Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում Կողմերը չեն իրականացնում այնպիսի տեղեկատվության փոխանցում, որի փոխանցումն արգելված է Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությամբ, կամ որի փոխանցումը չի համապատասխանում միջազգային այն պայմանագրերին, որոնց մասնակից են Կողմերի պետությունները:

2. Տեղեկատվությունը, որը փոխանցվում է սույն Համաձայնագրի շրջանակներում կամ ստեղծվում է դրա իրականացման արդյունքում և Կողմերի կողմից դիտարկվում է որպես գաղտնիության պահպանում պահանջող տեղեկատվություն, հստակ որոշվում և նշվում է որպես այդպիսին:

Այնպիսի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերը, որոնք Հայկական կողմը դիտարկում է որպես ծառայողական գաղտնիք համարվող տեղեկատվություն, պետք է ունենան «Ծառայողական գաղտնիք» նշումը:

Այնպիսի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերը, որոնք Ռուսական կողմը դիտարկում է որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն, պետք է ունենան «Ծառայողական օգտագործման համար» նշումը:

Կողմերն առավելագույնս սահմանափակում են այն մարդկանց շրջանակը, որոնց համար հասանելի է այդպիսի տեղեկատվությունը, և ապահովում են դրա օգտագործումը միայն սույն Համաձայնագրով նախատեսված նպատակներով:

Այդպիսի տեղեկատվությանը Հայաստանի Հանրապետությունում վերաբերվում են որպես ծառայողական գաղտնիք համարվող տեղեկատվության, Ռուսաստանի Դաշնությունում՝ որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվության:

Այդպիսի տեղեկատվությունն ապահովվում է Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը համապատասխան պաշտպանությամբ:

Ամբողջ տեղեկատվությունը, որը փոխանցվում է սույն Համաձայնագրի շրջանակներում կամ ստեղծվում է դրա իրականացման արդյունքում, չի հրապարակվում և չի փոխանցվում երրորդ կողմի` առանց Կողմերի նախնական գրավոր համաձայնության:

3. Այդպիսի տեղեկատվության փոխանցման կարգը որոշվում է Կողմերի կողմից, յուրաքանչյուր առանձին դեպքի համար` Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։