Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-02-25-ից մինչև 2023-04-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ: ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 32. Ձերբակալվածներին պահելու վայրում և կալանավորվածներին պահելու վայրում գտնվելու մասին հայտնելը

գործել է մինչև 2023-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 32. Ձերբակալվածներին պահելու վայրում և կալանավորվածներին պահելու վայրում գտնվելու մասին հայտնելը

(վերնագիրը խմբ. 15.11.06 ՀՕ-177-Ն)

Յուրաքանչյուր ձերբակալված անձ ձերբակալվածներին պահելու վայրում և յուրաքանչյուր կալանավորված անձ կալանավորվածներին պահելու վայրում իրավունք ունեն այդ մասին կապի հնարավոր միջոցով անհապաղ տեղեկացնելու իր ընտրած անձին, բացառությամբ Քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

Ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է ձերբակալված անձի՝ ձերբակալվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին անհապաղ տեղյակ պահել ձերբակալված անձի ընտրած անձին, եթե հնարավոր չի եղել ձերբակալված անձի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքից օգտվելը, բացառությամբ Քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի։

Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է կալանավորված անձի՝ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում գրավոր տեղյակ պահել կալանավորված անձի ընտրած անձին, եթե հնարավոր չի եղել կալանավորված անձի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքից օգտվելը:

(32-րդ հոդվածը խմբ. 15.11.06 ՀՕ-177-Ն, լրաց. 15.06.22 ՀՕ-249-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։