Հոդված 15
Հոդված 15.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելված 17.82-ով.
«Հավելված 17.82
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Գորիս համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում: Կենտրոնը` Գորիս:
Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Տեղ համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` պետական սահմանին (ԼՂՀ), հարավից «Գ»-«Դ» հատվածով` Դավիթ-Բեկ համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Սևաքար համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Եղեգ համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Վերին Խոտանան համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Տանձավեր համայնքին, «Ը»-«Թ» հատվածով` Աղվանի համայնքին, արևմուտքից «Թ»-«Ժ» հատվածով` Տաթև համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ժ»-«Ի» հատվածով` Վաղատին համայնքին, հյուսիսից «Ի»-«Ա» հատվածով` պետական սահմանին:
ԳՈՐԻՍ-ՏԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Գորիս, Տեղ, համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը սարալանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1728 մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 2169 մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը լեռնալանջով ու ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատում դաշտային ճանապարհը, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հարավ-արևմուտք և արևելք, թիվ 3-7 սահմանակետերով անցնում 3746 մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում Վերիշեն-Վաղատուր միջհամայնքային ճանապարհը, թիվ 9-11 սահմանակետերով անցնում 1562 մ, հասնում Կացիքար լեռան գագաթին գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 814 մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից, որը գտնվում է բլրի գագաթին, սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 14-16 սահմանակետերով անցնում 522 մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում թիվ 17 սահմանակետին, որը գտնվում է ձորի եզրին, այնուհետև ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, անցնում 1703 մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 19 սահմանակետով անցնում 282 մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով ձորը, դաշտային ճանապարհը, ջրանցքը, թիվ 21 սահմանակետով անցնում է 1146 մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում է 686 մ, հասնում թիվ 23 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 432 մ, հասնում լանջի վրա գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 506 մ, հասնում թիվ 25 սահմանակետին, ապա ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 385 մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 27-28 սահմանակետերով անցնում 748 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրի թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհները, թիվ 30-33 սահմանակետերով անցնում 1104 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 35-36 սահմանակետերով անցնում է 707 մ, հատելով Հագարի գետը, հասնում թիվ 37 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 38-56 սահմանակետերով, Հագարի գետով անցնելով 3579 մ` հասնում է թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի հյուսիս, թիվ 58-60 սահմանակետերով անցնում 633 մ, հասնում է թիվ 61 սահմանակետին: Թիվ 61 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 62-63 սահմանակետերով, լեռնալանջով անցնում 795 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 64 սահմանակետին: Թիվ 64 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 65-69 սահմանակետերով անցնում է 1527 մ, հատելով ձորը և ջրբաժանը, հասնում թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 71 սահմանակետով անցնում 553 մ, հասնում թիվ 72 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 390 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 73 սահմանակետին: Թիվ 73 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 189 մ, հասնում թիվ 74 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 75 սահմանակետով անցնում 743 մ և լեռնալանջով հասնում ձորի եզրին գտնվող թիվ 76 սահմանակետին: Թիվ 76 սահմանակետից սահմանագիծը ձորով, թիվ 77-82 սահմանակետերով անցնում է 801 մ, հասնում ձորի և ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 83 սահմանակետին: Թիվ 83 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 84 սահմանակետով անցնում 529 մ, հասնում թիվ 85 սահմանակետին: Թիվ 85 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լեռնալանջով հատում գետակը, ապա ձորով, թիվ 86-96 սահմանակետերով անցնում է 3107 մ, հասնում թիվ 97 սահմանակետին, որը գտնվում է Հագարի գետի ափին: Թիվ 97 սահմանակետից սահմանագիծը Հագարի գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի արևելք, թիվ 98-108 սահմանակետերով անցնում 1886 մ, հասնում երկու ձորերի միացման տեղում գտնվող Տեղ, Գորիս համայնքների և պետական սահմանի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:
«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 32971 մ է:
ԳՈՐԻՍ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»
«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:
