Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-08-ից մինչև 2011-04-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Հոդված 89. Տարեկան հաշվետվության քննարկումը

գործել է մինչև 2011-04-14Բացել ARLIS-ում

Հոդված 89. Տարեկան հաշվետվության քննարկումը

1. Ազգային ժողովի նիստում բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս Կառավարությունը կարող է հանդես գալ երեք զեկուցմամբ՝ մինչև 90 րոպե ընդհանուր տևողությամբ:

2. Մինչև 30-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով հանդես են գալիս՝

ա) Կենտրոնական բանկի նախագահը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը.

բ) Վերահսկիչ պալատի նախագահը` ներկայացնելով հաշվետվության, ինչպես նաև Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը.

գ) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

դ) պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.

ե) ըստ ցանկության՝ մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:

3. Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն՝ սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Մինչև խմբակցությունների և պատգամավորական խմբերի ելույթները՝ վարչապետի ներկայացմամբ Կառավարության անդամներին, Երևանի քաղաքապետին և մարզպետներին տրվում է 7 արտահերթ ելույթի իրավունք:

5. Մտքերի փոխանակության ավարտից հետո մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը, որը կարող է՝

ա) քվեարկության դնել բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը.

բ) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու առնչությամբ դնել Կառավարության վստահության հարցը:

6. Եթե բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին առաջարկությունը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կառավարությունը կարող է սույն օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման առնչությամբ դնել իր վստահության հարցը:

7. Եթե սույն օրենքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում կամ նման որոշում չի ընդունվում, ապա ներկայացված հաշվետվությունը համարվում է հաստատված:

8. Եթե սույն օրենքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն է հայտնվում, ապա ներկայացված հաշվետվությունը համարվում է հաստատված:

(89-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, խմբ. 30.04.09 ՀՕ-113-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։