Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12.

Օրենքի հավելված 17.21-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված 17.21

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գորայք համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Անգեղակոթ համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով՝ Շաղատ համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով՝ Վայոց ձորի մարզին:

ԳՈՐԱՅՔ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

ԳՈՐԱՅՔ-ԱՆԳԵՂԱԿՈԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Գորայք, Անգեղակոթ համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 365 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, հետո թեքվում հարավ-արևելք, անցնում 732 մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 3-4 սահմանակետերով հատելով ձորակներ, առուներ, անցնում է 2739 մ, հասնում ժայռի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, լեռան լանջով, ապա սարահարթով անցնում 1026 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 6 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 7-9 սահմանակետերով անցնում 2388 մ, հասնում թիվ 10 սահմանակետին, այնուհետև թեքվում հարավ-արևմուտք, անցնում 405 մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 12-39 սահմանակետերով անցնում 1826 մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 41-46 սահմանակետերով անցնում 654 մ, հասնում է թիվ 47 սահմանակետին, ապա դարձյալ թեքվում է հարավ-արևմուտք, հատում առուներ և դաշտային ճանապարհով, թիվ 48-81 սահմանակետերով անցնում 3602 մ, հասնում թիվ 82 սահմանակետին: Թիվ 82 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 83-85 սահմանակետերով անցնում 309 մ, հասնում է թիվ 86 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 86-88 սահմանակետերով անցնում է 706 մ, հասնում թիվ 89 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևելք, անցնում 266 մ, հասնում թիվ 90 սահմանակետին: Թիվ 90 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 91-92 սահմանակետերով անցնում 1034 մ, հասնում թիվ 93 սահմանակետին: Թիվ 93 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 3936 մ, հասնում է թիվ 94 սահմանակետին: Թիվ 94 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 338 մ, հասնում է թիվ 95 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնելով 118 մ, հասնում է թիվ 96 սահմանակետին: Թիվ 96 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատում դաշտային ճանապարհը, առուները, անցնում է 421 մ, հասնում թիվ 97 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում է 158 մ, հասնում թիվ 98 սահմանակետին, որից հետո սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում է 208 մ, հասնում է թիվ 99 սահմանակետին, որը գտնվում է առվի ափին, ապա առվով թեքվում է հարավ-արևմուտք, հատում Անգեղակոթ-Սպանդարյան միջհամայնքային ճանապարհը, անցնում 1527 մ, հասնում Սպանդարյան, Սառնակունք և Շաղատ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22755 մ է:

ԳՈՐԱՅՔ-ՇԱՂԱԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»

Գորայք, Շաղաթ համայնքների և Վայոց ձորի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 4345 մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 605 մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է 1866 մ, հասնում թիվ 6 սահմանակետին, այդտեղից թեքվում է արևելք, անցնում 306 մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 490 մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով ճանապարհը և գետը, անցնում է 1406 մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետև նույն ուղղությամբ անցնում է 1261 մ, հասնում ջրբաժանի թիվ 10 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 1083 մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 647 մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, հատելով ձորը, գետը, թիվ 13 սահմանակետով անցնում է 1564 մ, հասնում թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 15-16 սահմանակետերով անցնում 1879 մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 545 մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 723 մ, հասնում թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 20 սահմանակետով, ջրբաժանով, ձորով անցնում 1123 մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 540 մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 723 մ, հասնում թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 950 մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք և հատելով ջրբաժանը, ձորով, թիվ 25 սահմանակետով անցնում է 1041 մ, հասնում Որոտան գետի ափին գտնվող Գորայք, Շաղատ և Անգեղակոթ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 21097 մ է:

ԳՈՐԱՅՔ-ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ա»

«Դ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանների հետ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։