Հոդված 13.7. -ի (Վճարման համակարգերի խաթարման դեպք) համաձայն` սույն Համաձայնագրի 2.4 (բ) (Նախապայմաններ) Հոդվածով սահմանված բոլոր պայմանների կատարման դեպքում Վարկատուն հասանելի է դարձնում պահանջվող Մասհանումը Վարկառուի համար` Մասհանման ամսաթվից ոչ ուշ:
Հոդված 13.7-ի (Վճարման համակարգերի խաթարման դեպք) համաձայն` սույն Համաձայնագրի 2.4 (բ) (Նախապայմաններ) Հոդվածով սահմանված բոլոր պայմանների կատարման դեպքում Վարկատուն հասանելի է դարձնում պահանջվող Մասհանումը Վարկառուի համար` Մասհանման ամսաթվից ոչ ուշ:
Վարկատուն պետք է տրամադրի Վարկառուին Մասհանման հաստատման նամակ Հավելված 5 Բ-ով (Մասհանման և դրույքի հաստատման ձև) սահմանված ձևով: Այդ նամակը պետք է փոստով ուղարկվի Վարկառուին և հաստատվի էլեկտրոնային եղանակով` համաձայն սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածի: Այն անձիք, որոնք իրավասու են Մասհանման հայտ ներկայացնել և ստանալ Մասհանման հաստատումը, պետք է նշանակված լինեն սույն Համաձայնագրի 4-րդ Աղյուսակի Մաս II-i (a) (i) մասում նշված փաստաթղթում:
3.4 Վճարման մեխանիզմներ
Գումարը հասանելի է դառնում հետևյալ դրույթներից մեկի համաձայն`
3.4.1 Վարկառուի ծախսերի վերաֆինանսավորում
Վարկառուն թույլատրելի ծախսերի վերաֆինանսավորման նպատակով իրավասու է մասհանման հայտ ներկայացնել միայն Առաջին մասհանման նպատակով: Մասհանման առաջին հայտը պետք է ներառի թույլատրելի ծախսերի վերաֆինանսավորման նպատակով հայցվող գումարը և սույն Համաձայնագրի Հոդվածում 3.4.2.2-ում (Նախնական Կանխավճար) սահմանված նախնական կանխավճարը: Թույլատրելի ծախսերի և Նախնական Կանխավճարի վերաֆինանսավորման ընդհանուր արժեքը չպետք լինի պակաս քան 3,000,000 մլն եվրոն:
Գումարը Վարկառուին վճարվում է ուղղակիորեն Ծախսերի վերաֆինասավորման համար նախատեսված Ծրագրի հաշվին սույն Համաձայնագրի դրույթների և պայմանների համաձայն, պայմանով, որ Մասհանման հայտում նշված Վարկառուի կողմից թույլատրելի ծախսերի վճարման ապացույցները ներկայացվել են Վարկատուին վերջինիս համար բավարար ձևով և բովանդակությամբ: Անհրաժեշության դեպքում Վարկառուն յուրաքանչյուր Մասհանման հայտին պետք է կցի Հավելված 4-ի (Նախապայմաններ) Մաս II-ով և/կամ Մաս III-ով սահմանված փաստաթղթերը:
Վարկառուն Թույլատրելի ծախսերի և նախնական կանխավճարի վերաֆինանսավորման նպատակով Առաջին Մասհանման հայտին պետք է կցի Հավելված 4-ի (Նախապայմաններ) Մաս II-ով, III-ով և V-ով սահմանված փաստաթղթերը:
Եթե Վարկառուն դիմել է իր կողմից կատարված այնպիսի թույլատրելի ծախսերի վերաֆինանսավորման համար, որոնք կատարվել են եվրոից բացի այլ արժույթով, Վարկառուն պետք է փոխարկի նման թույլատրելի ծախսերի գումարը եվրոյով համարժեք գումարի` կիրառելով Եվրոպական կենտրոնական բանկի կողմից կիրառվող համապատասխան արժույթի փոխարժեքը, իսկ ձախողելու դեպքում` համապատասխան արժույթի երկրի կենտրոնական բանկի կողմից կիրառվող փոխարժեքով` Մասհանման հայտի ամսաթվի դրությամբ:
Վարկատուն կարող է դիմել Վարկառուին տրամադրելու այլ ապացույցներ վկայելով, որ համապատասխան թույլատրելի ծախսերին առնչվող աշխատանքներն ու ծառայություններն իրականացվել են:
3.4.2 Վերականգնվող կանխավճարներ
Վարկատուի կողմից Միջոցները պետք է հասանելի դառնան կանխավճարների («Կանխավճար(ներ)») տեսքով, որոնք պետք է փոխանցվեն Ծրագրի հաշվին (ինչպես սահմանված է ստորև):
3.4.2.1 Ծրագրի հաշվի բացում
Վարկառուն ՀՀ կենտրոնական բանկում պետք է բացի և պահպանի Ծրագրի անունով հաշիվ («Հաշվի Բանկ»): Այդ հաշիվը պետք է լինի ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում Ծրագրի անունով բացված և եվրոյով արտահայտված միասնական գանձապետական ենթահաշիվ: Ծրագրի հաշիվը պետք է ծառայի միայն (i) Մասհանումների գումարների ստացման և (ii) թույլատրելի ծախսերի վճարման համար:
Այսուհետ Վարկառուն պարտավորվում է հրաժարվել և երաշխավորել, որ Հաշվի բանկը հրաժարվի հաշվանցման ցանկացած իրավունք, որ կարող է ունենալ նման կողմը Ծրագրի հաշվի, ինչպես նաև Հաշվի բանկում Վարկառուի անունից բացված ցանկացած այլ հաշվի առնչությամբ, կամ Վարկառուի ցանկացած այլ պարտքի նկատմամբ:
3.4.2.2 Նախնական կանխավճար
Վարկատուն Ծրագրի հաշվին է վճարում 10 միլիոն եվրո գումարի չափով նախնական կանխավճար (10.000.000 եվրո)` պայմանով, որ 2.4 (Նախապայմաններ) Հոդվածով սահմանված պայմանները կատարված են:
3.4.2.3 Հավելյալ կանխավճարներ
Հավելյալ կանխավճարները կատարվում են Վարկառուի դիմումի հիման վրա, որոնք ենթական են 2.4 (Նախապայմաններ) Հոդվածով սահմանված պայմանների կատարմանը:
3.4.2.4 Վերջնական կանխավճար
Բացառությամբ այն դեպքերի, երբ Վարկատուի հետ ձեռք է բերվել այլ համաձայնություն, վերջնական կանխավճարը պետք է կատարվի մյուս կանխավճարների վճարման պայմաններին համապատասխան և, անհրաժեշտության դեպքում, պետք է հաշվի առնի Ծրագրի ֆինանսավորման պլանում Կողմերի միջև համաձայնեցված ցանկացած փոփոխություն:
3.4.2.5 Կանխավճարների օգտագործման հիմնավորում
Վարկառուն համաձայվում է Վարկատուին ներկայացնել հետևյալը`
(i) վերջնական կանխավճարի մասհանման ամսաթվից ոչ ուշ, քան վեց (6) ամիս հետո Վարկառուի լիազորված ներկայացուցչի կողմից ստորագրված հավաստագիր, որը կփաստի, որ և նախավերջին, և վերջնական կանխավճարների գումարի հարյուր տոկոսն (100%) օգտագործվել է` տրամադրելով համապատասխան ժամանակահատվածում Թույլատրելի ծախսերի համար վճարված գումարների վերաբերյալ մանրամասն բացվածք, և
(ii) վերոգրյալ (i) ենթապարբերությունում նշված հավաստագրի տրամադրումից ոչ ուշ, քան երեք (3) ամիս հետո, Վարկառուի կողմից նշանակված անկախ և հեղինակավոր աուդիտորական ընկերության կողմից իրականացված վերջնական աուդիտորական հաշվետվություն («Վերջնական աուդիտորական հաշվետվություն»), որը ենթակա է աուդիտորական առաքելության տեխնիկական առաջադրանքի, ինչպես նաև Վարկառուի կողմից նշանակված աուդիտորական ընկերության նշանակման առնչությամբ Վարկատուի դիտողություններ չունենալուն: Նշանակված աուդիտորական ընկերությունը պետք է հաստատի, որ միջոցների ներքո մասհանված և Ծրագրի հաշվին փոխանցված գումարները օգտագործվել են սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:
3.4.2.6 Կիրառվող փոխարժեք
Եթե թույլատրելի ծախսերից որևէ մեկը արտահայտված է եվրոյից բացի այլ արժույթով, Վարկառուն պետք է փոխարկի հաշիվ-ապրանքագրի գումարը եվրոյով համարժեք գումարով` կիրառելով Հայաստանի կենտրոնական բանկի կողմից կիրառվող համապատասխան արժույթի փոխարժեքը, իսկ ձախողելու դեպքում` համապատասխան արժույթի երկրի կենտրոնական բանկի կողմից կիրառվող փոխարժեքը` համապատասխան հաշիվ-ապրանքագրի ամսաթվի դրությամբ:
3.4.2.7 Օգտագործման վերջնաժամկետ
Վարկառուն համաձայն է, որ Կանխավճարների ձևով վճարված բոլոր միջոցները պետք է ամբողջությամբ օգտագործվեն Թույլատրելի ծախսերը վճարելու համար` Մեկնարկի ամսաթվից ոչ ուշ, քան 6 ամիս հետո:
3.4.2.8 Հսկողություն-աուդիտ
Վարկառուն համաձայն է, որ Մասհանման ժամանակահատվածում Ծրագրի հաշիվը պետք է աուդիտի ենթարկվի տարեկան կտրվածքով: Դրանք պետք է իրականացվեն Վարկառուի կողմից նշանակված անկախ և հեղինակավոր աուդիտորական ընկերության կողմից, որը ենթակա է աուդիտորական առաքելության տեխնիկական առաջադրանքի իրականացման, ինչպես նաև Վարկառուի կողմից նշանակված աուդիտորական ընկերության նշանակման առնչությամբ Վարկատուի դիտողություններ չունենալուն: Աուդիտի հետ կապված բոլոր վճարները պետք է կատարվեն Վարկառուի կողմից: Աուդիտորական ընկերությունը պետք է հաստատի, որ Միջոցների ներքո ստացված և Ծրագրի հաշվին փոխանցված գումարները օգտագործվել են սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:
Աուդիտորական հաշվետվությունները պետք է հասանելի դառնան յուրաքանչյուր ֆիսկալ տարվա վերջին օրվանից հետո ոչ ուշ, քան երեք (3) ամսվա ընթացքում:
Մասհանման ժամանակահատվածի ընթացքում Վարկատուն կարող է իրականացնել, կամ ապահովել, որպեսզի երրորդ կողմն իր անունից և Վարկառուի հաշվին իրականացնի պատահական ստուգումներ, բացի փաստաթղթային ապացույցների պարբերական վերահսկողությունից:
3.4.2.9 Մինչ օգտագործման վերջնաժամկետը կանխավճարների օգտագործման հիմնավորման ներկայացման ձախողում
Վարկատուն կարող է Վարկառուից պահանջել ետ վճարել բոլոր այն գումարները, որոնց օգտագործումը պատշաճ կամ բավարար կերպով հիմնավորված չէ` 3.4.2.7 (Օգտագործման վերջնաժամկետ) Հոդվածով որպես օգտագործման վերջնաժամկետ սահմանված ամսաթվի դրությամբ Ծրագրի հաշվին առկա բոլոր մյուս գումարների հետ միասին: Վարկառուն պետք է Վարկատուին ետ վճարի այդ գումարները` Վարկատուից նման ծանուցում ստանալու օրվանից հետո քսան (20) օրացուցային օրվա ընթացքում: Սույն Հոդվածի ներքո Վարկառուի կողմից կատարված ցանկացած վճարում համարվում է Պարտադիր կանխավճար 7.2 (Պարտադիր կանխավճար) Հոդվածի դրույթներին համապատասխան:
3.4.2.10 Փաստաթղթերի պահպանում
Վարկառուն պետք է պահպանի Ծրագրի հաշվին և կանխավճարների օգտագործմանն առնչվող փաստաթղթային ապացույցները և այլ փաստաթղթերը` վերջնական կանխավճարի Մասհանման ամսաթվից հետո տասը (10) տարի ժամկետով:
Վարկատուի դիմումի հիման վրա` Վարկառուն պարտավորվում է ներկայացնել նման փաստաթղթային ապացույցները և այլ փաստաթղթերը Վարկատուին կամ վերջինիս կողմից նշանակված ցանկացած աուդիտորական ընկերության:
4. Տոկոս
4.1 Տոկոսադրույք
4.1.1 Ֆիքսված տոկոսադրույք
Յուրաքանչյուր մասհանման նկատմամբ կիրառելի տոկոսադրույքը պետք է լինի ստորագրման օրվանից մինչև համապատասխան դրույքի սահմանման օրն ընկած ժամանակահատվածում ինդեքսային դրույքի տատանումից ավելացող կամ նվազող ֆիքսված կողմնորոշիչ դրույքը:
Վարկառուն յուրաքանչյուր Մասհանման հայտում կարող է նշել ֆիքսված տոկոսադրույքի համար առավելագույն գումարը: Եթե դրույքի սահմանման օրվա դրությամբ հաշվարկված ֆիքսված տոկոսադրույքը գերազանցում է համապատասխան Մասհանման պահանջում նշված ֆիքսված տոկոսադրույքի առավելագույն գումարը, ապա նման Մասհանման հայտը պետք է չեղյալ հայտարարվի, և չեղյալ հայտարարված Մասհանման հայտում նշված գումարը պետք է հաշվեգրվի Հասանելի վարկին:
4.1.2 Նվազագույն տոկոսադրույք և առավելագույն տոկոսադրույք
4.1.1 Հոդվածի (Ֆիքսված տոկոսադրույք) համաձայն սահմանված տոկոսադրույքը չպետք է.
● գերազանցի տարեկան 6.25 տոկոսը, որը ստորագրման օրվա դրությամբ ըստ Պաշտոնական Զարգացման Աջակցության ՕECD/DAC-ի չափանիշների նշյալ Միջոցների համար առավելագույն կիրառելի տոկոսադրույքն է, կամ
● ավելի ցածր լինի, քան զրո ամբողջ տոկոսը (0.25%)` անկախ տոկոսադրույքի նվազումից:
4.2 Տոկոսի հաշվարկը և վճարումը
Վարկառուն պետք է վճարի Մասհանման (Մասհանումների) կուտակված տոկոսները յուրաքանչյուր Վճարման օր:
Համապատասխան Վճարման օրը և համապատասխան Տոկոսի ժամկետի համար Վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսագումարը պետք է հավասար լինի յուրաքանչյուր Մասհանման դեպքում չմարված մայր գումարի նկատմամբ Վարկառուի կողմից փոխառված տոկոսագումարին: Յուրաքանչյուր Մասհանման դեպքում Վարկառուի կողմից փոխառված տոկոսը պետք է հաշվարկվի հետևյալի հիման վրա`
(i) Վճարմանն անմիջապես նախորդող ամսաթվի կամ, առաջին Տոկոսի ժամկետի դեպքում, համապատասխան մասհանման ամսաթվի դրությամբ համապատասխան Մասհանմանն առնչվող Վարկառուի կողմից փոխառված չմարված մայր գումարը;
(ii) տարին երեք հարյուր վաթսուն (360) օր սկզբունքով համապատասխան տոկոսի ժամկետի ընթացքում կուտակված օրերի ճշգրիտ թիվը, և
(iii) Հոդված 4.1-ի (Տոկոսադրույք) դրույթների համաձայն սահմանված կիրառելի Տոկոսադրույքը:
