Հոդված 2
Հոդված 2
Կողմերից մեկի պետության տարածքի տեղակայանքում կամ ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնելիս միջուկային վթարի դեպքում, որը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել ռադիոակտիվ նյութերի միջսահմանային արտանետման մյուս Կողմի պետության տարածք, այն Կողմը, որի պետության տարածքում տեղի է ունեցել այդպիսի միջուկային վթար, այդ մասին անհապաղ հայտնում է մյուս Կողմին և նրան է փոխանցում ունեցած ամբողջ տեղեկատվությունը այդ միջուկային վթարի մասին` 1986 թվականի սեպտեմբերի 26-ի` միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածին համապատասխան` ճառագայթային հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով: