Հոդված 7. Ձերբակալված կամ կալանավորված անձի փոխադրումը
Հոդված 7. Ձերբակալված կամ կալանավորված անձի փոխադրումը
(վերնագիրը խմբ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Ձերբակալված կամ կալանավորված անձը տեղափոխվում է պահակախմբով՝ պետության միջոցների հաշվին:
Ձերբակալված կամ կալանավորված անձը տեղափոխվում է բավարար լուսավորություն և օդափոխություն ունեցող, նրան ավելորդ ֆիզիկական անհարմարություն պատճառելը բացառող փոխադրամիջոցով, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական հսկողությամբ։ Տեղափոխման ընթացքում ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է ապահովված լինի համապատասխան նյութակենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններով, ինչպես նաև հնարավորինս պաշտպանված լինի հասարակական հետաքրքրասիրությունից:
Արդարադատության շահերից ելնելով` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կալանավորված անձը փոխադրվում է կալանավորված կամ ձերբակալված այլ անձանցից անջատ՝ պահպանելով սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված պահանջները:
(7-րդ հոդվածը խմբ. 15.06.22 ՀՕ-249-Ն)