Հոդված 30. Ապացուցողական ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ և ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼԸ
Հոդված 30. Ապացուցողական ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ և ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼԸ
(վերնագիրը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, քննիչի, դատարանի (դատավորի) հանձնարարականով, ապահովում է`
1) ձերբակալված կամ կալանավորված անձանց ընդունելը և այլ վայրեր փոխադրելու համար պահակախմբին հանձնելը.
2) ապացուցողական գործողությունները, ինչպես նաև ամբուլատոր դատահոգեբուժական և այլ փորձաքննություններ անցկացնելու համար ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի տարածքում համապատասխան տարածքներ կամ շինություններ տրամադրելը:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց ապացուցողական գործողություններից կամ դատական նիստերից ազատելն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(30-րդ հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)