Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի հավելված 9.7-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված 9.7

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Աշոցք համայնքի տարածքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Վրաստան), արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզին, հարավ-արևելքից և հարավից «Գ»-«Դ» հատվածով` Սարապատ համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով՝ Ամասիա համայնքին և արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով՝ Արփի համայնքին:

ԱՇՈՑՔ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի հետ:

ԱՇՈՑՔ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Լոռու մարզերի վարչական սահմանների հետ:

ԱՇՈՑՔ-ՍԱՐԱՊԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Աշոցք, Սարապատ համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, դաշտային ճանապարհով հատելով ձորերը, անցնում 5222 մ, հասնում է ձորի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, դաշտային ճանապարհով անցնում 653 մ, հասնում ձորի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 2 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով անցնում 2247 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 567 մ, հասնում թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում հյուսիս, անցնում 880 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 6 սահմանակետով 832 մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 947 մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ թիվ 9-11 սահմանակետերով անցնում է 3141 մ, հասնում սեփականաշնորհված վարելահողերի եզրերին գտնվող թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով Զույգաղբյուր-Հարթաշեն միջհամայնքային ճանապարհը, ապա Ղուկասյան գետը, անցնում է 13-15 սահմանակետերով 2106 մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը, դաշտային ճանապարհով թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 396 մ, հատելով ձորակը, հասնում է թիվ 17 սահմանակետին, այնուհետև ճանապարհով նույն ուղղությամբ անցնելով 387 մ, հատելով Ղուկասյան գետի ձախակողմյան վտակը, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը, ճանապարհի եզրով նույն ուղղությամբ թիվ 19 սահմանակետով անցնելով 515 մ, հասնում է դաշտային ճանապարհի և Գյումրի-Նինոծմինդա հանրապետական նշանակության ճանապարհների հատման տեղում գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետով անցնում 795 մ, հատելով Ղուկասյան գետի ձախակողմյան վտակը՝ հասնում է թիվ 22 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ անցնելով 528 մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատելով ձորակը՝ անցնում է 736 մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը, թիվ 25 սահմանակետով անցնելով 976 մ, հասնում է թիվ 26 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով, թիվ 27 սահմանակետով անցնում 640 մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ ջրբաժանով անցնում է 656 մ, հասնում թիվ 29 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 645 մ, հասնում թամբի վրա գտնվող Աշոցք, Սարապատ և Ամասիա համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22872 մ է:

ԱՇՈՑՔ-ԱՄԱՍԻԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Ախուրյան գետի ափին գտնվող Աշոցք, Ամասիա և Արփի համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, Ախուրյան գետով հարավարևելյան ուղղությամբ անցնելով 2269 մ, հասնում է Ախուրյան գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատում դաշտային ճանապարհը, բարձունքների վրայի թիվ 2-8 սահմանակետերով անցնում 2327 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, որից հետո թեքվելով դեպի հյուսիս-արևելք, հատելով ճանապարհը, անցնելով 150 մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, այնուհետև փոխելով ուղղությունը դեպի արևելք, թիվ 11 սահմանակետով անցնելով 721 մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը լանջի վրայով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 13-16 սահմանակետերով անցնելով 1571 մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք և բլուրների գագաթներով, թիվ 18-21 սահմանակետերով անցնելով 1582 մ, հասնում է Աշոցք, Ամասիա և Սարապատ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8620 մ է:

ԱՇՈՑՔ-ԱՐՓԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

Աշոցք, Արփի համայնքների տարածքների և պետական սահմանի (Վրաստան) բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Օքյուզդաշ լեռան գագաթին (եռանկյունաչափական կետ), սահմանագիծը, ջրբաժանով թեքվելով հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնելով 991 մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից թեքվելով դեպի հարավ, անցնելով 177 մ, հասնում է փոքր բլրի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է արևելք, թիվ 4 սահմանակետով անցնելով 792 մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 6 սահմանակետով անցնելով 775 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 832 մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավարևելք, անցնելով թիվ 9-10 սահմանակետերով 1308 մ, հասնում է թիվ 11 (եռանկյունաչափական կետ) սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 636 մ, հասնում է Աղվորիկ-Ղազանչի միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, հատելով միջհամայնքային ճանապարհը թիվ 13 սահմանակետով, անցնում է 1606 մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով թիվ 15 սահմանակետով, հատելով Ախուրյան գետը, այնուհետև անցնելով թիվ 16 սահմանակետով 2228 մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որից հետո քիչ թեքվելով հարավ-արևմուտք, գագաթների վրայով, թիվ 18-21 սահմանակետերով անցնելով 1926 մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 472 մ, հասնում է Ախուրյան գետի ափին գտնվող թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը Ախուրյան գետով իջնելով 2157 մ դեպի հարավ, հասնում է գետի ափին գտնվող Աշոցք, Արփի և Ամասիա համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13989 մ է:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։