Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվում են տերմիններ և նշանակություններ, որոնք օգտագործվում են ԱԷՄԳ-ի փաստաթղթում «Անվտանգության հարցերով ԱԷՄԳ-ի տերմինաբանական բառարան. միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության բնագավառում օգտագործվող տերմինաբանություն» (STI/PՍB/1290), ինչպես նաև տերմիններ՝ հետևյալ նշանակությամբ.

«իրավասու մարմիններ» - սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերի կողմից նշանակված մարմիններ,

«լիազորված կազմակերպություններ» - կազմակերպություններ, որոնք Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը համապատասխան հանդիսանում են իրավաբանական անձինք և լիազորված են համապատասխան Կողմերի կամ իրավասու մարմինների կողմից իրականացնել համագործակցություն սույն Համաձայնագրին համապատասխան,

«մտավոր սեփականություն» - ունի 1967թ. հուլիսի 14-ի ք. Ստոկհոլմում (Շվեդիա) ստորագրված Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հիմնադրման մասին Կոնվենցիայի 2-րդ հոդվածում տրված նշանակությունը,

«ատոմային էներգետիկայի ենթակառուցվածք» - ունի «Ատոմային էներգետիկայի համար ազգային միջուկային ենթակառուցվածքի զարգացման սահմաններ» ԱԷՄԳ-ի (STI/PՍB/1305) փաստաթղթում տրված նշանակությունը,

«միջուկային անվտանգության ենթակառուցվածք» - ունի «Միջուկային անվտանգության ենթակառուցվածք միջուկա-էներգետիկական ազգային ծրագրի համար, հիմնված ԱԷՄԳ-ի անվտանգության հիմնարար սկզբունքների վրա» (Միջուկային անվտանգության միջազգային խմբի հաշվետվություն ԻՆՍԱԳ-22 STI/PՍB/1350) փաստաթղթի 1.1 բաժնի 1 կետում տրված նշանակությունը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։