Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելված 18.51-ով.

«Հավելված 18.51

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Այրում համայնքի տարածքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Կողբ համայնքին, հարավից և արևմուտքից «Բ»-«Գ» հատվածով՝ Լոռու մարզին, արևմուտքից և հյուսիսից «Գ»-«Ա» հատվածով՝ պետական սահմանին (Վրաստան):

ԱՅՐՈՒՄ-ԿՈՂԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Այրում, Կողբ համայնքների և պետական սահմանի (Վրաստան) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 1090 մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 497 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է արևմուտք, անցնում 245 մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 5-16 սահմանակետերով անցնում 1967 մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որը գտնվում է ձորի և ձորակի հատման կետում: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 523 մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, այնուհետև հարավ-արևելք, թիվ 19-21 սահմանակետերով անցնելով 1104 մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 84 մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 24-26 սահմանակետերով անցնում 484 մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 28-29 սահմանակետերով անցնում 424 մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, այնուհետև հարավ-արևելք, թիվ 31-32 սահմանակետերով անցնում 1143 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 33 սահմանակետին, այստեղից դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, հարավ-արևմուտք, հարավ, այնուհետև հյուսիս-արևելք, հարավ-արևմուտք և հարավ, անտառի եզրով, դաշտային ճանապարհի ոլորաններով և թիվ 34-53 սահմանակետերով անցնելով 1382 մ, հասնում է թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 161 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 55 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհի ոլորապտույտներով թիվ 56-70 սահմանակետերով անցնում 1647 մ, հասնում դաշտային ճանապարհների հատման խաչմերուկում գտնվող թիվ 71 սահմանակետին: Թիվ 71 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառեզրի դաշտային ճանապարհի ոլորապտույտների թիվ 72-106 սահմանակետերով անցնում 4625 մ, հասնում է թիվ 107 սահմանակետին: Թիվ 107 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 108 սահմանակետով անցնում 314 մ, հասնում է թիվ 109 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, անտառի եզրագծով թիվ 110-112 սահմանակետերով անցնում 976 մ, հասնում է 113 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 114-116 սահմանակետերով անցնում 891 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 117 սահմանակետին: Թիվ 117 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հյուսիս-արևմուտք, ապա նորից հարավ-արևմուտք, ձորի թիվ 118-135 սահմանակետերով անցնում 3297 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 136 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, անտառի եզրով, թիվ 137-149 սահմանակետերով անցնելով 2006 մ, հասնում է թիվ 150 սահմանակետին: Թիվ 150 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառեզրի դաշտային ճանապարհի ոլորապտույտներով, թիվ 151-178 սահմանակետերով անցնում 4124 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող Այրում, Կողբ համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 26986 մ է:

ԱՅՐՈՒՄ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Լոռու մարզերի վարչական սահմանների հետ:

ԱՅՐՈՒՄ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

«Գ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի հետ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։