Հոդված 9. -ում (Հայտարարություններ և երաշխիքներ) սահմանված բոլոր հայտարարություններն ու երաշխիքները կատարվում են Ստորագրման օրը Վարկառուի կողմից` ի օգուտ Վարկատուի: Հոդված 10-ի (Հայտարարություններ և երաշխիքներ) բոլոր հայտարարություններն ու երաշխիքները պետք է կատարվեն նաև այն օրը, երբ Հավելված 4-ի (Նախապայմաններ) Մաս II-ում նշված բոլոր պայմանները կատարված են, յուրաքանչյուր Մասհանման պահանջի ամսաթվին և յուրաքանչյուր Վճարման ամսաթվին, բացառությամբ, երբ Հոդված 9.9-ում (Ապակողմնորոշիչ տեղեկատվության բացակայություն) նշված կրկնվող հայտարարությունները պետք է կատարվեն Վարկառուի կողմից` կապված վերջին հայտարարության ամսաթվից Վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության հետ:
Հոդված 9-ում (Հայտարարություններ և երաշխիքներ) սահմանված բոլոր հայտարարություններն ու երաշխիքները կատարվում են Ստորագրման օրը Վարկառուի կողմից` ի օգուտ Վարկատուի: Հոդված 10-ի (Հայտարարություններ և երաշխիքներ) բոլոր հայտարարություններն ու երաշխիքները պետք է կատարվեն նաև այն օրը, երբ Հավելված 4-ի (Նախապայմաններ) Մաս II-ում նշված բոլոր պայմանները կատարված են, յուրաքանչյուր Մասհանման պահանջի ամսաթվին և յուրաքանչյուր Վճարման ամսաթվին, բացառությամբ, երբ Հոդված 9.9-ում (Ապակողմնորոշիչ տեղեկատվության բացակայություն) նշված կրկնվող հայտարարությունները պետք է կատարվեն Վարկառուի կողմից` կապված վերջին հայտարարության ամսաթվից Վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության հետ:
9.1 Լիազորություն
Վարկառուն լիազորություն ունի սույն Համաձայնագիրն ու Ծրագրի փաստաթուղթը ստորագրելու, իրականացնելու և տրամադրելու և իրականացնելու բոլոր նախատեսված պարտավորությունները: Վարկառուն ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ գործողությունները` լիազորելու սույն Համաձայնագրի ու Ծրագրի փաստաթղթի`իր կողմից ստորագրումը, իրականացումն ու առաքումը և սույն Համաձայնագրով ու Ծրագրի փաստաթղթով նախատեսված գործարքները:
9.2 Ապացույցների վավերականությունն ու ընդունելիությունը
Պահանջվող բոլոր լիազորությունները`
(a) Հնարավորություն ընձեռել Վարկառուին սույն Համաձայնագրի և Ծրագրի փաստաթղթի ներքո օրինականորեն ստորագրել, իր իրավունքները կիրառելու և պարտավորություններին հետևելու; և
(b) Հոդված 16-ով (Գերակա օրենք, կիրարկում և վայրի ընտրություն) սահմանված Վարկառուի իրավասության դատարաններում կամ արբիտրաժային ընթացակարգերում սույն Համաձայնագիրն ու Ծրագրի փաստաթուղթը ընդունելի ապացույց համարելու համար,
ստացվել են և օրինական են, և չկան այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են առաջացնել նման Լիազորության ամբողջական կամ մասնակի հետաձգում, չվերականգնում կամ փոփոխություն:
9.3 Պարտադիր պարտավորություններ
Սույն Համաձայնագրի և Ծրագրի փաստաթղթի ներքո Վարկառուի կողմից ստաձնվող պարտավորությունները համապատասխանում են Վարկառուի համար իր իրավասության շրջանակներում բոլոր օրենքներին և կանոնակարգերին և օրինական են, վավեր, պարտադիր ու կիրառելի, որոնք ուժի մեջ են մտնում` դրանց գրավոր պայմանների համաձայն:
9.4 Գրանցման կամ դրոշմատուրքի բացակայություն
Ըստ Վարկառուի իրավասության օրենքների` անհրաժեշտ չէ, որ Ֆինանսական փաստաթղթերը գրանցվեն, գրառվեն կամ կցվեն որևէ դատարանում կամ իրավասու այլ մարմնում կամ դրոշմատուրքը, գրանցման կամ համանման հարկերն ու վճարները վճարվեն` կապված Ֆինանսական փաստաթղթերի կամ դրանցով նախատեսված գործարքների հետ:
9.5 Միջոցների փոխանցում.2
Սույն Համաձայնագրի ներքո Վարկառուի կողմից Վարկատուին վճարվելիք բոլոր գումարները` լինի դա մայր գումար թե տոկոսներ, ժամկետանց վճարման տոկոսներ, Կանխավճարային փոխհատուցում, լրացուցիչ ծախսեր կամ ծախքեր, կամ այլ գումարներ, ազատ փոխադրելի են դեպի Ֆրանսիա կամ որևէ այլ երկիր:
Սույն ներկայացուցչությունը ուժի մեջ է մինչև Վարկատուին վճարվելիք ենթակա ամբողջ գումարի մարումը: Եթե Միջոցների մարման ժամկետները երկարաձգվել է Վարկատուի կողմից, ապա սույն ներկայացուցչության կողմից հետագա հաստատման անհրաժեշտություն չի լինի:
Վարկառուն ճիշտ ժամանակին պետք է անհրաժեշտ դրամական միջոցներ` «Եվրո», ձեռք բերի սույն ներկայացուցչությանը համապատասխանելու համար:
______________
2 Տարբերակը պետք է ընտրվի` կախված ներքին կիրառելի օրենքից
9.6 Այլ պարտավորությունների հետ հակասության բացակայություն
Վարկառուի կողմից Ծրագրի և սույն Համաձայնագրի առնչությամբ փաստաթղթերի կնքումն ու կատարումը, ինչպես նաև նախատեսված գործարքները չեն հակասում դրանց վերաբերող որևէ ներքին կամ օտարերկրյա օրենքին կամ կարգավորմանը, Վարկառուի պարտավորությունների կամ իր որևէ ակտիվների մասով սահմանադրական փաստաթղթերին (կամ նմանատիպ այ փաստաթղթերին), կամ այլ համաձայնագրին կամ փաստաթղթերին:
9.7 Կարգավորող օրենք և կիրարկում
a) Ֆրանսիական օրենքի ընտրությունը որպես կարգավորող օրենք կճանաչվի և կընդունվի Վարկատուի իրավասության դատարանների և արբիտրաժային տրիբունալների կողմից:
b) Ֆրասիական դատարանում կամ արբիտրաժային տրիբունալներում սույն Համաձայնագրի առնչությամբ կայացված ցանկացած վճիռ կճանաչվի և կընդունվի Վարկառուի իրավասության շրջանակներում:
9.8 Դեֆոլտի բացակայություն
Դեֆոլտի դեպք տեղի չի ունենում կամ հավանաբար չի ծագի:
Վարկառուի այլ համաձայնագրերի կամ իր ակտիվների վրա ազդող ոչ մի խախտում չկա, որը հավանաբար կարող է էական անբարենպաստ ազդեցություն ունենալ:
9.9 Ապակողմնորոշիչ տեղեկատվության բացակայություն
Վարկառուի կողմից Վարկատուին տրամադրված ամբողջ տեղեկատվությունը ճշգրիտ է, հավաստի և տրամադրման օրվա դրությամբ թարմեցված, կամ նպատակահարմարության դեպքում, այն օրվա դրությամբ, երբ դրանք համարվել են տրամադրված, չեն փոփոխել, ուժը կորցրած համարվել, կասեցվել կամ երկարաձգվել վերանայված պայմաններով և էականորեն ապակողմնորոշիչ չեն` բացթողման, նոր հանգամանքների առաջացման կամ ցանկացած տեղեկատվության բացահայտման արդյունքում:
9.10 Ծրագրի փաստաթղթեր
Ծրագրի փաստաթղթերը համարվում են Ծրագրին առնչվող ամբողջ համաձայնագիրը և երրորդ կողմերի համար վավեր են, պարտադիր և կատարման ենթակա: Ծրագրի Փաստաթղթերը չեն փոփոխվել, կասեցվել կամ դադարեցվել, առանց Վարկատուի նախնական հաստատման` դրանք Վարկատուին տրամադրման օրվանից և Ծրագրի փաստաթղթերի առնչությամբ առկա վեճեր չկան:
9.11 Ծրագրի լիազորություններ
Ծրագրի բոլոր լիազորությունները ձեռք են բերվել կամ լիիրավ ուժի մեջ են մտել ու գործում են և Ծրագրի որևէ լիազորության ամբողջական կամ մասնակի փոխվելու, նորացվելու, չեղարկվելու կամ ուժը կորցրած ճանաչվելու հետ կապված հանգամանքներ չկան:
9.12 Միջոցների ծագում, Կոռուպցիոն գործողություններ, Խարդախություն և Հակամրցակցային գործունեություն
Վարկառուն ներկայացնում և երաշխավորում է, որ
(i) Ծրագրում ներդրված բոլոր միջոցները Պետական բյուջեից են;
(ii) Ծրագիրը (մասնավորապես, Միջոցներով ֆինանսավորվող պայմանագրի առնչությամբ բանակցություն, դրա կնքում կամ կատարում) չի առաջացրել կոռուպցիոն գործողություններ, Խարդախություն կամ Հակամրցկացային գործունեություն
9.13 Էական անբարենպաստ ազդեցություն
Վարկառուն ներկայացնում և երաշխավորում է, որ հնարավոր էական բացասական ազդեցություն առաջացնող դեպքեր կամ հանգամանքներ չեն եղել և չկան:
10. հանձնառություններ
Սույն Հոդված 10-ում նշված պարտավորությունները ուժի մեջ են մտնում Ստորագրման ամսաթվից և ուժի մեջ մնում մինչև սույն Համաձայնագրի ներքո ցանկացած գումարի մարումը:
10.1 Օրենքների և կարգավորումների հետ համապատասխանություն
Վարկառուն համապատասխանում է:
(a) բոլոր առումներով Բոլոր օրենքներին և կարգավորումներին, որին Վարկառուն և/կամ Ծրագիրը ենթակա են, մասնավորապես` շրջակա միջավայրի պահպանության, անվտանգության և աշխատանքային կիրառելի օրենքների առնչությամբ; և
(b) Ծրագրի փաստաթղթերի ներքո իր բոլոր պարտավորություններին:
10.2 Լիազորություններ
Վարկառուն պետք է անհապաղ ձեռք բերի, համապատասխանեցնի և կատարի այն ամենն ինչ լիիրավ ուժի մեջ կպահպանի ցանկացած կիրառելի օրենքի կամ կարգավորման շրջանակներում պահանջվող որևէ լիազորություն` սույն Համաձայնագրի և Ծրագրի փաստաթղթերի իր պարտավորությունների կատարման նպատակով, ինչպես նաև ապահովելով սույն Համաձայնագրի ներքո օրինականությունը, վավերականությունը, կիրառելիությունը և ընդունելիությունը.
10.3 Ծրագրի փաստաթղթեր
Վարկառուն պետք է Վարկատուին ապահովի Ծրագրի փաստաթղթերի որևէ փոփոխության պատճեն և չպետք է կատարի (չպետք է համաձայնի կատարել) Ծրագրի փաստաթղթերի որևէ էական փոփոխություն առանց Վարկատուի նախնական համաձանաության:
Այդ փաստաթղթերը ներառում են Գործառնական եւ ֆինանսական ընթացակարգերի ձեռնարկը, Ծրագիրն իրականացնող գրասենյակի նախնական տարեկան գործառնական բյուջեն, որոնք համաձայնեցման նպատակով պետք է ներկայացվեն Վարկատուին ամեն տարի:
10.4 Ծրագրի իրականացում և պահպանում
Վարկառուն պետք է`
(i) Իրականացնի Ծրագիրը լայնորեն ընդունված անվտանգության սկզբունքներին և ուժի մեջ մտած տեխնիկական ստանդարտներին համապատասխան;
(ii) պահպանի Ծրագրի ակտիվները` բոլոր կիրառելի օրենքներին ու կարգավորումներին համապատասխան` լավ օպերացիոն և պահպանման պայմաններում , և օգտագործի նման ակտիվները` իրենց կիրառելի օրենքների և կարգավորումների և նպատակի համաձայն:
10.5 Գնումներ
Ծրագրի իրականացման նպատակով պայմանագրերի գնումների և կնքման համար Վարկառուն պարտավորվում է համապատասխանել «Գնումների մասին» 01.01.2011թ. թիվ ՀՕ-206-Ն ՀՀ օրենքին: Ավելին, Զարգացման Ֆրանսիական Գործակալությունից (այսուհետ` ԶՖԳ) ֆինանսավորում ստանալու նպատակով անհաժեշտ է համապատասխանել հետևյալ պահանջներին`
1. մատակարարների և խորհրդատուների հետ պայմանագրերի կնքման նպատակով 200.000 եվրոն գերազանցող գնումների և աշխատանքային պայմանագրերի կնքման նպատակով 5.000.000 եվրոն գերազանցող գնումների իրականացման դեպքում Վարկառուն պետք է (1) կիրառի ԶՖԳ-ի մրցույթների հայտարարման ստանդարտ փաստաթղթեր` ներառյալ բարեվարքության դեմ պայքարի հայտարարությունը, ինչպես նաև (2) հրապարակի գնումների վերաբերյալ ծանուցումները ԶՖԳ-ի հետևյալ www.afd.dgmarket.cօm վեբ-կայքում: Վարկառուն պետք է ձեռնարկի խորհրդատուներ վարձելու հետաքրքրության հայտը և ստեղծի առավելագույնը 6 խորհրդատվական ընկերություններից բաղկացած ցուցակ:
2. Եթե Պայմանգրերի գնման արժեքը վերոնշյալ շեմից պակաս է, ապա Վարկառուն պետք է (1) պայմանագիր կնքած խորհրդատուից, կապալառուից կամ մատակարարից պահանջի ստորագրել բարեվարքության դեմ պայքարի հայտարարությունը (ձևաչափը ներկայացված է Համաձայնագրի 9-րդ աղյուսակում` Բնապահպանական, ամբողջականության, իրավասության և սոցիալական պատասխանատվության Հայտարարություն), (2) զերծ մնա ուղղակի պայմանագիր կնքելուց (բանակցային ընթացակարգ), եթե պայմանագրի գումարը 15,000 եվրոյից պակաս է:
3. Վարկառուն պետք է նախապես ներկայացնի ԶՖԳ-ին իր համաձայնությունը Գնումների պլանի (ձևաչափը հասանելի է հետևյալ վեբ-կայքում` www.afd.fr), և նմանատիպ գնումների պլանի ցանկացած լրամշակման վերաբերյալ:
Բոլոր պայմանագրերի գնման համար, եթե այլ բան համաձայնեցված չէ ԶՖԳ-ի հետ, Վարկառուն պետք է ԶՖԳ-ից նախապես ստանա իր համաձայնությունը հետևյալի շուրջ`
ա. Մրցույթին մասնակցության հետաքրքրվածության հայտ կամ նախաորակավորման փաստաթղթեր,
բ. Առաջարկված նախաորակավորված կամ ընտրված թեկնածուների ցուցակը և գնահատման հաշվետվությունը,
գ. Մրցույթի հայտարարման փաստաթղթերի նախագծերը,
դ. Մրցույթի գնահատման հաշվետվությունը և պայմանագրերի կնքման առաջարկությունը: Երկփուլանի մրցույթի հայտարարման գործընթացի դեպքում տեխնիկական գնահատման հաշվետվության վերաբերյալ ԶՖԳ-ի համաձայնությունը պահանջվում է նախքան ֆինանսական մրցույթի հայտարարումը,
ե. Մրցույթի հայտարարման ընթացակարգի կասեցման մասին որոշումը կամ դրա չհաջողված լինելու մասին հայտարարությունը,
զ. Պայմանագրերի նախագծերը և դրանց ցանկացած լրացումները
10.6 Բնապահպանական և սոցիալական պատասխանատվություն
Կայուն զարգացմանը խթանելու նպատակով` Կողմերը համաձայնում են, որ անհրաժեշտ է խթանել միջազգայնորեն ճանաչված բնապահպանական և աշխատանքային չափանիշների` ներառյալ Միջազգային աշխատանքային կազմակերպության «ILՕ» հիմնարար կոնվենցիաների և Վարկառուի օրենսդրության շրջանակներում միջազգային բնապահպանական օրենքների ու կարգավորումների համապատասխանությունը: Նման նպատակի համար Վարկառուն պետք է`
Ծրագրի շրջանակներում իր բիզնես գործունեության առնչությամբ.
(a) համապատասխանի շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային չափանիշներին և աշխատանքային օրենքներին, մասնավորապես` «ILՕ»-ի հիմնարար կոնվենցիաներին և բնապահպանական կոնվենցիանրին, այն երկրի կիրառելի օրենքներին և կարգավորումներին համապատասխան, որտեղ Ծրագիրը իրականացվում է:
Ծրագրի առնչությամբ:
(b) գնման պայմանագրերում և, եթե հարկ լինի, մրցութային փաստաթղթերում ներառի կետ, որտեղ պայմանագրային կողմերը համաձայն են և համաձայնում են ապահովելու, որ իրենց ենթավարկատուները (եթե այդպիսիք կան) համաձայնեն համապատասխանել նման ստանդարտներին այն երկրի կիրառելի օրենքներին և կարգավորումներին համապատասխան, որտեղ իրականացվում է Ծրագիրը: Վարկատուն իրավասու է Վարկառուից պահանջել Ծրագրի իրականացման սոցիալական և բնապահպանական պայմանների մասին հաշվետվություն;
(c) կատարի Ծրագրին հատուկ համապատասխան մեղմացնող միջոցառումներ` ինչպես նշված է բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարաման քաղաքականության համատեքստում, ինչպիսին է օրինակ` Ժամանակացույց 6-ին կցված ESMP-ում ներկայացված միջոցառումներ (բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականության համատեքստում մեղմացնող միջացառումներ):
(d) պահանջի, որ Ծրագրի իրականացման նպատակով նշանակված կապալառուները պետք է կիրառեն (c) պարբերությամբ սահմանված մեղմացնող միջոցառումները և ապահովեն, որ իրենց ենթակապալառուները (եթե այդպիսիք կան) համապատասխանեցնեն բոլոր միջոցառումները և դեֆոլտի դեպքում ձեռնարկեն բոլոր համապատասխան քայլերը` կատարելով նման մեղմացնող միջոցառումները, և
(e) Վարկատուին տրամադրի ESMP վերաբերյալ տարեկան հաջորդական հաշվետվություններ:
10.7 Լրացուցիչ ֆինանսավորում
Վարկառուն չպետք է փոփոխության ենթարկի Ֆինանսավորման պլանը` առանց Վարկատուի գրավոր նախնական համաձայնության և պետք է ֆինասնավորի Ֆինանսավորման պլանում չնախատեսված որևէ լրացուցիչ ծախսեր, այն պայմաններով, որոնք երաշխավորում են Միջոցների մարումը:
10.8 Համամասնորեն դասակարգում
Վարկառուն պարտավորվում է (i) երաշխավորելու, որ սույն Համաձայնագրի ներքո իր վճարման պարտավորությունները համամասնորեն են դասակարգվում բոլոր ժամանակների համար իր այլ ներկա և ապագա անապահով և անստորադաս վճարման պարտավորություններին (ii) չտրամադրելու նախնական դասակարգում կամ երաշխիքներ այլ վարկատուներին` բացառությամբ, եթե նույն դասակարգումը կամ երաշխիքները Վարկառուի կողմից տրված են Վարկատուի օգտին` Վարկատուի պահանջի հիման վրա:
10.9 Նշանակում
Եթե Վարկատուն այլ բանի շուրջ չի համաձայնում գրավոր կերպով, Վարկառուն պետք է
(i) Փոփոխի ապահովագրական քաղաքականությունը` Վարկատուին ներառելով որպես միակ շահառու` ցանկացած ապահովագրական հատուցման առնչությամբ, մինչև սույն Համաձայնագրի ներքո ամբողջ գումարն ամբողջությամբ չմարվի; և
(ii) Վարկատուին նշանակել որպես Կառուցապատողի երաշխիքների շահառու:
10.10 Ծրագրի հաշիվներ
Վարկառուն պետք է բացի, պահպանի և ֆինանսավորի Ծրագրի հաշիվը` սույն Համաձայնագրի պայմաներին և դրույթներին համապատասխան:
10.11 Ստուգումներ
Վարկառուն սույնով լիազորում է Վարկատուին և նրա ներկայացուցչություններին իրականացնելու ստուգումներ, որի նպատակն է Ծրագրի իրականացման և գործարկման գնահատումը, ինչպես նաև Ծրագրի նպատակների ազդեցությունն ու գնահատումը:
Վարկառուն պետք է համագործակցի Վարկատուի և իր ներկայացուցիչների հետ և վերջիններիս տրամադրի ամբողջ ողջամիտ տեղեկատվությունն ու աջակցությունը նման ստուգումներ իրականացնելու համար, իսկ ժամկետներն ու ձևաչափը պետք է որոշվի Վարկատուի կողմից` խորհրդակցելով Վարկառուի հետ:
Վարկառուն պետք է Վարկատուին փոխհատուցի ծագած որևէ վճար`տարեկան 1 անգամ ստուգուման առնչությամբ:
Վարկատուի կողմից ստուգումների համար Վարկառուն պետք է պահպանի և հասանելի դարձնի Մասհանման վերջնաժամկետից մինչև 10 տարի ժամանակահատվածով նախատեսված Թույլատրելի Ծախսերին վերաբերող բոլոր փաստաթղթերը:
10.12 Ծրագրի գնահատում
Վարկառուն գիտակցում է, որ Վարկատուն կարող է իրականացնել կամ ապահովել, որ 3-րդ կողմը իր անունից իրականացնի Ծրագրի գնահատումը: Այս գնահատումը կօգտագործվի Ծրագրի առնչությամբ կատարողական հաշվետվություն պատրաստելու նպատակով, որը, մասնավորապես` ներառում է Միջոցների ամբողջ գումարը և տևողությունը, Ծրագրի նպատակները, Ծրագրի փաստացի և սպասվելիք կատարողականը, դրա համապատասխանելիության գնահատականը, արդյունավետությունը, ազդեցությունը և կայունությունը/կենսագործունեությունը: Վարկառուն համաձայնում է հրապարակել նման կատարողականի մասին հաշվետվությունը, մասնավորապես` Վարկատուի վեբ-կայքում:
10.13 Ծրագրի իրականացումը
Վարկառուն պետք է`
(i) ապահովի, որ Ծրագրի իրականացմանը մասնակցող որևէ անձ, խումբ կամ անհատ ներառված չէ որևէ Ֆիանանսական պատաժամիջոցների ցանկում (ներառյալ` ահաբեկչության դեմ պայքարի ֆինանսավորում),
(ii) չֆինանսավորի Ֆրանսիայի, Եվրոպական միության կամ Միացյալ ազգերի կազմակերպության կողմից Էմբարգոյին ենթակա ցանկացած մատակարարում կամ ոլորտներ:
10.14 Ծրագրի ազդեցությունը
Վարկառուն պետք է`
(iii) Արարատի հովտում ապահովի ջրային ռեսուրսների կայունությունը` ջրային ռեսուրսների ինտեգրացված կառավարման մշակման և կիրառման միջոցով:
(iv) Արարատի և Վեդու Ջրմուղկոյուղու կողմից իրենց բնակիչներին մատուցվող ծառայությունները զարգացնի և ամրապնդի:
10.15 Միջոցների ծագում, Կոռուպցիոն գործողությունների, Խարդախության կամ Հակամրցակցային գործունեության բացակայություն
Վարկառուն պարտավորվում է`
(i) երաշխավորել, որ բացի պետական ծագման միջոցներից, այլ միջոցներն Ապօրինի ծագման չլինեն;
(ii) երաշխավորել, որ Ծրագիրը պատճառ չի հանդիսանա Կոռուպցիոն, Խարդախության կամ Հակամրցակցային գործողությունների (մասնավորապես, միջոցներից դուրս բանակցությունների, պայմանագրերի կնքման և կատարման ընթացքում);
(iii) տեղեկանալուն կամ կասկածելուն պես անհապաղ տեղեկացնել Վարկատուին Կոռուպցիոն գործողությունների, Խարդախության կամ Հակամրցակցային գործունեության մասին;
(iv) Վերոնշյալ պարբերությունում (iii) նշված դեպքում կամ Վարկատուի պահանջով`եթե վերջինս կասկածում է վերոնշյալ պարբերությունում նշված գործողություն է տեղի ունեցել, ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ գործողությունները Վարկատուի կողմից սահմանված ժամկետներում Վարկատուի համար ընդունելի ձևով վերացնել ստեղծված իրավիճակը; և
(v) առանց ուշացման ծանուցել Վարկատուին Ծրագրում ներդրված ապօրինի ծագման որևէ միջոցի առնչությամբ կասկածելի տեղեկատվութան մասին:
11. Տեղեկատվություն տրամադրելու հանձնառություն
Սույն Հոդված 11-ում (Տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն) նշված պարտավորությունները ուժի մեջ են մտնում Ստորագրման ամսաթվին և ուժի մեջ մնում մինչև սույն Համաձայնագրի ներքո ցանկացած գումարի մարումը:
11.1 Ֆինանսական տեղեկատվություն
Վարկառուն Վարկատուին տրամադրում է`
-Վարկատուի ողջամիտ պահանջի հիման վրա ցանկացած տեղեկատվություն` կապված Վարկառուի արտաքին և ներքին պարտքի, ինչպես նաև ցանկացած երաշխավորված վարկի հետ:
-Համաձայնագրի Ստորագրման օրվա ֆինանսական տարվա վերջին ապացույց առ այն, որ համաձայնագրի ստորագրությունը չի ենթադրում որևէ թույատրելի փոխառության կամ Վարկառուի նմանատիպ այլ պարտավորության խախտում:
11.2 Առաջընթացի մասին հաշվետվություն
(a) Մինչև Տեխնիկական ավարտի ժամկետը, Վարկառուն Վարկատուին է տրամադրում կիսամյակային կտրվածքով Ծրագրի իրականացման հետ կապված ֆինասնական և տեխնիկական առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն` ներառյալ, եթե պահանջվում է, ESMP-ի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը:
(b) Տեխնիկական ավարտի օրվանից 3 ամսվա ընթացքում Վարկառուն Վարկատուին է տրամադրում առաջընթացի ընդհանուր հաշվետվություն:
(c) Տեխնիկական ավարտի օրվանից 3 ամսվա ընթացքում Վարկառուն Վարկատուին է տրամադրում հաշվետվություն Ծրագրի ազդեցության ցուցանիշների առնչությամբ` Ժամանակացույց 7-ում սահմանված ձևով (Ազդեցության ցուցանիշների հաշվետվության ձև):
11.3 Այլ տեղեկատվություն
Վարկառուն Վարկատուին անհապաղ տրամադրում է հետևյալը`
(a) Որևէ դեպքի կամ հանգամանքի մանրամասները, տեղեկանալուն պես, որը կարող է Դեֆոլտի դեպքի լինել կամ, որը կարող է էական անբարենպաստ, ազդեցություն ունենալ, ինչպես նաև այդպիսի դեպքի բնույթը և դա վերացնելու համար Վարկառուի կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվելիք բոլոր գործողությունները (եթե առկա է);
(b) Տեղեկանալուն պես Ծրագրի իրականացմանն առնչվող որևէ դեպքի կամ պատահարի մանրամասները, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ Ծրագրի տեղաբաշխման, իր կամ կապալառուների աշխատողների աշխատանքային պայմանների վրա, ինչպես նաև այդպիսի դեպքի կամ պատահարի բնույթը և դա վերացնելու համար ձեռնարկված կամ առաջարկվող ձեռնարկվելիք բոլոր կիրառվող գործողությունների մանրամասները;
(c) Ծրագրի գործողության, կազմակերպման և ավարտման վրա հնարավոր ազդեցություն ունեցող որևէ որոշում կամ դեպք;
(d) դեպքի մասին տեղեկանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում Ծրագրի փաստաթղթերի ներքո կամ Ծրագրին ազդող որևէ դեֆոլտի մասին ցանկացած ծանուցման, դադարեցման, վեճի կամ նյութական պահանջի վերաբերյալ մանրամասնություններ` դա վերացնելու համար Վարկառուի կողմից ձեռնարկված կամ առաջարկվող ձեռնարկվելիք բոլոր գործողությունների մանրամասների հետ մեկտեղ;
(e) ծառայությունների (ներառյալ, բայց չսահմանափակվելով ուսման և մոնիթորինգի մասին ծառայություններով, եթե Ծրագիրը ներառում է նման ծառայութունների մատուցում) ավարտման ընթացքում որևէ ծառայություն մատոցողի կողմից նախագծված միջանկյալ և վերջնական հաշվետվություններ, իսկ նման ծառայությունների վերջնական ավարտից հետո կատարման ամբողջական հաշվետվություն;
(f) Վարկատուի ողջամիտ պահանջի հիման վրա Ծրագրի որևէ փաստաթղթի շրջանակներում տրված կամ ստացված ֆինանսական պայմանների, ակտիվների և գործողությունների կամ փաստաթղթերի կամ այլ հաղորդակցություննրի հետ կապված որևէ հետագա տեղեկատվություն:
11.4 Վերջնական Շահառուին վերաբերող տեղեկատվություն
Վարկառուն Ծրագրի իրականացման և գործարկման ընթացքում ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ գործողությունները` ապահովելով, որ վերջնական Շահառուն Վարկատուին տրամադրի`
(a) հաստատումից անմիջապես հետո` իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները և բյուջետային փաստաթղթերը, ինչպես նաև Վարկատուի կողմից ողջամիտ պահանջի հիման վրա իր ֆինանսական պայմանների մասին ցանկացած մանրամասներ;
(b) Վարկատուի դիմումի հիման վրա` հանդիպումների արձանագրությունները, որոշումները և կորպորատիվ մարմինների հաշվետվությունները` հարկ լինելու դեպքում իր աուդիտորների հաշվետվության կամ իր աուդիտի հետ կապված ֆինանսական հաշվետվության հետ մեկտեղ:
11.5 Տարբեր տեղեկատվություն
Ստորագրման օրը Վարկառուն պետք է որպես Իրականացնող գործակալության մաս հանդիսացող Ծրագրի իրականացման գործակալության հատուկ ինստիտուցիոնալ կարգավիճակի ստեղծման վերաբերյալ ապացույց տրամադրի, որը հնարավորություն կտա իրականացնել Ծրագիրը:
12. դեֆոլտի դեպքեր
12.1 Դեֆոլտի դեպքեր
Սույն Հոդված 12.1-ով (Դեֆլոտի դեպքեր) սահմանված դեպքերից կամ իրադարձություններից յուրաքանչյուրը համարվում է Դեֆոլտի դեպք:
(a) Դեֆոլտի վճարում
Վարկառուն չի վճարում համապատասխան ամսաթվին իր կողմից սույն Համաձայնագրի ներքո վճարվելիք որևէ գումար` սույն Համաձայնագրի ներքո պահանջվող ձևով: Այնուամենայնիվ, առանց հակասելու Հոդված 4.3-ին (Ժամկետանց վճարում և դեֆոլտի տոկոս), Դեֆոլտի որևէ դեպք չի առաջանա սույն (a) պարբերության ներքո, եթե նման վճարումը Վարկառուի կողմից կատարված է համապատասխան օրից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
(b) Ծրագրի փաստաթղթեր
Որևէ Ծրագրի փաստաթուղթ, կամ դրանում սահմանված որևէ իրավունք և պարտավորություն դադարում է ուժի մեջ մնալուց, ենթակա է վաղաժամկետ դադարեցման մասին ծանուցման կամ դրա վավերականությունը, օրինականությունը կամ կիրարկելիությունը վիճարկված է:
Դեֆոլտի որևէ դեպք չի առաջանում սույն պարբերություն (b)-ի համաձայն, եթե (i) վիճարկումը կամ դադարեցման մասին ծանուցումը Վարկատուի կողմից Վարկառուին նման վիճարկման կամ դադարեցման ծանուցման վերաբերյալ տեղեկացնելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում հետ է կանչվել, և (ii) Վարկատուի կարծիքով նման վեճը կամ պահանջը 30 օրվա ընթացքում էական անբարենպաստ ազդեցություն չի ունեցել:
(c) Հանձնառություններ և պարտավորություններ
Վարկառուն չի համաձայնվում Համաձայնագրի որևէ սահմանման հետ, ներառյալ` Հոդված 10-ով (Հանձնառություններ) Հոդված 11-ով (Տեղեկատվական Հաձնառաություններ) ներկայացված որևէ հանձնառության հետ` առանց սահմանափակման: