Հոդված 15. Պատգամավորական խմբերի ստեղծման կարգը
Հոդված 15. Պատգամավորական խմբերի ստեղծման կարգը
1. Առնվազն 10 պատգամավորներ կարող են ստեղծել պատգամավորական խումբ՝ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելով խմբի ստեղծման մասին իրենց ստորագրած հայտարարությունը, որը նիստը վարողը հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:
2. Խումբն Ազգային ժողովի նախագահին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները:
3. Խմբի անվանումը չպետք է համընկնի գործող, կասեցված կամ արգելված որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվան հետ:
4. Պատգամավորը կարող է դուրս գալ խմբից՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբի ղեկավարին:
5. Խումբը համալրվում է խմբի ղեկավարին ուղղված պատգամավորի գրավոր դիմումի հիման վրա՝ խմբի որոշմամբ:
6. Խումբը լուծարվում է իր որոշմամբ կամ, եթե նրա անդամների թիվը նվազում է 10-ից և չի լրացվում՝ այդ մասին Ազգային ժողովի նիստում արված հայտարարությունից հետո՝ 14-օրյա ժամկետում:
7. Խմբի կազմի փոփոխության կամ լուծարման մասին գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: