Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-10-17-ից մինչև 2010-05-15։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2010-05-15-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ

Հոդված 18. Ազգային ժողովի նախագահի իրավասությունները

գործել է մինչև 2010-05-15ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 18. Ազգային ժողովի նախագահի իրավասությունները

1. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով՝

ա) Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, կատարում է Հանրապետության Նախագահի պարտականությունները.

բ) գումարում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանները և նիստերը.

գ) ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի որոշումները, ուղերձները և հայտարարությունները.

գ..1) ընդունում և հրապարակում է որոշումներ և կարգադրություններ.

դ) ներկայացնում է Ազգային ժողովը.

ե) հաստատում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմը.

զ) հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ.

է) խորհրդակցելով Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի հետ՝ հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման և գործունեության կարգերը.

ը) վարում է Ազգային ժողովի նիստերը և Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունները.

թ) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում հերթական նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը.

ժ) հաստատում է Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները.

ժա) շրջանառության մեջ է դնում օրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերը, նշանակում է գլխադասային հանձնաժողով.

ժբ) Հանրապետության Նախագահին է ուղարկում Ազգային ժողովի ընդունած օրենքները, ինչպես նաև օրենքների ընդունման, Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցերով հանրաքվե նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումները.

ժգ) (ենթակետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-111-Ն)

ժդ) ապահովում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ըստ անհրաժեշտության հրավիրում է քաղաքական կոնսուլտացիաներ.

ժդ.1) տնօրինում է Ազգային ժողովի նյութական միջոցները.

ժե) հաստատում է Աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը.

ժե.1) հաստատում է Աշխատակազմի հաստիքացուցակը և աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը.

ժզ) նշանակում և ազատում է Աշխատակազմի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

ժզ.1) սահմանադրական դատարանում նշանակում է Ազգային ժողովի ներկայացուցիչ.

ժէ) Ազգային ժողովին է առաջարկում թեկնածուներ՝ սահմանադրական դատարանի անդամների և սահմանադրական դատարանի կազմից՝ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոններում նշանակելու համար.

ժէ.1) ձևավորում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով) անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողով.

ժէ.2) իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի առաջարկությամբ հասարակական կամ պայմանագրային հիմունքներով հրավիրում է փորձագետ (մասնագետ) և (կամ) օրենսդրական ակտի նախագիծն ուղարկում է փորձաքննության.

ժը) հաստատում է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների փորձագետների (մասնագետների) թվաքանակը.

ժը.1) սահմանում է հեռարձակման կարգավորող անկախ մարմնի անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողովի գործունեության կարգը.

ժթ) Ազգային ժողովի և իր գործունեության մասին տարեկան հաղորդումով հանդես է գալիս Ազգային ժողովի նիստում` սույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված ընթացակարգով` առանց որոշման ընդունման.

ի) հաստատում է Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Ազգային ժողովի նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը.

ի.1.) սահմանում է Ազգային ժողովի նիստերի և «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի հեռարձակման համար մրցույթի պայմանները.

ի.2.) սահմանում է «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի ընթացքում հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի, ինչպես նաև խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորների ելույթների հերթականության կարգը.

իա) ստեղծում է Ազգային ժողովի բարեկամական խմբեր և լուծարում դրանք, հաստատում է դրանց կազմերը, կազմավորման և գործունեության կարգերը.

իբ) հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի նկարագրությունը և պարգևատրման կարգը.

իգ) պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «թ», «ի», «ի.1.» և «ի.2.» ենթակետերով նախատեսված լիազորություններն իրականացվում են Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում քննարկվելուց հետո՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ», «ժ», «ժե», «ժը..1», «ի», «իբ» և «ի..1» ենթակետերով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահն ընդունում է որոշումներ, իսկ սույն հոդվածի 1-ին կետի «ե», «է», «ժդ.1», «ժե..1», «ժզ», «ժը», «ժէ..1», «ի..2», «իա» և «իգ» ենթակետերով նախատեսված դեպքերում` կարգադրություններ:

4. Սույն հոդվածի 1-ին կետի «բ», «ե», «է», «ժ», «ժե», «ժե..1», «ժզ», «ժզ..1», «ի», «ի..1», «ի..2», «իա», «իբ» և «իգ» ենթակետերով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահի ընդունած ակտերը երկօրյա ժամկետում ուղարկվում են հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին:

(18-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-404-Ն, խմբ., լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, լրաց., փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-12-Ն, լրաց. 28.04.09 ՀՕ-111-Ն, փոփ., խմբ., լրաց. 30.04.09 ՀՕ-113-Ն, խմբ., լրաց. 07.10.09 ՀՕ-181-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։