Հոդված 37. Ձերբակալվածներին պահելու վայրում և կալանավորվածներին պահելու վայրում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելը
Հոդված 37. Ձերբակալվածներին պահելու վայրում և կալանավորվածներին պահելու վայրում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելը
(վերնագիրը խմբ. 08.07.05 ՀՕ-162-Ն)
Ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների կամ կարգուկանոն հաստատելուն ներգրավված այլ անձանց կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելը թույլատրվում է միայն օրենքով սահմանված հիմքերով և դեպքերում:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ ֆիզիկական հարկադրանքը, անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով, թույլատրելի է միայն այն դեպքում, երբ նա չի ենթարկվում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունների կատարմանը վերաբերող՝ իրավասու անձի իրավաչափ կարգադրությանը:
(37-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-162-Ն, լրաց. 15.06.22 ՀՕ-249-Ն)