Հոդված 42. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ դեպքերը և ԿԱՐԳԸ
Հոդված 42. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ դեպքերը և ԿԱՐԳԸ
(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Ձերբակալված անձանց արգելանքից անհապաղ ազատում է ձերբակալվածներին պահելու վայրի պետը` քննիչի կամ դատախազի որոշման հիման վրա, կամ երբ լրացել է ձերբակալման` օրենքով սահմանված առավելագույն ժամկետը:
Կալանավորված անձանց կալանքից անհապաղ ազատում է կալանավորվածներին պահելու վայրի պետը` դատախազի կամ դատարանի որոշման հիման վրա:
Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում կալանավորված անձանց կալանքից ազատելու որոշում կարող է ընդունել նաև կալանավորվածներին պահելու վայրի պետը:
Ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը ձերբակալված անձին արգելանքից կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորված անձին կալանքից ազատելիս կատարում է համապատասխան գրանցում դրա համար նախատեսված գրանցամատյաններում և անհատական քարտերում:
Արգելանքից ազատվող ձերբակալված անձին կամ կալանքից ազատվող կալանավորված անձին վերադարձվում են նրա անձնական փաստաթղթերը, իրերը, անձնական հաշվում եղած դրամը, ինչպես նաև տրվում է տեղեկանք, որում նշվում են ձերբակալվածներին պահելու վայրում կամ կալանավորվածներին պահելու վայրում գտնվելու ժամկետը, տարեթվերը, ամսաթվերը և արգելանքից կամ կալանքից ազատվելու հիմքերը:
(42-րդ հոդվածը լրաց., փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)