Հոդված 12
Հոդված 12
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը Կողմերի կողմից դիվանագիտական ուղիներով ստացման ամսաթվից:
2. Սույն Համաձայնագիրն անժամկետ է:
3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը այդ մասին մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է վեց ամիս հետո՝ հաշված այդպիսի ծանուցման ստացման ամսաթվից:
4. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում Կողմերի այն իրավունքների և պարտավորությունների վրա, որոնք առաջացել են սույն Համաձայնագրի իրականացման արդյունքում` մինչև դրա դադարեցումը, եթե Կողմերը չունեն այլ պայմանավորվածություն:
Կատարված է Երևան քաղաքում, 2015 թվականի հոկտեմբերի 7-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն. ընդ որում` երկու տեքստերն էլ համազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. նոյեմբերի 24-ին