադրման համակարգ 8,968,412

3 Ոռոգման համակարգի կառուցում 6,827,361

Ընդամենը 62,315,256

4 Մանրամասն նախագծի պատրաստում 1,059,245

5 Շինարարության վերահսկում 946,825

Ընդամենը պատվարի, օժանդակ կառուցվածքների, ոռոգման համակարգի կառուցում 64,321,326

B. Ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնում և ոռոգելի տարածքներում նոր տեխնոլոգիաների փորձնական կիրառում

6 Ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնում և ոռոգելի տարածքներում նոր տեխնոլոգիաների կիրառման պիլոտային կիրառում 9,315,156

Ընդամենը 9,315,156

7 Մանրամասն նախագծի պատրաստում 334,000

8 Շինարարության վերահսկում 300,149

Ընդամենը ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնում և ոռոգելի տարածքներում նոր տեխնոլոգիաների փորձնական կիրառում 9,949,305

C. Ծրագրի իրականացում

9 Ծրագրի իրականացման ծախսեր` աշխատավարձ, մեքենաներ և այլ պահպանման ծախսեր 733,000

Ընդամենը Ծրագրի իրականացում 733,000

Ընդամենը 75,003,631

ԱԱՀ 20% 15,000,726

Ընդամենը` ԱԱՀ ներառյալ 90,004,357

աղյուսակ 4 – նախապայմաններ.17

Հետևյալը կիրառելի է Վարկառուի կողմից որպես նախապայման առաքվող փաստաթղթերի դեպքում

- եթե ներկայացված փաստաթուղթը բնօրինակը չէ, այլ դրա լուսապատճենը, ապա լուսապատճենի հաստատված բնօրինակը պետք է տրամադրվի վարկատուին;

- փաստաթղթի վերջնական տարբերակը, որի նախագիծը նախկինում ուղարկվել էր և համաձայնեցվել Վարկատուի կողմից, չպետք է էապես տարբերվի համաձայնեցված նախագծից;

- նախկինում չուղարկված և չհամաձայնեցված փաստաթղթերը պետք է ընդունելի լինեն Վարկատուի համար:

_________

17 Ոչ սպառիչ ցանկ:

մաս I – նախապայմաններ, որոնք պետք է կատարվեն ստորագրման օրվա դրությամբ

(a) Վարկառուի կողմից Վարկատուին պետք է տրամադրվեն հետևյալ փաստաթղթերը.

(i) Վարկառուի իրավասության շրջանակներում օրենսդրությանը համաձայն համապատասխան որոշման (ների) կամ փաստաթղթի(երի) հաստատված կրկնօրինակը (ները), որոնք;

- Լիազորում են Վարկառուին ստորագրել սույն Համաձայնագիրը;

- Հաստատում են սույն Համաձայնագրի պայմաններն ու դրույթները;

- Լիազորում են նշված անձին կամ անձանց իր անունից ստորագրել Համաձայնագիրը;

(ii)Պարբերություն (i)-ում նշված անձի ստորագրության նմուշը

(ii) Վկայություն առ այն, որ Միջոցի մասհանումը չպետք է խախտի փոխառության որևէ սահմանաչափ, կամ Վարկառուի համար պարտադիր ցանկացած այլ նմանատիպ սահմանափակում:

(b) ՀՀ արդարադատության նախարարության կողմից Վարկատուի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ իրավաբանական կարծիքի նախագծի տրամադրում Վարկատուին, որով հաստատվում է, որ ի թիվս այլ կարողությունների Վարկառուն կնքում է համաձայնագիր և որ Վարկառուի պարտավորությունների սույն Համաձայնագրի ներքո իրավական են, վավեր, պարտադիր և կիրարկելի:

մաս II – առաջին մասհանման նախապայմաններ

(a) Վարկառուի կողմից Վարկատուին են տրամադրվում հետևյալ փաստաթղթերը.

(i) Վարկառուի կողմից պատշաճ կերպով լիազորված ներկայացուցչի կողմից տրամադրված հավաստագիր, որում նշված է (են) այն անձինք, ովքեր լիազորված են Վարկառուի անունից ստորագրել Մասհանման հայտերը և սույն Համաձայնագրի առնչությամբ ցանկացած հավաստագիր և ձեռնարկել բոլոր այլ միջոցառումներ և/կամ Վարկառուի անունից սույն Համաձայնագրի շրջանակներում ստոագրել բոլոր այլ անհրաժեշտ փաստաթղթերը;

(ii)Վերոգրյալ պարբերությունում (i) նշված յուրաքանչյուր անձի ստորագրության նմուշը;

(iii) Վարկատուի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ Վարկատուի կողմից ընտրված հեղինակավոր իրավաբանական ընկերության (Վարկառուի օրենսդրությամբ հիմնված) իրավաբանական կարծիքի պատշաճ ներկայացում:

(iv) ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող իրավաբանական կարծիքի պատշաճ ներկայացում:

(v) Ցանկացած փաստաթղթավորման կամ գրանցման, դեպոզիտի կամ սույն Համաձայնագրի հրապարակման պահանջների և սույն Համաձայնագրի առնչությամբ ցանկացած դրոշմատուրքի վճարման, գրանցման վճարների կամ նմանատիպ տուրքերի ապացույց, անհրաժեշտության դեպքում

(vi) Ծրագրի հետևյալ փաստաթղթերը:

- Վարկատուի համաձայնությանը նախապես ներկայացված Գործառնական և ֆինանսական ընթացակարգերի ձեռնարկի կրկնօրինակ, որը ներառում է Ծրագրի իրականացման համար ստանձնված Ծրագիրն իրականացնող գործակալության կողմից օգտագործվող ընթացակարգերն ու գործիքները (գնման ընթացակարգեր, տարեկան թարմացվող գնումների նախագիծ, Ծրագրի իրականացման ստանձնված Ծրագիրն իրականացնող գործակալության կողմից տարեկան թարմացվող գործառնական բյուջե, ֆինանսական ընթացակարգեր, անվտանգության քաղաքականություն, ինստիտուցիոնալ կարգավորումներ, և այլն..), և վերոնշյալ Ծրագրի յուրաքանչյուր փաստաթղթի համար

- Յուրաքանչյուր կողմի կողմից պատշաճ կերպով ստորագրված ծրագրի յուրաքանչյուր փաստաթղթի հաստատված կրկնօրինակը;

- Ապացույց, որ Ծրագրի փաստաթղթերի շրջանակներում պահանջվող երրորդ կողմի նկատմամբ բոլոր ձևակերպումները նման Ծրագրի փաստաթղթերի ուժի մեջ մտնելու, կատարման և կիրառելիության համար կատարվել են; և

- Ապացույց, որ ցանկացած Լիազորություն, որը Վարկատուն համարում է անհրաժեշտ կամ ցանկալի ցանկացած Ծրագրի փաստաթղթի ուժի մեջ մտնելու, կատարման և նախատեսված գործարքների համար, պատշաճ կերպով ձեռք է բերվել և տրամադրվել է այդպիսի Լիազորության հաստատված կրկնօրինակը:

(vii) Ապահովագրական միջնորդի կամ Վարկառուի գործակալի կողմից տրամադրված ապահովագրական հավաստագրի բնօրինակը, հավաստելով, որ Ապահովագրական պոլիսները լիիրավ ուժի մեջ են և, որ Վարկառուն վճարել է դրան առնչվող բոլոր հավելավճարները համապատասխան ամսաթվին:.18

(viii) Վարկատուի համաձայնությունը ստացած Վարկառուի կողմից Իրականացնող գործակալությանը տրամադրված մանդատի կրկնօրինակը, որը պատշաճ կերպով կատարված է Վարկառուի և Իրականացնող գործակալության կողմից, իսկ, անհրաժեշտության դեպքում, ներկայացվում է նաև ապացույց, որ երրորդ կողմի նկատմամբ բոլոր ձևակերպումները նման Ծրագրի փաստաթղթերի ուժի մեջ մտնելու, կատարման և կիրառելիության համար կատարվել են: .19

(ix) Վարկատուի համաձայնությամբ Ծրագիրն իրականացնող գրասենյակի կողմից առաջարկ Ծրագրի իրականացման համար ընտրված տեխնիկական թիմի համար` ուղեկցվող թիմի սարքավորումների գործառնական տարեկան բյուջեյով (տարեկան թարմեցվող գործառնական բյուջե):

(x) Կենտրոնական գանձապետարանում բացված Ծրագրի հաշվի ռեկվիզիտների/տվյալների վերաբերյալ ֆինանսների նախարարության կողմից նամակ

(xi)Ծրագրի տևողության ընթացքում ծախսերի տարեկան թարմեցվող նախնական կանխատեսում:

(b) Սույն Համաձայնագրի շրջանակներում վճարվելիք բոլոր վճարների և ծախսերի կատարումը Վարկառուի կողմից Վարկատուին Ստորագրման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:

___________

18 Եթե կիրառելի է:

19 Եթե կիրառելի է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։