Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13.

Օրենքի հավելված 17.71-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված 17.71

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Տաթև համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում: Կենտրոնը` Շինուհայր:

Համայնքը հյուսիսից, հյուսիս-արևելքից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գորիս համայնքին, հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Աղվանի համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Անտառաշատ համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Լեռնաձոր համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Գեղի համայնքին և «Զ»-«Է» հատվածով` Շենաթաղ համայնքին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Լոր համայնքին, «Ը»-«Թ» հատվածով` Լծեն համայնքին, հյուսիս-արևմուտքից «Թ»-«Ժ» հատվածով` Դարպաս համայնքին, «Ժ»-«Ի» հատվածով` Որոտան համայնքին, «Ի»-«Ա» հատվածով` Վաղատին համայնքին:

ՏԱԹԵՎ-ԳՈՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Տաթև, Ակներ, Վաղատին համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է սարալանջին, սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, լանջով անցնում 260 մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է հարավ-արևելք, թիվ 2-15 սահմանակետերով անցնում 977 մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով ճանապարհներ և փոքրիկ ձորակներ, թիվ 17-28 սահմանակետերով անցնում է 884 մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, հատելով դաշտային ճանապարհներ, առուներ, թիվ 30-52 սահմանակետերով անցնում է 1196 մ, հասնում թմբի գագաթին գտնվող թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 54-55 սահմանակետերով անցնում 1132 մ, հասնում հաջորդ թմբի գագաթին գտնվող թիվ 56 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ, ապա հարավ-արևելք, լանջերով, ձորակներով, թիվ 57-59 սահմանակետերով անցնում 1542 մ, հասնում թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 547 մ, հասնում թիվ 61 սահմանակետին, որտեղից լանջերով, բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 62-63 սահմանակետերով անցնում 2690 մ, հատելով ձորակներ, դաշտային ճանապարհներ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 64 սահմանակետին: Թիվ 64 սահմանակետից սահմանագիծը թեք լանջերով թեքվում է արևելք, անցնում 1069 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 65 սահմանակետին, այնուհետև դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևելք, թիվ 66-71 սահմանակետերով անցնում 1734 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 41 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 73 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 138 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 74 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 75-82 սահմանակետերով անցնում 1196 մ, հասնում թիվ 83 սահմանակետին: Թիվ 83 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում գետը, դաշտային ճանապարհով թիվ 84-88 սահմանակետերով անցնում 720 մ, հասնում է թիվ 89 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 90-91 սահմանակետերով անցնում 1180 մ, հասնում թիվ 92 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 93 սահմանակետով անցնում 613 մ, հասնում թիվ 94 սահմանակետին: Թիվ 94 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 228 մ, հասնում թիվ 95 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, թիվ 96 սահմանակետով անցնում 1148 մ, հասնում Անգեղակոթ-Գորիս միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 97 սահմանակետին: Թիվ 97 սահմանակետից սահմանագիծը, հատելով գետակը, թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 293 մ, հասնում թիվ 98 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 228 մ, հասնում թիվ 99 սահմանակետին: Թիվ 99 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 413 մ, հասնում թիվ 100 սահմանակետին: Թիվ 100 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է արևելք, անցնում 100 մ, հասնում է թիվ 101 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 102 սահմանակետով անցնում 735 մ, հասնում թիվ 103 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 93 մ, հասնում թիվ 104 սահմանակետին: Թիվ 104 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, լանջով, թիվ 105-108 սահմանակետերով անցնում 1111 մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում ճանապարհի եզրի թիվ 109 սահմանակետին: Թիվ 109 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 110-111 սահմանակետերով անցնում 564 մ, հասնում թիվ 112 սահմանակետին: Թիվ 112 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 154 մ, հասնում թիվ 113 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք և արևելք, թիվ 114 սահմանակետով անցնում 351 մ, հասնում թիվ 115 սահմանակետին: Թիվ 115 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ձորակով, թիվ 116 սահմանակետով անցնում 476 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 117 սահմանակետին, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ, հատում դաշտային ճանապարհը, անցնում 283 մ, հասնում այդ ճանապարհի եզրին գտնվող թիվ 118 սահմանակետին: Թիվ 118 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 559 մ, հասնում թիվ 119 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 123 մ, հասնում թիվ 120 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 121-123 սահմանակետերով անցնում 1428 մ, հասնում թիվ 124 սահմանակետին: Թիվ 124 սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 125-127 սահմանակետերով անցնում 645 մ, հասնում բլրագագաթի թիվ 128 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 111 մ, հասնում թիվ 129 սահմանակետին: Թիվ 129 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք, հատվում առուների հետ, թիվ 130-133 սահմանակետերով անցնում 2384 մ, հասնում թիվ 134 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 196 մ, հասնում թիվ 135 սահմանակետին, այստեղից թեքվում է արևելք, անցնում 371 մ, հասնում թիվ 136 սահմանակետին, որտեղ հատվում է դաշտային ճանապարհի հետ: Թիվ 136 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ, թիվ 137 սահմանակետով անցնում 300 մ, հասնում թիվ 138 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 139-142 սահմանակետերով անցնում 984 մ, հատվում դաշտային ճանապարհների, ջրբաժանների հետ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 143 սահմանակետին, ապա ձորով, թիվ 144-147 սահմանակետերով անցնում է 2501 մ, հասնում թիվ 148 սահմանակետին: Թիվ 148 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 130 մ, հասնում թիվ 149 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 150-151 սահմանակետերով անցնում 1208 մ, հասնում ճանապարհի վրա գտնվող թիվ 152 սահմանակետին, ապա ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և հարավ-արևմուտք, թիվ 153-156 սահմանակետերով անցնում 831 մ, հասնում ճանապարհի և Որոտան գետի հատման տեղում գտնվող թիվ 157 սահմանակետին, որտեղից Որոտան գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 158-186 սահմանակետերով անցնում 3751 մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 187 սահմանակետին: Թիվ 187 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրով անցնում 132 մ, հասնում թիվ 188 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով, թիվ 189 սահմանակետով անցնում 586 մ, հասնում թիվ 190 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի եզրի թիվ 191-193 սահմանակետերով անցնում 1137 մ, հասնում Որոտան գետի ափին գտնվող թիվ 194 սահմանակետին: Թիվ 194 սահմանակետից սահմանագիծը Որոտան գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 195-205 սահմանակետերով անցնում 1630 մ, հասնում Որոտան գետի վտակի ափին գտնվող թիվ 206 սահմանակետին, որտեղից սահմանագիծը վտակով, ապա Որոտան գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 207 սահմանակետով անցնում 306 մ, հասնում թիվ 208 սահմանակետին: Թիվ 208 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 209-210սահմանակետերով անցնում 430 մ, հասնում թիվ 211 սահմանակետին: Թիվ 211 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 275 մ, հասնում ժայռի գագաթին գտնվող թիվ 212 սահմանակետին, այնուհետև հատելով ժայռերը, թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 103 մ, հասնում թիվ 213 սահմանակետին, ապա նորից ժայռերով նույն ուղղությամբ թիվ 214-215 սահմանակետերով անցնում է 1048 մ, հասնում թիվ 216 սահմանակետին, որը գտնվում է գետի ափին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք և դարձյալ հարավ-արևմուտք, թիվ 217-222 սահմանակետերով անցնում 1173 մ, հասնում թիվ 223 սահմանակետին, որը գտնվում է Որոտան գետի վտակի ափին: Թիվ 223 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ, անցնում 549 մ, հասնում ձորի բերանի թիվ 224 սահմանակետին: Թիվ 224 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հետո՝ հարավ-արևմուտք, ձորով, ապա լանջով, թիվ 225-228 սահմանակետերով անցնում 836 մ, հասնում թիվ 229 սահմանակետին, ապա պարբերաբար թեքվելով դեպի հարավ-արևելք և հարավ-արևմուտք, թիվ 230-237 սահմանակետերով անցնելով 1105 մ, հասնում ժայռի գագաթի թիվ 238 սահմանակետին: Թիվ 238 սահմանակետից սահմանագիծը պարբերաբար թեքվում է հարավ-արևմուտք և հյուսիս-արևմուտք, թիվ 239-240 սահմանակետերով անցնում 866 մ, հասնում թիվ 241 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ, անցնում 412 մ, հասնում Տաթև, Գորիս և Աղվանի համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 48201 մ է:

ՏԱԹԵՎ-ԱՂՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Տաթև, Գորիս և Աղվանի համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 288 մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 274 մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, հատում ջրբաժանը, անցնում 467 մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 195 մ, հասնում «Գոլուկայա» կոչվող եռանկյունաչափական կետին, որը համընկնում է թիվ 7 սահմանակետի հետ: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը հարթ ռելիեֆով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 295 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին, ապա ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 166 մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհներ, թիվ 10-11 սահմանակետերով անցնում 626 մ, հասնում ժայռի գլխին գտնվող թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվելով դեպի հարավ՝ անցնում է 355 մ, հասնում անտառի եզրի թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը անտառի միջով թեքվում է դեպի հարավ, թիվ 14-15 սահմանակետերով անցնում 864 մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 278 մ, հասնում թիվ 17 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ անցնում է անտառի բացատով, հատում դաշտային ճանապարհը, թիվ 18-19 սահմանակետերով անցնում 748 մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 418 մ, հասնում ժայռի վրա գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը, ժայռի վրայով անցնելով դեպի հարավ-արևելք 439 մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 550 մ, հատում դաշտային ճանապարհներ և հասնում Տափասարի գագաթին գտնվող Տաթև, Աղվանի և Անտառաշատ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5962 մ է:

ՏԱԹԵՎ-ԱՆՏԱՌԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Տաթև, Անտառաշատ և Աղվանի համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 803 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 1033 մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը պարբերաբար թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և հարավ-արևմուտք, թիվ 8-15 սահմանակետերով անցնում 1364 մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անտառի եզրով, թիվ 17-24 սահմանակետերով անցնում 998 մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, Չուրչուր լեռով հատելով դաշտային ճանապարհը՝ թիվ 26-30 սահմանակետերով անցնում է 1878 մ, հասնում թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ ջրբաժանով, թիվ 32-33 սահմանակետերով անցնում է 917 մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 282 մ, հասնում Տաթև, Անտառաշատ և Լեռնաձոր համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7300 մ է:

ՏԱԹԵՎ-ԼԵՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Տաթև, Անտառաշատ և Լեռնաձոր համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 712 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը լանջով նույն ուղղությամբ թիվ 2 սահմանակետով անցնում է 1302 մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա փոքր-ինչ թեքվելով դարձյալ դեպի հյուսիս-արևելք, անցնում է 344 մ, հասնում Տաթև, Քաշունի և Լեռնաձոր համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2358 մ է:

ՏԱԹԵՎ-ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Տաթև, Գեղի և Շենաթաղ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1768 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից սահմանագիծը դարձյալ թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 1513 մ, հասնում Տաթև, Գեղի և Լեռնաձոր համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3281 մ է:

ՏԱԹԵՎ-ՇԵՆԱԹԱՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Տաթև, Լոր և Շենաթաղ համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լեռան լանջով թեքվում է դեպի հարավ, ջրբաժանով, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 921 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հետո հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 4 սահմանակետով անցնում 781 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է հարավ, ջրբաժանով, թիվ 6-7 սահմանակետերով անցնում է 1002 մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 322 մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 11-16 սահմանակետերով անցնում 1588 մ, հասնում թիվ 17 եռանկյունաչափական «Գյամբել» կոչվող սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում է 594 մ, հասնում լեռնանցքի մոտ գտնվող թիվ 18 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ճանապարհով, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 650 մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 22 սահմանակետով անցնում է 413 մ, հասնում թիվ 23 սահմանակետին, որտեղից թեքվում է կրկին դեպի հարավ-արևելք, հատում ջրբաժանը, առուները, ձորակները, լեռան լանջով, թիվ 24-28 սահմանակետերով հատում գետը և անցնելով 2287 մ՝ հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 650 մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է 556 մ, հասնում թիվ 31 սահմանակետին, հետո թեքվում է հարավ-արևելք, անցնում 613 մ, հասնում Տաթև, Շենաթաղ և Գեղի համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10376 մ է:

ՏԱԹԵՎ-ԼՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Տաթև, Լոր և Լծեն համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, առվով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում է 1548 մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 10-14 սահմանակետերով անցնում է 1310 մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, լեռնագագաթներով, թիվ 16-17 սահմանակետերով անցնում է 644 մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհներ՝ թիվ 19-21 սահմանակետերով անցնում է 516 մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, անցնում 146 մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, որից հետո թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 24 սահմանակետով անցնում է 185 մ, հասնում Տաթև, Լոր և Շենաթաղ համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4349 մ է:

ՏԱԹԵՎ-ԼԾԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

Տաթև, Լծեն և Լոր համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Երևան-Գորիս հանրապետական նշանակության ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 732 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, լանջով, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 988 մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լեռնալանջով, թիվ 7-14 սահմանակետերով անցնելով 3033 մ, հասնում Շիշթափա լեռան գագաթին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 271 մ, հասնում ժայռի վրա գտնվող թիվ 16 սահմանակետին, այնուհետև շարունակվում է նույն ուղղությամբ, անցնում 782 մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 639 մ, հասնում Որոտան գետի ափին գտնվող թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը Որոտան գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 19-30 սահմանակետերով անցնում 2699 մ, հասնում թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, գետով, թիվ 32-34 սահմանակետերով անցնում 1023 մ, հասնում թիվ 35 սահմանակետին, ապա նորից թեքվում հարավ-արևմուտք, գետով, թիվ 36-39 սահմանակետերով անցնում 1316 մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, լանջով, թիվ 41 սահմանակետով անցնում 857 մ, հասնում թիվ 42 սահմանակետին, ապա նորից թեքվում է հյուսիս-արևմուտք, լանջով, թիվ 43 սահմանակետով անցնում 611 մ, հասնում Տաթև, Լծեն և Լոր համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12954 մ է:

ՏԱԹԵՎ-ԴԱՐՊԱՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»

Տաթև, Դարպաս և Որոտան համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1620 մ, հասնում Տաթև, Լծեն և Դարպաս համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1620 մ է:

ՏԱԹԵՎ-ՈՐՈՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ի»

Տաթև, Որոտան և Վաղատին համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 1014 մ, հատելով ձորակը և դաշտային ճանապարհը, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 5-7 սահմանակետերով անցնում 518 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է հարավ-արևելք, թիվ 9-10 սահմանակետերով անցնում 254 մ, հատելով բարձր լարման գիծը՝ հասնում Տաթև, Դարպաս և Որոտան համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետին:

«Ժ»-«Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1786 մ է:

ՏԱԹԵՎ-ՎԱՂԱՏԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ի»-«Ա»

Տաթև, Ակներ և Վաղատին համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ, անցնում 1593 մ, հատելով Սյունիքի լեռնաշղթան, ձորեր, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1012 մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը կրկին լանջով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 3 սահմանակետով անցնում 2109 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից ձորով անցնում է 267 մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ անցնում է 95 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող Տաթև, Որոտան և Վաղատին համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետին:

«Ի»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5076 մ է:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։