Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-10-17-ից մինչև 2010-05-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

Հոդված 34. Առաջին նստաշրջանի գումարումը

գործել է մինչև 2010-05-15Բացել ARLIS-ում

Հոդված 34. Առաջին նստաշրջանի գումարումը

1. Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երրորդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում` երկրորդ հինգշաբթի օրը՝ ժամը 10-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստերը վարում է տարիքով ավագ պատգամավորը:

3. Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

4. Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են՝

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝

Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:»:

Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորներն Ազգային ժողովի նիստում երդվում են:

5. Պատգամավորների երդումից հետո նիստը վարողը ներկայացնում է պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, ընտրատարածքի համարը կամ կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, որից հետո, սույն օրենքով սահմանված կարգով, կատարվում է պատգամավորների գրանցում:

6. Նիստը վարողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝

ա) հաշվիչ հանձնաժողովի ընտրություն.

բ) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

գ) Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություններ.

դ) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.

ե) մշտական հանձնաժողովների կազմավորում.

զ) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

7. Մինչև օրակարգի «ա»-«ե» հարցերի սպառումը տեղի են ունենում ամենօրյա նիստեր, որոնք անցկացվում են ժամը 10-ից մինչև 18-ը՝ մեկուկես ժամ տևողությամբ նիստերով: Յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է: Օրակարգի «զ» հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե նա չի ընտրվել՝ նիստը վարողը:

8. Առաջին նստաշրջանը փակվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

9. Ազգային ժողովի առաջին և երկրորդ նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում պատգամավորների առաջարկությամբ Ազգային ժողովի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ պատգամավորների համար կարող են կազմակերպվել սեմինարներ:

(34-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց. 30.04.09 ՀՕ-113-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։