Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 14. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2026-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 14. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ձերբակալված կամ կալանավորված անձը, բացի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պարտականությունները կատարելուց, պարտավոր է նաև՝

1) դրսևորել օրինապահ վարքագիծ, պահպանել արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու` սույն օրենքով, ներքին կանոնակարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգն ու պայմանները.

1.1) կատարել և պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ քաղաքացիների պարտականությունները.

2) կատարել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի օրինական պահանջները.

3) հարգալից վերաբերմունք դրսևորել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների և այլ անձանց նկատմամբ.

4) չխոչընդոտել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների, ինչպես նաև այդ վայրերում կարգուկանոնին հետևող այլ անձանց կողմից ծառայողական կամ հասարակական պարտականությունները կատարելուն.

5) չկատարել այլ անձանց առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացող գործողություններ.

6) ներկայանալ ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կանչով.

7) տալ բացատրություններ ձերբակալման կամ կալանավորման կատարման կարգի պահանջները խախտելու վերաբերյալ.

8) պահպանել անձնական և ընդհանուր հիգիենայի կանոնները.

9) խնամքով վերաբերվել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի գույքին:

Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի օրենքով սահմանված այլ պարտականություններ:

(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 15.06.22 ՀՕ-249-Ն, խմբ. 07.07.22 ՀՕ-288-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։