4.3 Ժամկետանց վճարում և տույժի տոկոս
(a) Չվճարված բոլոր գումարների (բացառությամբ տոկոսի) դիմաց ժամկետանց վճարում և դեֆոլտի տոկոս
Եթե սույն Համաձայնագրի ներքո Վարկառուն ձախողում է սահմանված ժամկետում Վարկատուին իր կողմից վճարման ենթակա ցանկացած գումարի վճարումը (լինի դա մայր գումարի վճարում, Կանխավճարային փոխհատուցում, ցանկացած վճարներ կամ ցանկացած տեսակի ընթացիկ ծախսեր, բացառությամբ ցանկացած չվճարված ժամկետանց տոկոսների), օրենքով թույլատրելի չափով տոկոսները կգումարվեն ժամկետանց գումարին համապատասխան օրվանից մինչև փաստացի վճարման օրը (երկուսն էլ արբիտրաժի վճռից առաջ կամ հետո` առկայության դեպքում)` ընթացիկ Տոկոսային ժամկետում կիրառելի տոկոսադրույքին գումարած 3,5 տոկոս (ժամկետանց վճարման տոկոս): Վարկատուի կողմից որևէ պաշտոնական նախնական ծանուցման անհրաժեշտություն չի լինի:
(b) Ժամկետանց վճարում և չվճարված ժամկետանց տոկոսի նկատմամբ տույժի տոկոս
Սահմանված ժամկետում չվճարված տոկոսին օրենքով թույլատրելի չափով ավելանում է տոկոս, որը հաշվարկվում է ընթացիկ Տոկոսի ժամկետում կիրառելի տոկոսադրույքին (տույժի տոկոս) գումարած 3,5 տոկոս (ժամկետանց վճարման տոկոս) `այն չափով, որ նման տոկոսը ենթակա է եղել վճարման առնվազն մեկ (1) տարի շարունակ: Վարկատուի կողմից որևէ պաշտոնական նախնական ծանուցման անհրաժեշտություն չի լինի:
4.3 Հոդվածի (ժամկետանց վճարում և տույժի տոկոս) ներքո Վարկառուն կվճարի ցանկացած չվճարված տոկոս Վարկատուի պահանջից անմիջապես հետո կամ չվճարված վճարման համար սահմանված ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր Վճարման ամսաթվին:
(c) Վարկատուի կողմից ժամկետանց վճարման տոկոսի կամ տույժի տոկոսի ցանկացած վճարման ստացումը չի ենթադրում Վարկառուին վճարման երկարաձգման տրամադրում և չի հանդիսանում Վարկատուի իրավունքներից շեղում:
4.4 Տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
Վարկատուն պետք է անմիջապես Վարկառուին ծանուցի սույն Համաձայնագրի համաձայն յուրաքանչյուր Տոկոսադրույքի որոշման մասին:
4.5 Գործող ընդհանուր դրույք
Ֆրանսիական սպառողական օրենսգրքի L. 313-1, L.313-2 և R.313-1 հոդվածներին և Ֆրանսիական դրամավարկային և ֆինանսական օրենսգրքի L. 313-4 Հոդվածին չհակասելու նպատակով` Վարկատուն տեղեկացնում է Վարկառուին, և Վարկառուն ընդունում է, որ Միջոցների նկատմամբ կիրառելի գործող ընդհանուր դրույքը կարող է հաշվարկվել տարեկան [●լրացնել տառերով] տոկոս դրույքով([●]լրացնել թվերով-%)`տարին երեք հարյուր վաթսունհինգ (365) օր սկզբունքով, և վեց (6) ամիս տևողությամբ Տոկոսի ժամկետի համար [●] լրացնել դրույքը տառերով տոկոս([●] լրացնել դրույքը թվերով%) դրույքով, որը ենթակա է հետևյալին`
(a) Վերը նշված դրույքները տրամադրված են միայն տեղեկատվական նպատակներով;
(b) վերոնշյալ դրույքները հաշվարկվում են այն հիմքով, որ
(i) Միջոցների մասհանումը ամբողջական է Ստորագրման ամսաթվին;
(ii) Վարկառուի համար հասանելի որևէ Մասհանում չի կրում տոկոս լողացող դրույքի վրա, և
(iii) Միջոցների ընթացքում ֆիքսված դրույքը հավասար է [●] տոկոսի ([●]%);և
(c) Վերոնշյալ դրույքները հաշվի են առնում սույն Համաձայնագրի ներքո Վարկառուի կողմից վճարման ենթակա կոմիսիոն վճարները և ծախսերը` ընդունելով, որ նման կոմիսիոն վճարները և ծախսերը կմնան ֆիքսված և կկիրառվեն մինչև սույն Համաձայնագրի ժամկետի լրանալը:
5. Վճարներ
5.1 Պարտավճար
Ստորագրման ամսաթվից սկսած 2 ամիսը լրանալու հաջորդող առաջին օրը Վարկառուն Վարկատուին պետք է վճարի տարեկան զրո ամբողջ հինգ (0,5%) պարտավճար:
Պարտավճարը կհաշվարկվի վերը նշված դրույքով` անցած օրերի փաստացի թվի համար համամասնորեն բաշխված Հասանելի վարկի գումարի նկատմամբ` գումարած որևէ առկախված Մասհանման հայտի համաձայն Վարկատուի կողմից տրամադրված որևէ մասհանման գումարը:
Առաջին պարտավճարը կհաշվարկվի (i) Ստորագրման ամսաթվին հաջարդող 2 ամիսը լրանալու հաջորդ օրվանից սկսած մինչև (ii) Վճարման ամսաթվին անմիջապես հաջորդող ամսաթիվը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար: Հաջորդ պարտավճարները կհաշվարկվեն Վճարման ամսաթվին անմիջապես հաջորդող ամսաթվից սկսած (ներառյալ) և ավարտվում մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը (ներառյալ) ընկած ժամանակահատվածների համար:
Կուտակված պարտավճարը ենթակա է վճարման` (i) Հասանելիության ժամկետում յուրաքանչյուր Վճարման ամսաթվին; (ii) Մասհանման ժամկետի վերջին օրվան հաջորդող Վճարման ամսաթվին, և (iii) Հասանելի վարկն ամբողջությամբ չեղյալ հայտարարվելու դեպքում նման չեղյալ հայտարարումն ուժի մեջ մտնելու ամսաթվին հաջորդող Վճարման ամսաթվին:
5.2 Գնահատման վճար
Ստորագրման ամսաթվից ոչ ուշ քան մեկ ամիս Վարկառուն պետք է Վարկատուին վճարի գնահատման վճար` զրո ամբողջ հինգ տոկոսի չափով (0,5%), որը հաշվարկվում է Միջոցների առավելագույն գումարի նկատմամբ, ինչպես նաև այն ծախսերի արժեքը (ներառյալ օրինական վճարները), որոնք ծագել են Վարկատուի կողմից կապված համաձայնագրի ստորագրման նախապատրաստման, բանակցման հետ` ինչպես սահմանված է Համաձայնագրի Հոդված 7.2-ի (b) «Լրացուցիչ ծախսեր» առաջին պարբերությունում:
5.3 Կասեցման վճար
Եթե 7.3 Հոդվածի (Վարկառուի կողմից կասեցում) դրույթների և/կամ 7.4 Հոդվածի (Վարկատուի կողմից կասեցում) (c) և պարբերությունների համաձայն Միջոցները ամբողջությամբ կամ մասնակի կասեցվում են (d), Վարկառուն պետք է վճարի կասեցման վճար` որը հավասար է Միջոցների կասեցված գումարի երկու ամբողջ հինգ տոկոսին (2.5%):
Որպես բացառություն վերոնշյալ պարբերության` եթե Միջոցները կասեցվում են մասնակի Հոդված 7.4-ի (Վարկատուի կողմից կասեցում) պարբերության պայմաններին համապատասխան (a) և եթե Հասանելի վարկը չի գերազանցում ամբողջ միջոցների 15%-ը, ապա կասեցման վճար չի կիրառվի:
Յուրաքանչյուր կասեցման վճար ենթակա է վճարման Միջոցների ամբողջությամբ կամ մասնակի կասեցմանն անմիջապես հաջորդող Վճարման ամսաթվին:
6. Մարում
Արտոնյալ ժամանակահատվածը լրանալուց հետո Վարկառուն պետք է Վարկատուին ետ վճարի Միջոցների մայր գումարը քսանութ (28) կիսամյակային մասնաբաժիններով, որոնք ենթակա են վճարման յուրաքանչյուր Վճարման ամսաթվին:
Առաջին մասնաբաժինը ենթակա է վճարման 2021թ. նոյեմբերի 30-ին, իսկ վերջին մասնաբաժինը` 2035թ. մայիսի 31-ին:.
Մասհանման ժամկետի ավարտին Վարկատուն պետք է Վարկառուին տրամադրի Միջոցների մարման ժամանակացույց` հաշվի առնելով, առկայության դեպքում, 7.3 Հոդվածի (Վարկառուի կողմից կասեցում) և/կամ 7.4 Հոդվածի (Վարկատուի կողմից կասեցում) համաձայն Միջոցների ցանկացած հնարավոր կասեցում:
7. Մարում և Կասեցում
7.1 Կամավոր կանխավճար
Նախքան 2025թ. մայիսի 31-ը չի թույլատրվում Միջոցների ամբողջական կամ մասնակի կանխավճար:
Արտոնյալ ժամանակահատվածի վերջին օրվանից սկսած` Վարկառուն կարող է կատարել Միջոցների ամբողջական կամ մասնակի կանխավճար` հետևյալ պայմաններից ելնելով`
(a) Վարկառուն կանխավճարի նախատեսված ամսաթվից որ պակաս, քան երեսուն (30) Աշխատանքային օր առաջ գրավոր և անհետկանչելի ծանուցման միջոցով Վարկատուին ծանուցում է կանխավճար կատարելու իր մտադրության մասին;
(b) Կանխավճարի գումարը պետք է հավասար լինի մայր գումարի մեկ կամ մի քանի մասնաբաժիններին;
(c) Կանխավճարի նախատեսված ամսաթիվը պետք է լինի Վճարման ամսաթիվը;
(d) բոլոր կանխավճարները պետք է կատարվեն սույն Համաձայնագրի ներքո կուտակված տոկոսների, կանխավճարի գումարի հետ կապված, ցանկացած վճարների, փոխհատուցումների և ծախսերի վճարման հետ միասին;
(e) վճարման որևէ խախտում տեղի չի ունեցել կամ տեղի չի ունենում; և
(f) մասնակի կանխավճարի դեպքում Վարկառուն պետք է Վարկառուին բավարարող ապացույց տրամադրած լիներ առ այն, որ ունի Ծրագրի ֆինանսավորման նպատակով բավարար միջոցներ, ինչպես սահմանված է Ֆինանսավորման պլանում:
Վճարման ամսաթվին, երբ կատարվում է կանխավճարը, Վարկառուն պետք է վճարի Հոդված 8.2 –ի (Կանխավճարի փոխհատուցում) համաձայն վճարման ենթակա Կանխավճարի փոխհատուցման ամբողջ գումարը:
Վարկառուն չի կարող կրկին փոխառությամբ ստանալ նախապես վճարված կամ կասեցված Միջոցները ամբողջությամբ կամ մասնակի:
7.2 Պարտադիր կանխավճար
Հետևյալ դեպքերից որևէ մեկի մասին Վարկատուից ծանուցումը ստանալուն պես Վարկառուն պետք է անմիջապես ամբողջ Միջոցների կամ դրա մի մասի կանխավճար կատարի:
(a) Անօրինականություն: համաձայն իր գործող օրենքի` Վարկատուի համար անօրինական է դառնում սույն Համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունների կատարումը կամ Միջոցների ֆինանսավորումը կամ տնօրինումը;
(b) Լրացուցիչ ծախսեր: Հոդված 8.4-ում (Լրացուցիչ ծախսեր) նշված որևէ Լրացուցիչ ծախսի գումարը նշանակալիորեն մեծ է, և Վարկառուն հրաժարվել է վճարել նման Լրացուցիչ ծախսը;
(c) Դեֆոլտ: Վարկատուն հայտարարում է Դեֆոլտի դեպք` համաձայն Հոդված 12-ի (Դեֆոլտի դեպքեր);
(d) Միջոցների օգտագործման հիմնավորման ձախողում: Վարկառուն ձախողում է Վարկատուին բավարարող կերպով մինչև միջոցների օգտագործման ժամկետի լրանալը հիմնավորել տրամադրված գումարների օգտագործումը (Հոդված 3.4.2.9 (Մինչև օգտագործման վերջնաժամկետը տրամադրված միջոցների օգտագործման հիմնավորման ապահովման ձախողում);
(e) Կանխավճար` վնասի արդյունքում հասցված կորստի դեպքում:
(i) Ներքոնշյալ (ii) ենթաՀոդվածի համաձայն, եթե Վարկառուն Ապահովագրական քաղաքականության ներքո Ծրագրի հետ կապված վնասի արդյունքում հասցված կորստի համար ստանում է [●].1 -ը գերազանցող գումարի չափով ապահովագրական միջոցներ, Վարկառուն պետք է օգտագործի այդ ապահովագրական միջոցները Միջոցների համարժեք գումարի կանխավճարի համար;
(ii) Վարկառուն պարտավոր չէ նախապես վճարել Միջոցները (i) ենթահոդվածի համաձայն, եթե Վարկատուն հաստատում է Վարկառուի կողմից Վարկատուին ներկայացված վերականգնման պլանը; և
(iii) կանխավճարի ամսաթիվը պետք է լինի Վարկառուի կողմից վերը նշված (i) պարբերությամբ նշված ապահովագրական միջոցները ստանալուն անմիջապես հաջորդող Վճարման ամսաթիվը:
Վերը նշված (a), (b) և (c) պարբերություններում նշված դեպքերից յուրաքանչյուրի պարագայում Վարկատուն իրավունք ունի Վարկառուի կողմից գրավոր ծանուցումն ունենալուց հետո կիրառել իր իրավունքները` որպես վարկատու` Հոդված 12.2-ի (Ակսելերացիա) (b) պարբերությունում նշված կերպով:
________________
1 Պետք է լրացվի կամ չլրացվի` կախված կիրառելի Ապահովագրական քաղաքականություններից
7.3 Վարկառուի կողմից կասեցում
Մինչև Մասհանման վերջնաժամկետը Վարկառուն կարող է կասեցնել Հասանելի վարկն ամբողջությամբ կամ մասնակիորեն` Վարկատուին երեք (3) աշխատանքային օր առաջ ծանուցելով այդ մասին:
Կասեցման նման ծանուցումը ստանալուն պես Վարկատուն պետք է կասեցնի Վարկառուի կողմից նշված գումարը` պայմանով, որ Ֆինանսավորման պլանում նշված Թույլատրելի ծախսերը ծածկված են Վարկատուին բավարարող կերպով` բացառությամբ այն դեպքի, երբ Վարկառուն հրաժարվել է Ծրագրից:
7.4 Վարկատուի կողմից կասեցում
Հասանելի վարկը պետք է կասեցվի Վարկառուին ծանուցում ուղարկելուց անմիջապես հետո: Ծանուցումն ուժի մեջ է մտնում անմիջապես, եթե`
(a) Մասհանման վերջնաժամկետին Հասանելի վարկը հավասար չէ զրոյի;
(b) Առաջին Մասհանումը չի կատարվել Դեկլարատիվ դրույթների (C) պարբերությունում նշված կարգով Վարկատուի իրավասու մարմինների կողմից Միջոցները հաստատելուց հետո տասնչորսամսյա (14) ժամկետի լրանալու ամսաթվին;
(c) Դեֆոլտի դեպք է տեղի ունեցել կամ տեղի է ունենում, կամ
(d) Հոդված 7.2-ում (Պարտադիր կանխավճար) նշված դեպք է տեղի ունեցել;
բացառությամբ, այն դեպքերի, երբ, ըստ Հոդված 7.4-ի (Վարկատուի կողմից կասեցում) (a) և (b) պարբերությունների, Վարկատուն առաջարկել է հետաձգել Մասհանման վերջնաժամկետը կամ առաջին Մասհանման վերջնաժամ Հոդվածը` նոր ֆինանսական պայմանների հիման վրա, որոնք կիրառվելու են Հասանելի վարկի ներքո Մասհանումների դեպքում, և Վարկառուն համաձայնություն է տվել այդ առաջարկին:
7.5 Սահմանափակումներ
(a) Հոդված 7-ի (Կանխավճար և Կասեցում) համաձայն` Կողմերից մեկի կողմից կանխավճարի կամ կասեցման ծանուցումը պետք է լինի անհետկանչելի, և, եթե այլ բան նախատեսված չէ սույն Համաձայնագրով, ցանկացած նման ծանուցում պետք է նշի համապատասխան կանխավճարի կամ կասեցման կատարման ամսաթիվը կամ ամսաթվերը և կանխավճարի կամ կասեցման գումարը:
(b) Վարկառուն կանխավճար չի կատարի կամ չի կասեցնի Միջոցներն ամբողջությամբ կամ մասնակիորեն` բացառությամբ սույն Համաձայնագրով հստակ սահմանված ժամանակի և ձևի:
(c) Սույն Համաձայնագրի ներքո ցանկացած կանխավճար պետք է կատարվի (i) նախապես վճարվող գումարի կուտակված տոկոսների, (ii) չվճարված վճարների, և (iii) Հոդված 8.2-ում (Կանխավճարի փոխհատուցում) նշված Կանխավճարի փոխհատուցման վճարման հետ միասին:
(d) Ցանկացած կանխավճարի գումար պետք է կիրառվի մնացած մասնաբաժինների նկատմամբ` մարման ժամկետի հակառակ կարգով:
8. Լրացուցիչ վճարման պարտավորություններ
8.1 Ծախքեր և ծախսեր
8.1 Վարկառուն ուղղակիորեն կվճարի կամ կփոխհատուցի Վարկատուին Վարկատուի կողմից նախապես կատարված բոլոր ծախքերը և ծախսերը (ներառյալ` օրինական վճարները), որոնք առաջացել են Վարկատուի կողմից` սույն Համաձայնագրի կամ սույն Համաձայնագրին առնչվող ցանկացած այլ փաստաթղթի բանակցությունների, նախապատրաստման և ստորագրման (ներառյալ` ցանկացած իրավաբանական կարծիք) և Ստորագրման ամսաթվից հետո ցանկացած այլ Ֆինանսական փաստաթղթի առնչությամբ: Այդ ծախսերը կկազմեն 15,000,000 եվրո` բացառությամբ ԱԱՀ-ի:
Եթե պահանջվում է սույն Համաձայնագրում նյութական փոփոխություններից ծագած փոփոխություն Վարկառուի կողմից, վերջինս պետք է Վարկատուին փոխհատուցի այդ պահանջին պատասխանելու, գնահատելու, բանակցելու կամ համապատասխանելու առնչությամբ առաջացած բոլոր ծախսերը (ներառյալ` օրինական վճարները): Այդ ծախսերը և վճարները կկազմեն 15,000,000 եվրո` բացառությամբ ԱԱՀ-ի:
Վարկառուն Վարկատուին կփոխհատուցի սույն Համաձայնագրի ներքո իր իրավունքների կիրառման կամ պահպանման հետ կապված բոլոր ծախքերը և ծախսերը (ներառյալ` օրինական վճարները):
Վարկառուն ուղղակիորեն կվճարի կամ Վարկատուին կփոխհատուցի Վարկատուի կողմից նախապես կատարված բոլոր խելամիտ ծախքերի և ծախսերի գումարները` կապված Փարիզից Վարկատուի հետ համաձայնեցված այլ վայր Վարկառուի միջոցների կամ հաշիվների փոխանցման հետ, ինչպես նաև Միջոցների ներքո համապատասխան բոլոր գումարների վճարման հետ կապված փոխանցման վճարներն ու ծախսերը: Այդ ծախսերը և վճարները կկազմեն 15,000,000 եվրո` բացառությամբ ԱԱՀ-ի:
8.2 Կանխավճարի փոխհատուցում
Հաշվի առնելով Հոդված 7.1-ին (Կամավոր կանխավճար) կամ Հոդված 7.2-ին (Պարտադիր կանխավճար) համապատասխան Միջոցների ամբողջական կամ մասնակի կանխավճարի արդյունքում Վարկատուի կրած ցանկացած կորուստ` Վարկառուն պետք է Վարկատուին վճարի հետևյալի հանրագումարին համարժեք փոխհատուցում`
- Փոխհատուցվող Կանխավճարի հատուցում, և
- Նախապես վճարված գումարի հետ կապված Վարկատուի կողմից իրականացված սվոփային գործարքների հեջավորման տոկոսադրուքների չվճարման արդյունքում առաջացած ցանկացած ծախսեր:
Որպես վերոնշյալի բացառություն` այն դեպքում եթե Միջոցներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը վճարվել է համաձայն Հոդված 7.1-ի (i) (Պարտադիր կանխավճար-անօրինականություն(a)) կամ Հոդված 7.2-ի (ii) (Պարտադիր կանխավճար-Լրացուցիչ ծախսեր (b)) ապա այդ դեպքում Վարկառուի կողմից ծագած Լրացուցիչ ծախսերը` բխող ֆրանսիայի օրենքից կամ այլ կարգավորումներից, կամ Ստորագրման օրվանից հետո ֆրանսիայում գործող արդեն իսկ գործող որևէ օրենքի կամ կարգավորման փոփոխությունից, Փոխհատուցվող Կանխավճարի հատուցումը չի կիրառվի և Վարկառուն Վարկատուին պետք է վճարի միայն փոխհատուցում, որը հավասար կլինի Վարկատուի կողմից կատարված սվոպ գործարքների հեջավորման ցանկացած տոկոսադրույքի խախտման արդյունքում առաջացած արժեքին նախապես վճարված գումարի առնչությամբ:
8.3 Հարկեր և տուրքեր
8.3.1 Գրանցման ծախսեր
Վարկառուն ուղղակիորեն վճարում, կամ, եթե կիրառելի է, Վարկատուին փոխհատուցում է դրոշմատուրքի, գրանցման և այլ նմանատիպ հարկերի առնչությամբ Վարկատուի կողմից նախապես կատարված ծախսերը, որոնք ենթակա են վճարման Ֆինանսական փաստաթղթի կամ Ֆինանսական փաստաթղթի որևէ հնարավոր փոփոխության առնչությամբ:
8.3.2 Շահութահարկ
Վարկառուն պարտավորվում է, որ սույն Համաձայնագրի ներքո Վարկատուին կատարված բոլոր վճարումները ազատվում են շահութահարկից:
Եթե շահութահարկը պահանջվում է օրենքով, Վարկառուն պարտավորվում է ցանկացած նման վճարման գումարը ավելացնել այնքան գումար է, որը Վարկատուի համար հավասար է վճարման այն գումարին, որը պետք է կատարվեր շահութահարկի վճարում չպահանջվելու դեպքում:
Վարկառուն Վարկատուին փոխհատուցում է Վարկառուի հաշվի բոլոր ծախսերը և/կամ հարկերը, որոնք վճարվել են Վարկատուի կողմից (եթե կիրառելի է)` բացառությամբ Ֆրանսիայի հարկերի:
8.4 Լրացուցիչ ծախսեր
Վարկառուն Վարկատուի պահանջից հինգ (5) աշխատանքային օրվա ընթացքում Վարկատուին է վճարում Վարկատուի կողմից (i) որևէ նոր օրենքի կամ կանոնակարգի կամ դրանց որևէ փոփոխության կամ գործող որևէ օրենքի կամ կանոնակարգի մեկնաբանման կամ կիրառման ցանկացած փոփոխության ուժի մեջ մտնելու, (ii) Ստորագրման ամսաթվից հետո որևէ օրենքին կամ կանոնակարգին համապատասխանելու արդյունքում կրած բոլոր Լրացուցիչ ծախսերը:
Սույն Հոդվածում, «Լրացուցիչ ծախսեր» նշանակում է`
(i) Միջոցներից եկամտաբերության կամ Վարկատուի ընդհանուր կապիտալի ցանկացած կրճատում;
(ii) ցանկացած լրացուցիչ կամ ավելացված ծախս, կամ
(iii) սույն Համաձայնագրի ներքո վճարման ենթակա ցանկացած գումարի կրճատում,
որոնք կրում է Վարկատուն այնքանով, որքանով դրանք վերագրելի են Վարկատուին` կապված Ֆինանսական փաստաթուղթ ստորագրելու կամ ֆինանսավորելու կամ սույն Համաձայնագրի ներքո իր պարտականությունները կատարելու հետ:
8.5 Արժույթի փոխհատուցում
Եթե սույն Համաձայնագրի կամ գումարի նկատմամբ տրված որևէ հրամանի, դատական որոշման կամ վճռի ներքո Վարկառուի կողմից որևէ գումար պետք է փոխարկվի այդ գումարի վճարման արժույթից այլ արժույթի հետևյալ նպատակներով`
(i) Վարկառուի նկատմամբ պահանջ կամ ապացույց ներկայացնելու համար, կամ
(ii) Որևէ դատական կամ արբիտրաժային ընթացակարգերի առնչությամբ հրամանի, դատական որոշման կամ վճռի հասնելու կամ դրանց կիրարկման համար,
ապա Վարկառուն Վարկատուին է փոխհատուցում և Վարկատուի պահանջից երեք (3) աշխատանքային օրվա ընթացքում օրենքով թույլատրված կարգով Վարկատուին է վճարում փոխարկումից ծագող կամ ցանկացած տարբերության արդյունքում առաջացած ցանկացած ծախսի, կորստի կամ պարտավորության գումարը` (A) առաջին արժույթից երկրորդ արժույթին համապատասխան գումարի փոխարկման համար կիրառվող փոխարժեքի և (B)Վարկատուի կողմից գումարը ստանալու պահին իր համար հասանելի փոխարժեքի կամ փոխարժեքների միջև: Վարկատուին փոխհատուցման այս պարտավորությունը կախված չէ սույն Համաձայնագրի ներքո Վարկառուի որևէ այլ պարտավորությունից:
Վարկառուն հրաժարվում է վճարման սահմանված արժույթից բացի այլ արժույթով կամ դրամական միավորով սույն Համաձայնագրով սահմանված գումարները վճարելու իրավասության իր ցանկացած իրավունքից, որ կարող է ունենալ:
8.6 Վճարման ամսաթվեր