Հոդված 7
Հոդված 7
1. Կողմերի` սույն Համաձայնագրի կատարման համար պատասխանատու իրավասու մարմիններն են.
Հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն,
Ռուսական կողմից` «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան:
Իրավասու մարմինների, դրանց անվանումների կամ գործառույթների փոփոխության դեպքում Կողմերը նման փոփոխության մասին միմյանց տեղեկացնում են գրավոր, դիվանագիտական ուղիներով:
2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Կողմերի իրավասու մարմինները համատեղ կմշակեն և կհաստատեն սույն Համաձայնագրի 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսված պարտավորությունների կատարման գործնական միջոցառումները, այդ թվում`
1986 թվականի սեպտեմբերի 26-ի` Միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման մասին կոնվենցիայից բխող` Կողմերի պետությունների պարտավորությունների իրականացման գծով կապի կետերի ռեկվիզիտների ցանկը,
տեղեկատվության փոխանցման ընթացակարգը, ձևերը, ինչպես նաև կապուղիների ստուգման կանոնակարգերը:
3. Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչները, ըստ անհրաժեշտության, բայց առնվազն տարին մեկ անգամ, անցկացնում են հանդիպումներ սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության հարցերի քննարկման համար: