Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի հավելված 13.2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 13.2
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վայք համայնքի տարածքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:
Համայնքը հյուսիսից և հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ջերմուկ համայնքին, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Զառիթափ համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Գնիշիկ համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով՝ Ագարակաձոր համայնքին, հյուսիսից «Ե»-«Ա» հատվածով՝ Մալիշկա համայնքին:
ՎԱՅՔ - ՋԵՐՄՈՒԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Վայք, Ջերմուկ և Մալիշկա համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է 2008 մ նիշ ունեցող սարի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, ջրբաժանի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1600 մ, հասնում բլրի գագաթի թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, նույն ջրբաժանի թիվ 4-6 սահմանակետերով անցնում 1848 մ, հասնում 1852 մ նիշ ունեցող գագաթին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանի թիվ 8 սահմանակետով անցնում 1036 մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում Հերհեր տանող ճանապարհը, Հերհեր գետակը և, թիվ 10 սահմանակետով անցնելով 1076 մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը Հերհեր գետի վտակով թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 12-18 սահմանակետերով անցնում 895 մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով, թիվ 20 սահմանակետով անցնելով 1028 մ, հասնում է 1829 մ նիշ ունեցող բարձունքի գագաթի թիվ 21 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 816 մ, հասնում բլրի գագաթի թիվ 22 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 943 մ, հասնում 1888 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, վարելահողի եզրով անցնում 363 մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս-արևելք, թիվ 25 սահմանակետով անցնում 746 մ, հասնում լանջի թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, անցնում 317 մ, հասնում 2004 մ նիշ ունեցող Կարաուլխանա կոչվող եռանկյունաչափական կետին, որը համընկնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 763 մ, հասնում ջրբաժանի թիվ 28 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս, ջրբաժանով, թիվ 29 սահմանակետով անցնում 1202 մ, հասնում ջրբաժանի թիվ 30 սահմանակետին, ապա շարունակվում է դեպի հյուսիս, հատում Կալադարա գետակը, անցնում 183 մ, հասնում ջրբաժանի թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ձորով անցնում 2536 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 32 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, ջրբաժանով, այնուհետև լանջով անցնելով 2789 մ, հասնում է ջրբաժանի թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 530 մ, հասնում թիվ 34 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով անցնում 699 մ, հասնում ջրբաժանի թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով, ժայռի եզրով, բարձունքների գագաթների թիվ 36-63 սահմանակետերով անցնում 1575 մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 64 սահմանակետին: Թիվ 64 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, բարձունքների գագաթներով հատելով ջրբաժաններ, թիվ 65 սահմանակետով անցնում է 2700 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 66 սահմանակետին: Թիվ 66 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 109 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 67 սահմանակետին, այնուհետև կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, ժայռերի եզրով, թիվ 68-69 սահմանակետերով անցնում 1234 մ, հասնում ժայռի կատարին գտնվող թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, ժայռերի եզրի թիվ 71 սահմանակետով անցնելով 888 մ, հասնում է Արփա գետի ափին գտնվող թիվ 72 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, Արփա գետի թիվ 73-92 սահմանակետերով անցնում 3376 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 93 սահմանակետին: Թիվ 93 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում Ջերմուկ գնացող հանրապետական նշանակության ճանապարհը, թիվ 94 սահմանակետով անցնում 331 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 95 սահմանակետին: Թիվ 95 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 245 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 96 սահմանակետին, որտեղ հատում է ճանապարհը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 750 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 97 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 150 մ, հասնում բարձունքի գագաթի վրա գտնվող թիվ 98 սահմանակետին: Թիվ 98 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատելով առուներ, անցնում է 519 մ, հասնում ձորակի եզրի բարձունքի գագաթին գտնվող թիվ 99 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով, թիվ 100 սահմանակետով անցնում 971 մ, հասնում թիվ 101 սահմանակետին: Թիվ 101 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, ջրբաժանի գագաթների թիվ 102 սահմանակետով անցնում 617 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 103 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ճանապարհը, ջրբաժանի թիվ 104 սահմանակետով անցնում է 923 մ, հասնում 1762 մ նիշ ունեցող բլրի գագաթի վրա գտնվող թիվ 105 սահմանակետին: Թիվ 105 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, հատում ճանապարհը, ջրբաժանի թիվ 106 սահմանակետով անցնում 1006 մ, հասնում է վարելահողի եզրի թիվ 107 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 108-109 սահմանակետերով անցնում 1671 մ, հասնում է բլրի գագաթին գտնվող Վայք, Ջերմուկ և Զառիթափ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:
«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 36406 մ է:
ՎԱՅՔ-ԶԱՌԻԹԱՓ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Վայք, Զառիթափ և Ջերմուկ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 297 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք և կրկին հարավ, թիվ 2-5 սահմանակետերով անցնում 1709 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով անցնում 664 մ, հասնում թիվ 7 սահմանակետին, այնուհետև շարունակվելով նույն ուղղությամբ ջրբաժանի թիվ 8 սահմանակետով անցնում է 1082 մ, հասնում 1606 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 729 մ, հատում ճանապարհը և հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատելով ձորակը, ջրբաժանի թիվ 11-12 սահմանակետերով անցնում է 1589 մ, ջրբաժանով հասնում թիվ 13 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, հատում Արփա գետի վտակը, անցնում 553 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով նույն վտակը, անցնում է 467 մ, հասնում 1832 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 16-17 սահմանակետերով անցնում 1790 մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 19-22 սահմանակետերով անցնելով 2202 մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի արևմուտք, անցնելով 125 մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 112 մ և հատելով ճանապարհը՝ հասնում է Արփա գետի ափին գտնվող թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը Արփա գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 149 մ, հասնում է Արփա գետի վտակի ջրախառնուրդի թիվ 26 սահմանակետին, ապա նշված վտակով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 27-28 սահմանակետերով անցնելով 542 մ, հասնում է թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 114 մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 30 սահմանակետին, որից հետո նշված ճանապարհի թիվ 31-45 սահմանակետերով անցնելով 2001 մ, հասնում է թիվ 46 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, անցնում 223 մ, հասնում թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ, վարելահողի եզրով, ջրհավաքով, թիվ 48-54 սահմանակետերով անցնելով 2007 մ, հասնում է թիվ 55 սահմանակետին: Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 378 մ, հասնում է բլրի գագաթի թիվ 56 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ, անցնում 283 մ, հասնում թիվ 57 սահմանակետին, ապա հատելով ճանապարհը և վարելահողի եզրով անցնելով 337 մ, հասնում է ջրբաժանի թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 540 մ և, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 59 սահմանակետին, որից հետո անցնում է 537 մ, հասնում 1842 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 183 մ, հասնում բլրի գագաթի թիվ 61 սահմանակետին, ապա անցնելով 908 մ, հասնում է բլրի գագաթին գտնվող 2063.5 մ նիշ ունեցող 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 63-64 սահմանակետերով անցնում 1336 մ, հասնում թիվ 65 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք թիվ 66-69 սահմանակետերով անցնում 721 մ, հասնում ճանապարհի և ջրհավաքի հատման թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, ճանապարհի թիվ 71-73 սահմանակետերով անցնում 751 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 74 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 172 մ, հասնում ջրբաժանի թիվ 75 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 310 մ, հասնում թիվ 76 սահմանակետին: Թիվ 76 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 77-78 սահմանակետերով անցնում 506 մ, հասնում թիվ 79 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, վարելահողի եզրով հատելով ճանապարհը՝ անցնում է 236 մ, հասնում թիվ 80 սահմանակետին: Թիվ 80 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս, թիվ 81-82 սահմանակետերով անցնում 750 մ, հասնում 2129 մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող թիվ 83 սահմանակետին: Թիվ 83 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ջրբաժանով, թիվ 84 սահմանակետով անցնում 500 մ, հասնում թիվ 85 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 86 սահմանակետով անցնում 837 մ, հասնում 2129 մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող թիվ 87 սահմանակետին, այնուհետև շարունակվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատելով ճանապարհը, անցնում է 805 մ, հասնում թիվ 88 սահմանակետին: Թիվ 88 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 438 մ, հասնում թիվ 89 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Հորադիս գնացող ճանապարհը, ձորակի թիվ 90-93 սահմանակետերով անցնելով 1290 մ, հասնում ձորակի եզրի թիվ 94 սահմանակետին: Թիվ 94 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ-արևմուտք, ձորակի ոլորապտույտներով, թիվ 95-109 սահմանակետերով անցնում 2160 մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 110 սահմանակետին: Թիվ 110 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանի գագաթների թիվ 111-114 սահմանակետերով անցնում 2775 մ, հասնում ջրբաժանի թիվ 115 սահմանակետին, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ, հատելով ճանապարհը՝ լանջի թիվ 116-117 սահմանակետերով անցնում է 2126 մ, հասնում ջրբաժանի թիվ 118 սահմանակետին: Թիվ 118 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 783 մ, հասնում 2475 մ նիշով սարի գագաթին գտնվող «Կիզկայա» կոչվող եռանկյունաչափական կետին, որը համընկնում է թիվ 119 սահմանակետին: Թիվ 119 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանի թիվ 120-121 սահմանակետերով անցնում 1963 մ, հասնում վարելահողի եզրին գտնվող Վայք, Զառիթափ և Գնիշիկ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 37978 մ է:
ՎԱՅՔ-ԳՆԻՇԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Վայք, Ագարակաձոր և Գնիշիկ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 980 մ, հասնում ջրբաժանի թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 726 մ, հասնում Վայք, Գնիշիկ և Զառիթափ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1706 մ է:
ՎԱՅՔ-ԱԳԱՐԱԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
Վայք, Մալիշկա և Ագարակաձոր համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 1106 մ, հասնում 1509 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 218 մ, հասնում ջրբաժանի թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 360 մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, ջրհավաքով, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 732 մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 631 մ, հասնում ջրբաժանի թիվ 7 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 190 մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, վարելահողի եզրով անցնում 189 մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ և, անցնելով 343 մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը և վարելահողի եզրի թիվ 11-12 սահմանակետերով անցնում 494 մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 14 սահմանակետով անցնում 1128 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 15 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 16 սահմանակետով անցնելով 1614 մ, հասնում է ջրբաժանի թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 18-19 սահմանակետերով անցնում 722 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, հատելով ձորակներ, վարելահողի եզրի թիվ 21-22 սահմանակետերով անցնում է 1100 մ, հասնում լանջին գտնվող թիվ 23 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, լանջի թիվ 24-26 սահմանակետերով անցնելով 1613 մ, հասնում է լանջին գտնվող թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, լանջով, թիվ 28-29 սահմանակետերով անցնում 975 մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, լանջով անցնում 415 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող Վայք, Ագարակաձոր և Գնիշիկ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:
«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11830 մ է:
ՎԱՅՔ-ՄԱԼԻՇԿԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»
2008 մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող Վայք, Ջերմուկ և Մալիշկա համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 582 մ, հատելով Հերհեր գետի վտակը, հասնում բլրի գագաթի թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնելով 816 մ, հասնում բլրի գագաթի թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 457 մ, հատելով ճանապարհը՝ հասնում է բլրի գագաթի թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 457 մ, հատելով ճանապարհը հասնում է բլրի գագաթի թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հետո հարավ, թիվ 5 սահմանակետով, վարելահողի եզրով անցնելով 1046 մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, վարելահողի եզրի թիվ 7-9 սահմանակետերով անցնում 1465 մ, հասնում ջրբաժանի թիվ 10 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, վարելահողի եզրով, թիվ 11 սահմանակետով անցնելով 915 մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 220 մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 721 մ, հասնում վարելահողի եզրի թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, բլուրների գագաթների թիվ 15-18 սահմանակետերով անցնելով 2649 մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 122 մ, հասնում վարելահողի եզրի թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, վարելահողի եզրով, բլուրների գագաթներով և թիվ 21 սահմանակետով անցնում 666 մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, վարելահողի եզրով, բլուրներով անցնում 842 մ, հասնում թիվ 23 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 201 մ, հասնում թիվ 24 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ճանապարհը, անցնում է 286 մ, հասնում 1301 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 299 մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որտեղից էլ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով Վայք-Եղեգնաձոր ճանապարհը, անցնում է 179 մ, հասնում Արփա գետի ափին գտնվող թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, Արփա գետի ափին գտնվող թիվ 28-52 սահմանակետերով անցնում 3756 մ, հասնում Արփա գետի ափին գտնվող թիվ 53 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 346 մ, հասնում թիվ 54 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, հատելով ձորակը՝ անցնում 600 մ, հասնում թիվ 55 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 360 մ, հատելով ձորակը՝ հասնում թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 517 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 57 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 58 սահմանակետով անցնում 1137 մ, հասնում Վայք, Մալիշկա և Ագարակաձոր համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին: «Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18180 մ է:»: