Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի հավելված 13.18-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 13.18
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Զառիթափ համայնքի տարածքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:
Համայնքը արևելքից և հարավ-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին, հարավից և հարավ-արևմուտքից «Բ»-«Գ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Գնիշիկ համայնքին, հյուսիսից «Դ»-«Ե» հատվածով` Վայք համայնքին և «Ե»-«Ա» հատվածով` Ջերմուկ համայնքին:
ԶԱՌԻԹԱՓ-ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարչական տարածքի սահմանների հետ:
ԶԱՌԻԹԱՓ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:
ԶԱՌԻԹԱՓ-ԳՆԻՇԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Զառիթափ, Վայք և Գնիշիկ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրհավաքի թիվ 1-6 սահմանակետերով անցնելով 1381 մ, հասնում ջրհավաքի թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, բլրի գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետով անցնելով 1483 մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 637 մ, հասնում բլրի գագաթի թիվ 10 սահմանակետին, ապա հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 549 մ, հասնում է ջրբաժանի վրա գտնվող, Զառիթափ, Գնիշիկ համայնքների և պետական տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4050 մ է:
ԶԱՌԻԹԱՓ-ՎԱՅՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
Զառիթափ, Վայք և Ջերմուկ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 297 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք և կրկին հարավ, թիվ 2-5 սահմանակետերով անցնում 1709 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով անցնում 664 մ, հասնում թիվ 7 սահմանակետին, այնուհետև շարունակվելով նույն ուղղությամբ՝ ջրբաժանի թիվ 8 սահմանակետով անցնում է 1082 մ, հասնում 1606 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 729 մ, հատում ճանապարհը և հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատելով ձորակը, ջրբաժանի թիվ 11-12 սահմանակետերով անցնում է 1589 մ, ջրբաժանով հասնում թիվ 13 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, հատում Արփա գետի վտակը, անցնում 553 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով նույն վտակը, անցնում է 467 մ, հասնում 1832 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 16-17 սահմանակետերով անցնում 1790 մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 19-22 սահմանակետերով անցնելով 2202 մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի արևմուտք, անցնելով 125 մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 112 մ և հատելով ճանապարհը, հասնում է Արփա գետի ափին գտնվող թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը Արփա գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 149 մ, հասնում է Արփա գետի վտակի ջրախառնուրդի թիվ 26 սահմանակետին, ապա նշված վտակով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 27-28 սահմանակետերով անցնելով 542 մ, հասնում է թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 114 մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 30 սահմանակետին, որից հետո նշված ճանապարհի թիվ 31-45 սահմանակետերով անցնելով 2001 մ, հասնում է թիվ 46 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, անցնում 223 մ, հասնում թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ, վարելահողի եզրով, ջրհավաքով` թիվ 48-54 սահմանակետերով անցնելով 2007 մ, հասնում է թիվ 55 սահմանակետին: Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 378 մ, հասնում է բլրի գագաթի թիվ 56 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ, անցնում 290 մ, հասնում թիվ 57 սահմանակետին, ապա հատելով ճանապարհը և վարելահողի եզրով անցնելով 337 մ, հասնում է ջրբաժանի թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 540 մ և, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 59 սահմանակետին, որից հետո անցնում է 537 մ, հասնում 1842 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 183 մ, հասնում բլրի գագաթի թիվ 61 սահմանակետին, ապա անցնելով 908 մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 2063.5 մ նիշ ունեցող բարձունքի գագաթին գտնվող 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 63-64 սահմանակետերով անցնում 1336 մ, հասնում թիվ 65 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, 66-69 սահմանակետերով անցնում 721 մ, հասնում ճանապարհի և ջրհավաքի հատման թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, ճանապարհի թիվ 71-73 սահմանակետերով անցնում 751 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 74 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 172 մ, հասնում ջրբաժանի թիվ 75 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 310 մ, հասնում թիվ 76 սահմանակետին: Թիվ 76 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 77-78 սահմանակետերով անցնում 506 մ, հասնում թիվ 79 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, վարելահողի եզրով հատելով ճանապարհը՝ անցնում է 236 մ, հասնում թիվ 80 սահմանակետին: Թիվ 80 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս, թիվ 81-82 սահմանակետերով անցնում 750 մ, հասնում 2129 մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող թիվ 83 սահմանակետին: Թիվ 83 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ջրբաժանով, թիվ 84 սահմանակետով անցնում 500 մ, հասնում թիվ 85 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 86 սահմանակետով անցնում 837 մ, հասնում 2129 մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող թիվ 87 սահմանակետին, այնուհետև շարունակվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատելով ճանապարհը, անցնում է 805 մ, հասնում թիվ 88 սահմանակետին: Թիվ 88 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 438 մ, հասնում թիվ 89 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Հորադիս գնացող ճանապարհը, ձորակի թիվ 90-93 սահմանակետերով անցնելով 1290 մ, հասնում ձորակի եզրի թիվ 94 սահմանակետին: Թիվ 94 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ-արևմուտք, ձորակի ոլորապտույտներով, թիվ 95-109 սահմանակետերով անցնում 2160 մ, հասնում ձորակի եզրին գտնվող 110 սահմանակետին: Թիվ 110 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանի գագաթների թիվ 111-114 սահմանակետերով անցնում 2775 մ, հասնում ջրբաժանի թիվ 115 սահմանակետին, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ՝ հատելով ճանապարհը, լանջի թիվ 116-117 սահմանակետերով անցնում է 2126 մ, հասնում ջրբաժանի թիվ 118 սահմանակետին: Թիվ 118 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 783 մ, հասնում 2475 մ նիշով սարի գագաթին գտնվող «Կիզկայա» կոչվող եռանկյունաչափական կետին, որը համընկնում է թիվ 119 սահմանակետին: Թիվ 119 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանի թիվ 120-121 սահմանակետերով անցնում 1963 մ, հասնում վարելահողի եզրին գտնվող Զառիթափ, Վայք և Գնիշիկ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:
«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 37978 մ է:
ԶԱՌԻԹԱՓ-ՋԵՐՄՈՒԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»
Զառիթափ, Ջերմուկ համայնքների և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, ջրբաժանի գագաթների թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1546 մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 807 մ, հասնում 2391 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 284 մ, հասնում հաջորդ բլրի գագաթի թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, ջրբաժանով հատելով ճանապարհը, թիվ 8-10 սահմանակետերով անցնում է 1882 մ, հասնում Սարավան գետակի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը նշված գետակով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, գետակի թիվ 12-33 սահմանակետերով անցնում 2408 մ, հասնում թիվ 34 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 82 մ, հասնում 1683 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 35 սահմանակետին, այնուհետև ջրհավաքով շարունակվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 36-38 սահմանակետերով անցնում 1298 մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 40-43 սահմանակետերով անցնելով 1596 մ, հասնում է բարձունքի գագաթի թիվ 44 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 545 մ, հասնում 1865 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով, թիվ 46 սահմանակետով անցնելով 1060 մ, հասնում է բլրի գագաթի թիվ 47 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 447 մ, հասնում բլրի գագաթի թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, հատելով ճանապարհը, վարելահողի եզրով անցնում է 614 մ, հասնում լանջի թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 431 մ, հասնում ջրհավաքի թիվ 50 սահմանակետին, այստեղից ձորակով թեքվում է դեպի հարավ, անցնում 403 մ, հասնում թիվ 51 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 631 մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 52 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 484 մ, հասնում ջրհավաքի թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 54 սահմանակետով անցնում 273 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 55 սահմանակետին: Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Սարավան գետակի ոլորապտույտների թիվ 56-74 սահմանակետերով անցնում 2497.8 մ, հասնում է գետակի ափին գտնվող Վայք, Սիսիան գնացող մայրուղու հատման թիվ 75 սահմանակետին: Թիվ 75 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է Սարավան գետով դեպի հարավ-արևմուտք, թիվ 76-78 սահմանակետերով անցնում 224.4 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 79 սահմանակետին: Թիվ 79 սահմանակետից սահմանագիծը սարի ստորոտով թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ, բարձրանում, հատում ջրբաժանը` անցնելով թիվ 80-81 սահմանակետերով 402.6 մ, իջնում Արտավան գետակի ափին գտնվող թիվ 82 սահմանակետը: Թիվ 82 սահմանակետից սահմանագիծը Արտավան գետակի հոսանքի հակառակ ուղղությամբ թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ, ոլորապտույտով թիվ 83-85 սահմանակետերով անցնելով 496 մ, հասնում գետակի եզրին գտնվող թիվ 86 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 257 մ, հասնում լեռան լանջի թիվ 87 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 323 մ, հասնում ջրբաժանի թիվ 88 սահմանակետին, նույն ուղղությամբ իջնելով լանջն ի վար, թիվ 89 սահմանակետով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 436.7 մ, հասնում լեռան ստորոտի թիվ 90 սահմանակետին: Թիվ 90 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 210.9 մ, հասնում թիվ 91 սահմանակետին, որը գտնվում է Սարավան գետակի և Վայք-Սիսիան մայրուղու կամրջի վրա: Այստեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք, մայրուղով անցնում 324.8 մ, հասնում Արփա գետի և Վայք-Սիսիան մայրուղու կամրջի վրա գտնվող թիվ 92 սահմանակետին: Թիվ 92 սահմանակետից սահմանագիծը Արփա գետի հոսանքին հակառակ թիվ 93 սահմանակետով անցնում է 253 մ, հասնում թիվ 94 սահմանակետին, որը գտնվում է Սարավան գետակի և Արփա գետի խառնարանի մոտ: Թիվ 94 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևելք, դարձյալ հյուսիս և հյուսիս-արևելք, թիվ 95-102 սահմանակետերով անցնելով 1840 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 103 սահմանակետին: Թիվ 103 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 91 մ, հասնում Գնդեվազ համայնք տանող հին ճանապարհի եզրին գտնվող թիվ 104 սահմանակետին, այնուհետև շարունակվում է այդ ճանապարհով դեպի հյուսիս-արևելք, թիվ 105-106 սահմանակետերով անցնում 437 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 107 սահմանակետին: Թիվ 107 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 1604.5 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 108 սահմանակետով 760.5 մ, հասնում է Զառիթափ, Ջերմուկ և Վայք համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:
«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 23363 մ է:»: