Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9.

Օրենքի հավելված 13.1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված 13.1

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ջերմուկ համայնքի տարածքը գտնվում է մարզի արևելյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Սյունիքի մարզին, հարավ-արևելքից և հարավից «Գ»-«Դ» հատվածով` Սարավան համայնքին, «Դ»-«Ե» հատվածով՝ Արտավան համայնքին, հարավից և արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Զառիթափ համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով՝ Արին համայնքին, արևմուտքից, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից «Է»-«Ա» հատվածով` Հերհեր համայնքին:

ՋԵՐՄՈՒԿ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

ՋԵՐՄՈՒԿ-ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարչական սահմանների հետ:

ՋԵՐՄՈՒԿ-ԶԱՌԻԹԱՓ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Ջերմուկ, Զառիթափ համայնքների և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, ջրբաժանի գագաթների թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1546 մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 807 մ, հասնում 2391 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 284 մ, հասնում հաջորդ բլրի գագաթի թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, ջրբաժանով հատելով ճանապարհը, թիվ 8-10 սահմանակետերով անցնում է 1882 մ, հասնում Սարավան գետակի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը նշված գետակով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, գետակի թիվ 12-33 սահմանակետերով անցնում 2408 մ, հասնում թիվ 34 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 82 մ, հասնում 1683 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 35 սահմանակետին, այնուհետև ջրհավաքով շարունակվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 36-38 սահմանակետերով անցնում 1298 մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 40-43 սահմանակետերով անցնելով 1596 մ, հասնում է բարձունքի գագաթի թիվ 44 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 545 մ, հասնում 1865 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով, թիվ 46 սահմանակետով անցնելով 1060 մ, հասնում է բլրի գագաթի թիվ 47 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 447 մ, հասնում բլրի գագաթի թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, հատելով ճանապարհը, վարելահողի եզրով անցնում է 614 մ, հասնում լանջի թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 431 մ, հասնում ջրհավաքի թիվ 50 սահմանակետին, այստեղից ձորակով թեքվում է դեպի հարավ, անցնում 403 մ, հասնում թիվ 51 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 631 մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 52 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 484 մ, հասնում ջրհավաքի թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 54 սահմանակետով անցնում 273 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 55 սահմանակետին: Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Սարավան գետակի ոլորապտույտների թիվ 56-74 սահմանակետերով անցնում 2497.8 մ, հասնում է գետակի ափին գտնվող Վայք, Սիսիան գնացող մայրուղու հատման թիվ 75 սահմանակետին: Թիվ 75 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է Սարավան գետով դեպի հարավ-արևմուտք, թիվ 76-78 սահմանակետերով անցնում 224.4 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 79 սահմանակետին: Թիվ 79 սահմանակետից սահմանագիծը սարի ստորոտով թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ, բարձրանում, հատում ջրբաժանը` անցնելով թիվ 80-81 սահմանակետերով 402.6 մ, իջնում Արտավան գետակի ափին գտնվող թիվ 82 սահմանակետը: Թիվ 82 սահմանակետից սահմանագիծը Արտավան գետակի հոսանքին հակառակ ուղղությամբ թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ` ոլորապտույտով անցնելով թիվ 83-85 սահմանակետերով 496 մ, հասնում գետակի եզրին գտնվող թիվ 86 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 257 մ, հասնում լեռան լանջի թիվ 87 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 323 մ, հասնում ջրբաժանի թիվ 88 սահմանակետին, նույն ուղղությամբ իջնելով լանջն ի վար, թիվ 89 սահմանակետով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 436.7 մ, հասնում լեռան ստորոտի թիվ 90 սահմանակետին: Թիվ 90 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 210.9 մ, հասնում թիվ 91 սահմանակետին, որը գտնվում է Սարավան գետակի և Վայք-Սիսիան մայրուղու կամրջի վրա: Այստեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք, մայրուղով անցնում 324.8 մ, հասնում Արփա գետի և Վայք-Սիսիան մայրուղու կամրջի վրա գտնվող թիվ 92 սահմանակետին: Թիվ 92 սահմանակետից սահմանագիծը Արփա գետի հոսանքին հակառակ թիվ 93 սահմանակետով անցնում է 253 մ, հասնում թիվ 94 սահմանակետին, որը գտնվում է Սարավան գետակի և Արփա գետի խառնարանի մոտ: Թիվ 94 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևելք, դարձյալ հյուսիս և հյուսիս-արևելք, թիվ 95-102 սահմանակետերով անցնելով 1840 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 103 սահմանակետին: Թիվ 103 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 91 մ, հասնում Գնդեվազ համայնք տանող հին ճանապարհի եզրին գտնվող թիվ 104 սահմանակետին, այնուհետև շարունակվում է այդ ճանապարհով դեպի հյուսիս-արևելք, թիվ 105-106 սահմանակետերով անցնում 437 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 107 սահմանակետին: Թիվ 107 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 1604.5 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 22 սահմանակետով 760.5 մ, հասնում է Ջերմուկ, Վայք և Զառիթափ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 23363 մ է:

ՋԵՐՄՈՒԿ-ՎԱՅՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Ջերմուկ, Վայք և Մալիշկա համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է 2008 մ նիշ ունեցող սարի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, ջրբաժանի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1600 մ, հասնում բլրի գագաթի թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, նույն ջրբաժանի թիվ 4-6 սահմանակետերով անցնում 1848 մ, հասնում 1852 մ նիշ ունեցող գագաթին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանի թիվ 8 սահմանակետով անցնում 1036 մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում Հերհեր տանող ճանապարհը, Հերհեր գետակը և, թիվ 10 սահմանակետով անցնելով 1076 մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը Հերհեր գետի վտակով թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 12-18 սահմանակետերով անցնում 895 մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով, թիվ 20 սահմանակետով անցնելով 1028 մ, հասնում է 1829 մ նիշ ունեցող բարձունքի գագաթի թիվ 21 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 816 մ, հասնում բլրի գագաթի թիվ 22 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 943 մ, հասնում 1888 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, վարելահողի եզրով անցնում 363 մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս-արևելք, թիվ 25 սահմանակետով անցնում 746 մ, հասնում լանջի թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, անցնում 317 մ, հասնում 2004 մ նիշ ունեցող Կարաուլխանա կոչվող եռանկյունաչափական կետին, որը համընկնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 763 մ, հասնում ջրբաժանի թիվ 28 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս, ջրբաժանով, թիվ 29 սահմանակետով անցնում 1202 մ, հասնում ջրբաժանի թիվ 30 սահմանակետին, ապա շարունակվում է դեպի հյուսիս, հատում Կալադարա գետակը, անցնում 183 մ, հասնում ջրբաժանի թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ձորով անցնում 2536 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 32 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, ջրբաժանով, այնուհետև լանջով անցնելով 2789 մ, հասնում է ջրբաժանի թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 530 մ, հասնում թիվ 34 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով անցնում 699 մ, հասնում ջրբաժանի թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով, ժայռի եզրով, բարձունքների գագաթների թիվ 36-63 սահմանակետերով անցնում 1575 մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 64 սահմանակետին: Թիվ 64 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, բարձունքների գագաթներով հատելով ջրբաժաններ, թիվ 65 սահմանակետով անցնում է 2700 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 66 սահմանակետին: Թիվ 66 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 109 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 67 սահմանակետին, այնուհետև կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, ժայռերի եզրով, թիվ 68-69 սահմանակետերով անցնում 1234 մ, հասնում ժայռի կատարին գտնվող թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, ժայռերի եզրի թիվ 71 սահմանակետով անցնելով 888 մ, հասնում է Արփա գետի ափին գտնվող թիվ 72 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, Արփա գետի թիվ 73-92 սահմանակետերով անցնում 3376 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 93 սահմանակետին: Թիվ 93 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում Ջերմուկ գնացող հանրապետական նշանակության ճանապարհը, թիվ 94 սահմանակետով անցնում 331 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 95 սահմանակետին: Թիվ 95 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 245 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 96 սահմանակետին, որտեղ հատում է ճանապարհը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 750 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 97 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 150 մ, հասնում բարձունքի գագաթի վրա գտնվող թիվ 98 սահմանակետին: Թիվ 98 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատելով առուներ, անցնում է 519 մ, հասնում ձորակի եզրի բարձունքի գագաթին գտնվող թիվ 99 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով, թիվ 100 սահմանակետով անցնում 971 մ, հասնում թիվ 101 սահմանակետին: Թիվ 101 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, ջրբաժանի գագաթների թիվ 102 սահմանակետով անցնում 617 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 103 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ճանապարհը, ջրբաժանի թիվ 104 սահմանակետով անցնում է 923 մ, հասնում 1762 մ նիշ ունեցող բլրի գագաթի վրա գտնվող թիվ 105 սահմանակետին: Թիվ 105 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, հատում ճանապարհը, ջրբաժանի թիվ 106 սահմանակետով անցնում 1006 մ, հասնում է վարելահողի եզրի թիվ 107 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 108-109 սահմանակետերով անցնում 1671 մ, հասնում է բլրի գագաթին գտնվող Ջերմուկ, Վայք և Զառիթափ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 36406 մ է:

ՋԵՐՄՈՒԿ-ՄԱԼԻՇԿԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Ջերմուկ, Մալիշկա և Գողթանիկ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջերով, թիվ 1-2 սահմանակետերով անցնելով 2131 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից շարունակվում է դեպի հարավ-արևմուտք, հատում ձորը և, անցնելով 566 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 5 սահմանակետով անցնում 1726 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ճանապարհի թիվ 7-10 սահմանակետերով անցնելով 2358 մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 12-13 սահմանակետերով անցնելով 1278 մ, հասնում է 2527 մ նիշ ունեցող սարի գագաթի թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 468 մ, հասնում բլրի գագաթի թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 16 սահմանակետով անցում 952 մ, հասնում թիվ 17 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ճանապարհը և Եղեգիս գետի վտակը, ջրբաժանի թիվ 18-22 սահմանակետերով անցնում է 2284 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, գագաթներով, թիվ 25-28 սահմանակետերով անցնելով 2118 մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 29 սահմանակետին, այստեղից դարձյալ թեքվում է դեպի հարավ-արևելք, գագաթներով, թիվ 30-31 սահմանակետերով անցնում 738 մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 359 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 34-35 սահմանակետերով անցնում 1243 մ, հասնում 2586 մ նիշ ունեցող Դալիթափա եռանկյունաչափական կետին համընկնող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 37 սահմանակետով անցնում 1082 մ, հասնում բարձունքի թիվ 38 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 340 մ, հասնում ջրբաժանի թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ճանապարհը, թիվ 40 սահմանակետով անցնում է 952 մ, հասնում թիվ 41 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, թիվ 42 սահմանակետով անցնում 671 մ, հասնում ձորակի եզրի թիվ 43 սահմանակետին, այստեղից հատում է ձորակը, թեքվում դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 44-47 սահմանակետերով անցնում 1876 մ, հասնում է թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 49-51 սահմանակետերով անցնում 1599 մ, հասնում 2107 մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող թիվ 52 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 450 մ, հասնում 2102 մ նիշով սարի գագաթի թիվ 53 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 511 մ, հասնում ջրբաժանի թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով Արփա գետի վտակը, անցնում 781 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 55 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 384 մ, հասնում սարի գագաթին գտնվող Ջերմուկ, Մալիշկա և Վայք համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 24865 մ է:

ՋԵՐՄՈՒԿ-ԳՈՂԹԱՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Ջերմուկ, Գողթանիկ և Վարդահովիտ համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բլրի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, լանջերով և բլրագագաթներով, թիվ 1-5 սահմանակետերով անցնելով 4808 մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհները և ձորակները, լանջերով, թիվ 7-9 սահմանակետերով անցնում է 2387 մ, հասնում է Ջերմուկ, Գողթանիկ և Մալիշկա համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7195 մ է:

ՋԵՐՄՈՒԿ-ՎԱՐԴԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

Բարձունքի գագաթին գտնվող Ջերմուկ, Վարդահովիտ համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 1 սահմանակետով անցնում 2510 մ, հասնում բլրի գագաթին գտնվող Ջերմուկ, Վարդահովիտ և Գողթանիկ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2510 մ է:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։