Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ: ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 29. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ

գործել է մինչև 2026-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 29. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ

Ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայր, իսկ կալանավորված անձին կալանավորվածներին պահելու վայր ընդունում է տվյալ հիմնարկի վարչակազմը` ներքին կանոնակարգով սահմանված կարգով:

Կալանավորվածներին պահելու վայր փոխադրված անձը բժշկական զննություն անցնելու և կալանավորվածներին պահելու վայրի պայմաններին ծանոթանալու նպատակով մինչև յոթ օր ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում, որտեղ նա գտնվում է կալանքի տակ պահելու համար սահմանված պայմաններում: Կալանավորված անձը ենթարկվում է բժշկական զննության կարանտինային բաժանմունք տեղավորվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Կարանտինային բաժանմունքում կալանավորված անձին պահելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով:

Կալանավորվածներին պահելու վայր փոխադրված կալանավորված անձը կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց անմիջապես հետո տեղեկացվում է իր իրավունքներին և պարտականություններին, ներքին կանոնակարգին. այդ մասին տեղեկանքը կցվում է նրա անձնական գործին:

Ձերբակալված անձը ձերբակալվածներին պահելու վայր, իսկ կալանավորված անձը կալանավորվածներին պահելու վայր փոխադրվելուց անմիջապես հետո գրանցվում է դրա համար նախատեսված գրանցամատյաններում և անհատական քարտերում: Ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր անձի համար վարվում է անձնական գործ, որում պարտադիր կարգով պետք է ներառվեն ընդունելու և արգելանքից կամ կալանքից ազատելու տարեթվերն ու ամսաթվերը:

Ձերբակալված անձը ձերբակալվածներին պահելու վայր բերվելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում ենթարկվում է բժշկական զննության հրավիրված շտապ բժշկական օգնության ծառայության բուժաշխատողի կողմից:

(29-րդ հոդվածը լրաց. 18.04.25 ՀՕ-80-Ն)

(18.04.25 ՀՕ-80-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։