ԳՈՐԻՍ-ԴԱՎԻԹ-ԲԵԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Գորիս, Դավիթ-Բեկ և Սևաքար համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառով, առվով անցնում 1855 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս, անցնում 212 մ, հասնում Գորիս, Դավիթ-Բեկ համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2067 մ է:
ԳՈՐԻՍ-ՍԵՎԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
Շուռնուխ, Սևաքար և Եղեգ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառով, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 1619 մ, հասնում Գորիս, Սևաքար և Դավիթ-Բեկ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:
«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1619 մ է:
ԳՈՐԻՍ-ԵՂԵԳ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»
Գորիս, Եղեգ և Սևաքար համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 60 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 2-4 սահմանակետերով, անտառի եզրով անցնում է 746 մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 182 մ, հասնում Գորիս, Եղեգ և Վերին Խոտանան համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:
«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 988 մ է:
ԳՈՐԻՍ-ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»
Գորիս, Վերին Խոտանան և Տանձավեր համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառով, թիվ 1 սահմանակետով անցնում 608 մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, լանջով անցնում 282 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 4 սահմանակետով անցնում 374 մ, հասնում թիվ 5 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, լանջով անցնում 377 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը ձորով անցնում է 4004 մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ջրբաժանով, թիվ 8-12 սահմանակետերով անցնում 1314 մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 14 սահմանակետով անցնում 192 մ, հասնում թիվ 15 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 106 մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը լանջով, թիվ 17 սահմանակետով անցնում է 252 մ, հասնում թիվ 18 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 103 մ, հասնում թիվ 19 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 194 մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 191 մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, լանջերով, բլուրների գագաթներով, թիվ 22-31 սահմանակետերով անցնում 1675 մ, հասնում թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով, թիվ 33-35 սահմանակետերով անցնում 939 մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 530 մ, հասնում Գորիս, Վերին Խոտանան և Եղեգ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:
«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11139 մ է:
ԳՈՐԻՍ-ՏԱՆՁԱՎԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»
Գորիս, Տանձավեր և Աղվանի համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2-4 սահմանակետերով անցնում է 734 մ, հասնում թիվ 5 սահմանակետին, հետո թեքվում է դեպի հյուսիս, թիվ 6 սահմանակետով անցնում 308 մ, հասնում թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 123 մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 300 մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 214 մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 137 մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս, անցնում 36 մ, հասնում թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 13 սահմանակետով անցնում 243 մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս, անցնում 83 մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 16-22 սահմանակետերով անցնում 1818 մ, հասնում թիվ 23 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 187 մ, հասնում թիվ 24 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, անցնում 212.0 մ, հասնում թիվ 25 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 26 սահմանակետով անցնում 516 մ, հասնում թիվ 27 սահմանակետին, այդտեղից էլ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 147 մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 255 մ, հասնում թիվ 29 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 143 մ, հասնում թիվ 30 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի հյուսիս, թիվ 31 սահմանակետով անցնում է 295 մ, հասնում թիվ 32 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 366 մ, հասնում թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 310 մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 215 մ, հասնում թիվ 35 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի հարավ, անտառի եզրագծով, թիվ 36-42 սահմանակետերով անցնում 947 մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, անցնում 172 մ, հասնում թիվ 44 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 45-46 սահմանակետերով անցնում 564 մ, հասնում թիվ 47 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով, թիվ 48-66 սահմանակետերով անցնում 1873 մ, հասնում թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 572 մ, հասնում թիվ 68 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ, թիվ 69 սահմանակետով անցնում է 501 մ, հասնում թիվ 70 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 165 մ, հասնում թիվ 71 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 72-75 սահմանակետերով անցնում 560 մ, հասնում թիվ 76 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 77 սահմանակետով անցնում 168 մ, հասնում թիվ 78 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 79-84 սահմանակետերով անցնում 356 մ, հասնում Գորիս, Տանձավեր և Վերին Խոտանան համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:
«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12519 մ է:
ԳՈՐԻՍ-ԱՂՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»
Գորիս, Աղվանի և Տաթև համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 810 մ, հասնում երկու ճանապարհների հատման տեղում գտնվող Գորիս, Աղվանի և Տանձավեր համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:
«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 810 մ է:
ԳՈՐԻՍ-ՏԱԹԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»
Գորիս, Տաթև և Վաղատին համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է սարալանջին, սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, լանջով անցնում 260 մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է հարավ-արևելք, թիվ 2-15 սահմանակետերով անցնում 977 մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով ճանապարհներ և փոքրիկ ձորակներ, թիվ 17-28 սահմանակետերով անցնում է 884 մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, հատելով դաշտային ճանապարհներ, առուներ, թիվ 30-52 սահմանակետերով անցնում է 1196 մ, հասնում թմբի գագաթին գտնվող թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 54-55 սահմանակետերով անցնում 1132 մ, հասնում հաջորդ թմբի գագաթին գտնվող թիվ 56 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ, ապա հարավ-արևելք, լանջերով, ձորակներով, թիվ 57-59 սահմանակետերով անցնում 1542 մ, հասնում է թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 547 մ, հասնում է թիվ 61 սահմանակետին, որտեղից լանջերով, բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 62-63 սահմանակետերով անցնում 2690 մ, հատելով ձորակներ, դաշտային ճանապարհներ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 64 սահմանակետին: Թիվ 64 սահմանակետից սահմանագիծը թեք լանջերով թեքվում է արևելք, անցնում 1069 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 65 սահմանակետին, այնուհետև դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևելք, թիվ 66-71 սահմանակետերով անցնում 1734 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 41 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 73 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 138 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 74 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 75-82 սահմանակետերով անցնում 1196 մ, հասնում է թիվ 83 սահմանակետին: Թիվ 83 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում գետը, դաշտային ճանապարհով, թիվ 84-88 սահմանակետերով անցնում 720 մ, հասնում է թիվ 89 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 90-91 սահմանակետերով անցնում 1180 մ, հասնում է թիվ 92 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 93 սահմանակետով անցնում 613 մ, հասնում թիվ 94 սահմանակետին: Թիվ 94 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 228 մ, հասնում թիվ 95 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, թիվ 96 սահմանակետով անցնում 1148 մ, հասնում Անգեղակոթ-Գորիս միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 97 սահմանակետին: Թիվ 97 սահմանակետից սահմանագիծը, հատելով գետակը, թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է 293 մ, հասնում թիվ 98 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 228 մ, հասնում է թիվ 99 սահմանակետին: Թիվ 99 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 413 մ, հասնում թիվ 100 սահմանակետին: Թիվ 100 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է արևելք, անցնում 100 մ, հասնում է թիվ 101 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 102 սահմանակետով անցնում 735 մ, հասնում է թիվ 103 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 93 մ, հասնում է թիվ 104 սահմանակետին: Թիվ 104 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, լանջով, թիվ 105-108 սահմանակետերով անցնում 1111 մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում ճանապարհի եզրի թիվ 109 սահմանակետին: Թիվ 109 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 110-111 սահմանակետերով անցնում 564 մ, հասնում թիվ 112 սահմանակետին: Թիվ 112 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 154 մ, հասնում թիվ 113 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք և արևելք, թիվ 114 սահմանակետով անցնում 351 մ, հասնում թիվ 115 սահմանակետին: Թիվ 115 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ձորակով, թիվ 116 սահմանակետով անցնում 476 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 117 սահմանակետին, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ, հատում դաշտային ճանապարհը, անցնում 283 մ, հասնում այդ ճանապարհի եզրին գտնվող թիվ 118 սահմանակետին: Թիվ 118 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 559 մ, հասնում թիվ 119 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 123 մ, հասնում թիվ 120 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 121-123 սահմանակետերով անցնում 1428 մ, հասնում թիվ 124 սահմանակետին: Թիվ 124 սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 125-127 սահմանակետերով անցնում 645 մ, հասնում է բլրագագաթի թիվ 128 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 111 մ, հասնում թիվ 129 սահմանակետին: Թիվ 129 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք, հատվում առուների հետ, թիվ 130-133 սահմանակետերով անցնում 2384 մ, հասնում թիվ 134 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 196 մ, հասնում թիվ 135 սահմանակետին, այստեղից թեքվում է արևելք, անցնում 371 մ, հասնում թիվ 136 սահմանակետին, որտեղ հատվում է դաշտային ճանապարհի հետ: Թիվ 136 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ, թիվ 137 սահմանակետով անցնում 300 մ, հասնում թիվ 138 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 139-142 սահմանակետերով անցնում 984 մ, հատվում դաշտային ճանապարհների, ջրբաժանների հետ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 143 սահմանակետին, ապա ձորով, թիվ 144-147 սահմանակետերով անցնում է 2501 մ, հասնում թիվ 148 սահմանակետին: Թիվ 148 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 130 մ, հասնում թիվ 149 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 150-151 սահմանակետերով անցնում 1208 մ, հասնում ճանապարհին գտնվող թիվ 152 սահմանակետին, ապա ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և հարավ-արևմուտք, թիվ 153-156 սահմանակետերով անցնում 831 մ, հասնում ճանապարհի և Որոտան գետի հատման տեղում գտնվող թիվ 157 սահմանակետին, որտեղից Որոտան գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 158-186 սահմանակետերով անցնում 3751 մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 187 սահմանակետին: Թիվ 187 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրով անցնում 132 մ, հասնում թիվ 188 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրով, թիվ 189 սահմանակետով անցնում 586 մ, հասնում թիվ 190 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի եզրի թիվ 191-193 սահմանակետերով անցնում 1137 մ, հասնում Որոտան գետի ափին գտնվող թիվ 194 սահմանակետին: Թիվ 194 սահմանակետից սահմանագիծը Որոտան գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 195-205 սահմանակետերով անցնում 1630 մ, հասնում Որոտան գետի վտակի ափին գտնվող թիվ 206 սահմանակետին, որտեղից սահմանագիծը վտակով, ապա Որոտան գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 207 սահմանակետով անցնում 306 մ, հասնում թիվ 208 սահմանակետին: Թիվ 208 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 209-210 սահմանակետերով անցնում 430 մ, հասնում թիվ 211 սահմանակետին: Թիվ 211 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 275 մ, հասնում ժայռի գագաթին գտնվող թիվ 212 սահմանակետին, այնուհետև հատելով ժայռերը, թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 103 մ, հասնում թիվ 213 սահմանակետին, ապա նորից ժայռերով նույն ուղղությամբ թիվ 214-215 սահմանակետերով անցնում է 1048 մ, հասնում թիվ 216 սահմանակետին, որը գտնվում է գետի ափին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք և դարձյալ հարավ-արևմուտք, թիվ 217-222 սահմանակետերով անցնում 1173 մ, հասնում թիվ 223 սահմանակետին, որը գտնվում է Որոտան գետի վտակի ափին: Թիվ 223 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ, անցնում 549 մ, հասնում ձորի եզրի թիվ 224 սահմանակետին: Թիվ 224 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հետո հարավ-արևմուտք, ձորով, ապա լանջով, թիվ 225-228 սահմանակետերով անցնում 836 մ, հասնում թիվ 229 սահմանակետին, ապա պարբերաբար թեքվելով դեպի հարավ-արևելք և հարավ-արևմուտք, թիվ 230-237 սահմանակետերով անցնելով 1105 մ, հասնում ժայռի գագաթի թիվ 238 սահմանակետին: Թիվ 238 սահմանակետից սահմանագիծը պարբերաբար թեքվում է հարավ-արևմուտք և հյուսիս-արևմուտք, թիվ 239-240 սահմանակետերով անցնում 866 մ, հասնում թիվ 241 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ, անցնում 412 մ, հասնում Գորիս, Տաթև և Աղվանի համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:
«Թ»-«Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 48201 մ է:
ԳՈՐԻՍ-ՎԱՂԱՏԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ի»
Գորիս, Վաղատին համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Սյունիքի լեռնաշղթայի լեռան գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 829 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից լեռնաշղթայով թեքվում է հարավ, անցնում 1423 մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այնուհետև լանջով թեքվում է հարավ-արևելք, անցնում 1075 մ, հասնում Գորիս, Վաղատին և Տաթև համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետին:
«Ժ»-«Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3327 մ է:
ԳՈՐԻՍ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ի»-«Ա»
«Ի»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:»: