Հոդված 108. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման սահմանումը
Հոդված 108. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման սահմանումը
1. Սահմանադրության 82-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ սահմանում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջադրվում, շրջանառության մեջ է դրվում և հերթական նստաշրջանի, չորսօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 50-րդ, 51-րդ և 54-րդ հոդվածներով սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երեք ընթերցմամբ՝ սույն օրենքի 8-րդ գլխով սահմանված կարգով:
(Վերնագիրը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն)
(108-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, 26.02.07 ՀՕ-111-Ն)