Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. Քրեակատարողական ՀԻՄՆԱՐԿՆԵՐՆ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ
Հոդված 5. Քրեակատարողական ՀԻՄՆԱՐԿՆԵՐՆ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ
(վերնագիրը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Նոր հանցանք կատարելու մեջ մեղադրվող` քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալները կարող են պահվել նույն հիմնարկների հատուկ սարքավորված տեղամասերում` այլ դատապարտյալներից մեկուսացված:
Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք, օրենսդրությամբ նախատեսված հիմքերով, բժշկի եզրակացության հիման վրա, հիմնարկի պետի որոշմամբ կարող են տեղափոխվել համապատասխան լիցենզիա ունեցող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ` սույն օրենքով սահմանված կարգով:
(5-րդ հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)