Հոդված 19
Հոդված 19.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելված 17.84-ով.
«Հավելված 17.84
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Տեղ համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:
Համայնքը հյուսիսից, հյուսիս-արևելքից և հարավ-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից և արևմուտքից «Բ»-«Ա» հատվածով՝ Գորիս համայնքին:
ՏԵՂ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»
«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:
ՏԵՂ-ԳՈՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Ա»
Տեղ, Գորիս համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը սարալանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1728 մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 2170 մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը լեռնալանջով ու ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատում դաշտային ճանապարհը, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հարավ-արևմուտք և արևելք, թիվ 3-7 սահմանակետերով անցնում 3746 մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում Վերիշեն-Վաղատուր միջհամայնքային ճանապարհը, թիվ 9-11 սահմանակետերով անցնում 1560 մ, հասնում Կացիքար լեռան գագաթին գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 814 մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից, որը գտնվում է բլրի գագաթին, սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 14-16 սահմանակետերով անցնում 522 մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում թիվ 17 սահմանակետին, որը գտնվում է ձորի եզրին, այնուհետև ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, անցնում 1703 մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 19 սահմանակետով անցնում 282 մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով ձորը, դաշտային ճանապարհը, ջրանցքը, թիվ 21 սահմանակետով անցնում է 1146 մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում է 686 մ, հասնում թիվ 23 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 432 մ, հասնում լանջի վրա գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 506 մ, հասնում թիվ 25 սահմանակետին, ապա ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 385 մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 27-28 սահմանակետերով անցնում 748 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրի թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհները, թիվ 30-33 սահմանակետերով անցնում 1104 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 35-36 սահմանակետերով անցնում է 707 մ, հատելով Հագարի գետը, հասնում է թիվ 37 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 38-56 սահմանակետերով, Հագարի գետով անցնելով 3579 մ` հասնում է թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի հյուսիս, թիվ 58-60 սահմանակետերով անցնում 633 մ, հասնում է թիվ 61 սահմանակետին: Թիվ 61 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 62-63 սահմանակետերով, լեռնալանջով անցնում 795 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 64 սահմանակետին: Թիվ 64 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 65-69 սահմանակետերով անցնում է 1527 մ, հատելով ձորը և ջրբաժանը, հասնում թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 71 սահմանակետով անցնում 553 մ, հասնում թիվ 72 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 390 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 73 սահմանակետին: Թիվ 73 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 189 մ, հասնում թիվ 74 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 75 սահմանակետով անցնում 743 մ և լեռնալանջով հասնում ձորի եզրին գտնվող թիվ 76 սահմանակետին: Թիվ 76 սահմանակետից սահմանագիծը ձորով, թիվ 77-82 սահմանակետերով անցնում է 801 մ, հասնում ձորի և ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 83 սահմանակետին: Թիվ 83 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 84 սահմանակետով անցնում 529 մ, հասնում թիվ 85 սահմանակետին: Թիվ 85 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լեռնալանջով հատում գետակը, ապա ձորով, թիվ 86-96 սահմանակետերով անցնում է 3107 մ, հասնում թիվ 97 սահմանակետին, որը գտնվում է Հագարի գետի ափին: Թիվ 97 սահմանակետից սահմանագիծը Հագարի գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի արևելք, թիվ 98-108 սահմանակետերով անցնում 1886 մ, հասնում երկու ձորերի միացման տեղում գտնվող Տեղ, Գորիս համայնքների և պետական սահմանի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:
«Բ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 32971 մ է:»: