Հոդված 20
Հոդված 20.
Օրենքի հավելված 18.32-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 18.32
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿՈՂԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Կողբ համայնքի տարածքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:
Համայնքը հյուսիս-արևելքից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով՝ Նոյեմբերյան համայնքին, արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով՝ Լոռու մարզին, «Դ»-«Ե» հատվածով՝ Այրում համայնքին, արևմուտքից և հյուսիս-արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով՝ պետական սահմանին (Վրաստան):
ԿՈՂԲ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:
ԿՈՂԲ-ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Բերդավան, Կողբ համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1212 մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 6-10 սահմանակետերով անցնելով 2684 մ, հասնում է դաշտային ճանապարհների հատման խաչմերուկի թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, դաշտային ճանապարհով թիվ 12-14 սահմանակետերով անցնելով 719 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 543 մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 17 սահմանակետով անցնելով 327 մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 19 սահմանակետով անցնելով 710 մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 78 մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 22 սահմանակետով անցնում 549 մ, հասնում թիվ 23 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 741 մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը և թիվ 25 սահմանակետով անցնելով 848 մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որը գտնվում է Բերդավան-Զորավան միջհամայնքային ճանապարհի եզրին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը վերը նշված ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 27-29 սահմանակետերով անցնելով 318 մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, որտեղից շարունակվում է դեպի հարավ-արևելք, այնուհետև հարավ, ապա հարավ-արևմուտք, միջհամայնքային ճանապարհով, թիվ 31-52 սահմանակետերով անցնելով 3053 մ, հասնում է դաշտային և միջհամայնքային ճանապարհների հատման խաչմերուկի թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 54-66 սահմանակետերով անցնում 1531 մ, հասնում է ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 67 սահմանակետին, այստեղից անտառի եզրով, պարբերաբար թեքվելով դեպի հարավ, ապա արևելք, թիվ 68-71 սահմանակետերով, Փափաքար բարձունքով անցնելով 655 մ, հասնում է դեպի գյուղ տանող դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատում ձորը, դաշտային ճանապարհը և, անցնելով 849 մ, հասնում է թիվ 73 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք և հյուսիս-արևելք, թիվ 74-75 սահմանակետերով անցնում 564 մ, հասնում է թիվ 76 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 296 մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 77 սահմանակետին, այնուհետև շարունակվում է դեպի հյուսիս-արևելք, ձորակով, թիվ 78-91 սահմանակետերով անցնում 2034 մ, հասնում միջհամայնքային ճանապարհի կամրջի վրա գտնվող թիվ 92 սահմանակետին: Թիվ 92 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, Բերդավան-Զորավան միջհամայնքային ճանապարհով և Բերդավան բնակավայրի արևմտյան եզրագծով թիվ 93-96 սահմանակետերով անցնելով 977 մ՝ հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 97 սահմանակետին, այստեղից թեքվում է հարավ-արևելք, շրջանցում է բնակավայրը, նրա եզրագծի ոլորանների թիվ 98-108 սահմանակետերով անցնում 1346 մ, հասնում թիվ 109 սահմանակետին: Թիվ 109 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անտառի միջով անցնում 186 մ, հասնում թիվ 110 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 111-114 սահմանակետերով անցնում 1397 մ, հասնում թիվ 115 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 468 մ, հասնում թիվ 116 սահմանակետին: Թիվ 116 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, դաշտային ճանապարհին զուգահեռ թիվ 117-126 սահմանակետերով անցնելով 1989 մ, հասնում է թիվ 127 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի միջով անցնում 162 մ, հասնում թիվ 128 սահմանակետին: Թիվ 128 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 303 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 129 սահմանակետին, այստեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրագծին զուգահեռ թիվ 130-139 սահմանակետերով անցնելով 2428 մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 140 սահմանակետին: Թիվ 140 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, անտառին և ճանապարհին զուգահեռ թիվ 141-148 սահմանակետերով անցնում է 1735 մ, հասնում թիվ 149 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, անտառի եզրագծին զուգահեռ թիվ 150 սահմանակետով անցնելով 922 մ, հասնում է թիվ 151 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 152-153 սահմանակետերով անցնում 657 մ, հասնում թիվ 154 սահմանակետին: Թիվ 154 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի միջով թիվ 155-156 սահմանակետերով անցնելով 1901 մ, հասնում է թիվ 157 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 718 մ, հասնում թիվ 158 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 159 սահմանակետով անցնում 361 մ, հասնում թիվ 160 սահմանակետին: Թիվ 160 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, սեփականաշնորհված վարելահողերի կողքով հատելով ճանապարհը, թիվ 161 սահմանակետով անցնում է 278 մ, հասնում միջհամայնքային և դաշտային ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 162 սահմանակետին: Թիվ 162 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի միջով թիվ 163-168 սահմանակետերով անցնելով 1211 մ, հասնում է թիվ 169 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով ձորակներ, անտառի միջով թիվ 170-178 սահմանակետերով անցնում է 1074 մ, հասնում թիվ 179 սահմանակետին: Թիվ 179 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, այնուհետև հարավ-արևելք, հատելով առվակներ, անտառի միջով թիվ 180-189 սահմանակետերով անցնելով 1460 մ, հասնում է բացատի եզրի թիվ 190 սահմանակետին, այստեղից շրջանցելով բացատը՝ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հետո հարավ-արևելք, թիվ 191-201 սահմանակետերով անցնում է 2702 մ, հասնում է թիվ 202 սահմանակետին: Թիվ 202 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի միջով հատելով ձորակներ, թիվ 203-208 սահմանակետերով անցնում է 3343 մ, հասնում է թիվ 209 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հետո հարավ-արևմուտք, անտառի միջով թիվ 210-220 սահմանակետերով անցնում 2657 մ, հասնում է թիվ 221 սահմանակետին, թիվ 221 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, անտառի ոլորապտույտներով, բացատներով, թիվ 222-262 սահմանակետերով անցնում է 4707 մ, հասնում թիվ 263 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 478 մ, հասնում ձորակների հատման կետում գտնվող թիվ 264 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևմուտք, անտառի եզրի դաշտային ճանապարհին զուգահեռ թիվ 265-270 սահմանակետերով անցնում 2185 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 271 սահմանակետին: Թիվ 271 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհին զուգահեռ թիվ 272-276 սահմանակետերով անցնում է 1085 մ, հասնում առվի եզրի թիվ 277 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, առվին զուգահեռ անցնում 655 մ, հասնում թիվ 278 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 392 մ, հասնում Չայկաշին գետի վտակի ափին գտնվող թիվ 279 սահմանակետին: Թիվ 279 սահմանակետից սահմանագիծը վերը նշված վտակով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, վտակի թիվ 280-284 սահմանակետերով անցնում 1254 մ, հասնում ձորի եզրի թիվ 285 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում ձորակներ, ձորով, թիվ 285-294 սահմանակետերով անցնելով 1382 մ, հասնում է թիվ 295 սահմանակետին: Թիվ 295 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 296 սահմանակետով անցնում 923 մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 297 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, առվով, թիվ 298 սահմանակետով անցնում 466 մ, հասնում առվի եզրի թիվ 299 սահմանակետին: Թիվ 299 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 691 մ, հասնում թիվ 300 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 422 մ, հասնում թիվ 301 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 461 մ, հասնում գետակի ափին գտնվող թիվ 302 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, գետակի թիվ 303-309 սահմանակետերով անցնում 1566 մ, հասնում գետակի ափի թիվ 310 սահմանակետին: Թիվ 310 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 541 մ, հասնում թիվ 311 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 312 սահմանակետով անցնում 403 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող Կողբ, Նոյեմբերյան համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 63595 մ է:
ԿՈՂԲ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
«Գ»-«Դ» հատվածում սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերի վարչական սահմանների հետ
ԿՈՂԲ-ԱՅՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
Կողբ, Այրում համայնքների և պետական սահմանի (Վրաստան) տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 1090 մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 497 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է արևմուտք, անցնում 245 մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 5-16 սահմանակետերով անցնում 1967 մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որը գտնվում է ձորի և ձորակի հատման կետում: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 523 մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, այնուհետև հարավ-արևելք, թիվ 19-21 սահմանակետերով անցնելով 1104 մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 84 մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 24-26 սահմանակետերով անցնում 484 մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 28-29 սահմանակետերով անցնում 424 մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, այնուհետև հարավ-արևելք, թիվ 31-32 սահմանակետերով անցնում 1143 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 33 սահմանակետին, այստեղից դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, հարավ-արևմուտք, հարավ, այնուհետև հյուսիս-արևելք, հարավ-արևմուտք և հարավ, անտառի եզրով, դաշտային ճանապարհի ոլորաններով և թիվ 34-53 սահմանակետերով անցնելով 1382 մ, հասնում է թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 161 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 55 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհի ոլորապտույտներով թիվ 56-70 սահմանակետերով անցնում 1647 մ, հասնում դաշտային ճանապարհների հատման խաչմերուկում գտնվող թիվ 71 սահմանակետին: Թիվ 71 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառեզրի դաշտային ճանապարհի ոլորապտույտների թիվ 72-106 սահմանակետերով անցնում 4625 մ, հասնում է թիվ 107 սահմանակետին: Թիվ 107 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 108 սահմանակետով անցնում 314 մ, հասնում է թիվ 109 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, անտառի եզրագծով թիվ 110-112 սահմանակետերով անցնում 976 մ, հասնում է թիվ 113 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 114-116 սահմանակետերով անցնում 891 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 117 սահմանակետին: Թիվ 117 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հյուսիս-արևմուտք, ապա նորից հարավ-արևմուտք, ձորի թիվ 118-135 սահմանակետերով անցնում 3297 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 136 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, անտառի եզրով, թիվ 137-149 սահմանակետերով անցնելով 2006 մ, հասնում է թիվ 150 սահմանակետին: Թիվ 150 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառեզրի դաշտային ճանապարհի ոլորապտույտներով, թիվ 151-178 սահմանակետերով անցնում 4124 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող Այրում, Կողբ համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:
«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 26986 մ է:
ԿՈՂԲ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ՎՐԱՍՏԱՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»
«Ե»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի հետ:»: