Հոդված 17
Հոդված 17.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելված 17.83-ով.
«Հավելված 17.83
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Մեղրի համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:
Հեռավորությունը մարզկենտրոն Կապան քաղաքից 72 կմ է:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լեռնաձոր համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Ծավ և «Գ»-«Դ» հատվածով՝ Ներքին Հանդ համայնքներին, արևելքից, հարավից և արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով՝ պետական սահմանին, հյուսիս-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով՝ Քաջարան գյուղին և «Զ»-«Ա» հատվածով՝ Քաջարան քաղաքին:
ՄԵՂՐԻ-ԼԵՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»
Մեղրի, Լեռնաձոր և ք. Քաջարան համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1021 մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով 2691.2 մ նիշ ունեցող լեռան գագաթը, թիվ 6-11 սահմանակետերով անցնում է 2958 մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 193 մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի արևելք, հատելով 2556 մ նիշ ունեցող լեռան գագաթը, թիվ 14-15 սահմանակետերով անցնում է 1077 մ, հասնում թիվ 16 սահմանակետին, այնուհետև կրկին բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 17-19 սահմանակետերով անցնում 1029 մ, հասնում 2720.0 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 21-23 սահմանակետերով անցնում 1400 մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից նույն ջրբաժանով թեքվում է կրկին դեպի հյուսիս-արևելք և արևելք, թիվ 25-26 սահմանակետերով անցնում 1340 մ, հասնում Մեղրի, Լեռնաձոր և Ծավ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:
«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9018 մ է:
ՄԵՂՐԻ-ԾԱՎ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»
Լիճք, Լեռնաձոր և Ծավ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 862 մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 834 մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 762 մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում 2818.0 մ բարձրություն ունեցող եռանկյունաչափական կետին, որը հանդիսանում է թիվ 3 սահմանակետը: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է կրկին հարավ-արևելք, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 2850 մ, հասնում 3249.0 մ բարձրություն ունեցող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 1422 մ, հասնում Բայբուզան լեռան գագաթին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից բարձունքներով, ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք, թիվ 11-14 սահմանակետերով անցնում 1715 մ, հասնում 2931.3 մ բարձրություն ունեցող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը կրկին բարձունքներով և ջրբաժանով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 732 մ, հասնում 2931.3 մ բարձրություն ունեցող թիվ 16 սահմանակետին, այնուհետև բարձրավանդակով, գագաթներով, ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, թիվ 17-21 սահմանակետերով անցնում 2129 մ, հասնում Ճգնավոր լեռան գագաթին գտնվող թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 23-27 սահմանակետերով անցնում 1965 մ, հասնում 2821.0 մ նիշ ունեցող լեռան գագաթին գտնվող թիվ 28 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 438 մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 500 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը բլրի գագաթից թամբով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով անցնում 641 մ, հասնում 2825.8 նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 31 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 870 մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 188 մ, հասնում 2621 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 33 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 410 մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 412 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 35 սահմանակետին, այնուհետև նույն ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 384 մ, հասնում 2447.0 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 36 սահմանակետին, այնուհետև նույն ջրբաժանով անցնում է 359 մ, հասնում թամբի վրա գտնվող թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է 475 մ, հասնում 2431.0 մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 922 մ, հասնում 2329.0 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 295 մ, հասնում թիվ 40 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է նույն ուղղությամբ, հատում 2232 մ նիշ ունեցող լեռնանցքը, անցնում 601 մ, հասնում թիվ 41 սահմանակետին, ապա նույն ջրբաժանով անցնում է 164 մ, հասնում 2313.0 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից նույն ջրբաժանով անցնելով 186 մ` հասնում է թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 382 մ, հասնում 2356.0 մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 558 մ, հատելով թամբը, հասնում 2366.9 մ նիշ ունեցող Գյումարանդաղ բարձունքի վրա գտնվող թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 159 մ, հասնում նույն բլրի հյուսիսային մասում գտնվող թիվ 46 սահմանակետին, ապա նույն ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 431 մ, հասնում թիվ 47 սահմանակետին, որտեղից նույն ջրբաժանով նույն ուղղությամբ անցնում է 240 մ, հասնում թիվ 48 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի արևելք, անցնում 300 մ, հասնում թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 323 մ, հասնում 2059.0 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 570 մ, հասնում ջրհավաքի եզրին գտնվող թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 52-53 սահմանակետերով անցնելով 646 մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 55 սահմանակետով անցնում 1098 մ, հասնում 2373.0 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 57-58 սահմանակետերով անցնում 1212 մ, հասնում 2167.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 59 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվելով դեպի հարավ-արևելք, թիվ 60-63 սահմանակետերով անցնելով 2242 մ, հասնում է 2367.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 64 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 401 մ, հասնում Մեղրի, Ներքին Հանդ և Ծավ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 28676 մ է:
ՄԵՂՐԻ-ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Մեղրի Ներքին Հանդ և Ծավ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է 2367.3 մ նիշ ունեցող բլրի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 438 մ, հասնում 2149.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 493 մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 488 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 600 մ, հասնում 2124 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 5-7 սահմանակետերով անցնելով 1941 մ, հասնում 2049.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնելով 888 մ, հասնում 2178.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 828 մ, հասնում 2121.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 478 մ, հասնում 2122.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 248 մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնելով 1157 մ, հասնում 2270.0 մ նիշ ունեցող Բարթազ բարձունքի թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 14 սահմանակետով անցնում 423 մ, հասնում Մեղրի, Ներքին Հանդ համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7982 մ է:
ՄԵՂՐԻ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և արևելքից՝ Ադրբեջանի Հանրապետության, հարավից՝ Իրանի Իսլամական Հանրապետության, արևմուտքից՝ Ադրբեջանի Հանրապետության (Նախիջևան) պետական սահմանի հետ:
ՄԵՂՐԻ-Գ. ՔԱՋԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»
Մեղրի, ք. Քաջարան և գ. Քաջարան համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 1 սահմանակետով անցնում 206 մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 1375 մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 154 մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը ժայռերի եզրագծով, բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 7-10 սահմանակետերով անցնում 2398 մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12-14 սահմանակետերով անցնում 1706 մ, հասնում թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 197 մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, արևմուտք և դարձյալ հարավ-արևմուտք, թիվ 17-19 սահմանակետերով անցնում 2021 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 20 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, արևմուտք և դարձյալ հյուսիս-արևմուտք, թիվ 21-23 սահմանակետերով անցնում 768 մ, հասնում Մեղրի, գ. Քաջարան համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:
«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8825 մ է:
ՄԵՂՐԻ-Ք. ՔԱՋԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»
Մեղրի, գ. Քաջարան և ք. Քաջարան համայնքների տարածքների բաժանման` ճանապարհի եզրին գտնվող «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 662 մ, հասնում 2592.0 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող Մեղրի, Լեռնաձոր և ք. Քաջարան համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:
«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 662 մ է:»: