Հոդված 24
Հոդված 24.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելված 18.52-ով.
«Հավելված 18.52
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբերյան համայնքի տարածքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:
Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Կիրանց համայնքին, հարավից և հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզին, արևմուտքից և հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով՝ Կողբ համայնքին:
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ-ԿԻՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Նոյեմբերյան-Կիրանց համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 284 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում ձորակներ, անցնում 401 մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, անցնում 415 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 263 մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, անցնում 304 մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհներ, թիվ 6 սահմանակետով անցնում 386 մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, անցնում 133 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, որն այս հատվածում համընկնում է Ասկիպար գյուղի հարավարևելյան սահմանի հետ, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հարավ-արևելք, դարձյալ հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, անցնում 5689 մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, դաշտային ճանապարհի թիվ 10-11 սահմանակետերով անցնում 471 մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, ճանապարհի թիվ 13-14 սահմանակետերով անցնում է 879 մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 16-30 սահմանակետերով հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 6586 մ, հասնում թիվ 31 սահմանակետին, այստեղից էլ պարբերաբար թեքվելով դեպի հարավ-արևմուտք և հյուսիս-արևմուտք, խոտհարքների միջով անցնող դաշտային ճանապարհի թիվ 32-39 սահմանակետերով անցնում է 1868 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրի թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 41-46 սահմանակետերով անցնում է 1083 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 48-68 սահմանակետերով անցնում է 6022 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող «Սաուխբուլախ» եռանկյունաչափական կետին, որը համընկնում է Նոյեմբերյան, Կիրանց համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 24778 մ է:
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Լոռու մարզերի վարչական սահմանների հետ:
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ-ԿՈՂԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»
Նոյեմբերյան, Կողբ համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1212 մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 6-10 սահմանակետերով անցնելով 2684 մ, հասնում է դաշտային ճանապարհների հատման խաչմերուկի թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, դաշտային ճանապարհով թիվ 12-14 սահմանակետերով անցնելով 719 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 543 մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 17 սահմանակետով անցնելով 327 մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 19 սահմանակետով անցնելով 710 մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 78 մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 22 սահմանակետով անցնում 549 մ, հասնում թիվ 23 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 741 մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը և թիվ 25 սահմանակետով անցնելով 848 մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որը գտնվում է Բերդավան-Զորավան միջհամայնքային ճանապարհի եզրին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը վերը նշված ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 27-29 սահմանակետերով անցնելով 318 մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, որտեղից շարունակվում է դեպի հարավ-արևելք, այնուհետև հարավ, ապա հարավ-արևմուտք, միջհամայնքային ճանապարհով թիվ 31-52 սահմանակետերով անցնելով 3053 մ, հասնում է դաշտային և միջհամայնքային ճանապարհների հատման խաչմերուկի թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 54-66 սահմանակետերով անցնում 1531 մ, հասնում է ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 67 սահմանակետին, այստեղից անտառի եզրով, պարբերաբար թեքվելով դեպի հարավ, ապա արևելք, թիվ 68-71 սահմանակետերով, Փափաքար բարձունքով անցնելով 655 մ, հասնում է դեպի գյուղ տանող դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատում ձորը, դաշտային ճանապարհը և, անցնելով 849 մ, հասնում է թիվ 73 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևելք և հյուսիս-արևելք, թիվ 74-75 սահմանակետերով անցնում 564 մ, հասնում է թիվ 76 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 296 մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 77 սահմանակետին, այնուհետև շարունակվում է դեպի հյուսիս-արևելք, ձորակով, թիվ 78-91 սահմանակետերով անցնում 2034 մ, հասնում միջհամայնքային ճանապարհի կամրջի վրա գտնվող թիվ 92 սահմանակետին: Թիվ 92 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, Բերդավան-Զորավան միջհամայնքային ճանապարհով և Բերդավան բնակավայրի արևմտյան եզրագծով թիվ 93-96 սահմանակետերով անցնելով 977 մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 97 սահմանակետին, այստեղից թեքվում է հարավ-արևելք շրջանցում է բնակավայրը, նրա եզրագծի ոլորանների թիվ 98-108 սահմանակետերով անցնում 1346 մ, հասնում թիվ 109 սահմանակետին: Թիվ 109 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անտառի միջով անցնում 186 մ, հասնում թիվ 110 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 111-114 սահմանակետերով անցնում 1397 մ, հասնում թիվ 115 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 468 մ, հասնում թիվ 116 սահմանակետին: Թիվ 116 սահմանակետից սահմանագիծը թթեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, դաշտային ճանապարհին զուգահեռ թիվ 117-126 սահմանակետերով անցնելով 1989 մ, հասնում է թիվ 127 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառի միջով անցնում 162 մ, հասնում թիվ 128 սահմանակետին: Թիվ 128 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 303 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 129 սահմանակետին, այստեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում դեպի հարավ-արևմուտք, անտառի եզրագծին զուգահեռ թիվ 130-139 սահմանակետերով անցնելով 2428 մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 140 սահմանակետին: Թիվ 140 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, անտառին և ճանապարհին զուգահեռ թիվ 141-148 սահմանակետերով անցնում է 1735 մ, հասնում թիվ 149 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, անտառի եզրագծին զուգահեռ թիվ 150 սահմանակետով անցնելով 922 մ, հասնում է թիվ 151 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 152-153 սահմանակետերով անցնում 657 մ, հասնում թիվ 154 սահմանակետին: Թիվ 154 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի միջով, թիվ 155-156 սահմանակետերով անցնելով 1901 մ, հասնում է թիվ 157 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 718 մ, հասնում թիվ 158 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 159 սահմանակետով անցնում 361մ, հասնում թիվ 160 սահմանակետին: Թիվ 160 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, սեփականաշնորհված վարելահողերի կողքով հատելով ճանապարհը՝ թիվ 161 սահմանակետով անցնում է 278 մ, հասնում միջհամայնքային և դաշտային ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 162 սահմանակետին: Թիվ 162 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի միջով, թիվ 163-168 սահմանակետերով անցնելով 1211 մ, հասնում է թիվ 169 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով ձորակներ, անտառի միջով թիվ 170-178 սահմանակետերով անցնում է 1074 մ, հասնում թիվ 179 սահմանակետին: Թիվ 179 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, այնուհետև հարավ-արևելք, հատելով առվակներ, անտառի միջով, թիվ 180-189 սահմանակետերով անցնելով 1460 մ, հասնում է բացատի եզրի թիվ 190 սահմանակետին, այստեղից շրջանցելով բացատը, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հետո հարավ-արևելք, թիվ 191-201 սահմանակետերով անցնում է 2702 մ, հասնում է թիվ 202 սահմանակետին: Թիվ 202 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անտառի միջով հատելով ձորակներ, թիվ 203-208 սահմանակետերով անցնում է 3343 մ, հասնում է թիվ 209 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հետո հարավ-արևմուտք, անտառի միջով, թիվ 210-220 սահմանակետերով անցնում 2657 մ, հասնում է թիվ 221 սահմանակետին, թիվ 221 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, անտառի ոլորապտույտներով, բացատներով, թիվ 222-262 սահմանակետերով անցնում է 4707 մ, հասնում թիվ 263 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 478 մ, հասնում ձորակների հատման կետում գտնվող թիվ 264 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևմուտք, անտառի եզրի դաշտային ճանապարհին զուգահեռ թիվ 265-270 սահմանակետերով անցնում 2185 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 271 սահմանակետին: Թիվ 271սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհին զուգահեռ թիվ 272-276 սահմանակետերով անցնում է 1085 մ, հասնում առվի եզրի թիվ 277 սահմանակետին, այստեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, առվին զուգահեռ անցնում 655 մ, հասնում թիվ 278 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 392 մ, հասնում Չայկաշին գետի վտակի ափին գտնվող թիվ 279 սահմանակետին: Թիվ 279 սահմանակետից սահմանագիծը վերը նշված վտակով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, վտակի թիվ 280-284 սահմանակետերով անցնում 1254 մ, հասնում ձորի եզրի թիվ 285 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում ձորակներ, ձորով, թիվ 285-294 սահմանակետերով անցնելով 1382 մ, հասնում է թիվ 295 սահմանակետին: Թիվ 295 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 296 սահմանակետով անցնում 923 մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 297 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, առվով, թիվ 298 սահմանակետով անցնում 466 մ, հասնում առվի եզրի թիվ 299 սահմանակետին: Թիվ 299 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 691 մ, հասնում թիվ 300 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 422 մ, հասնում թիվ 301 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 461 մ, հասնում գետակի ափին գտնվող թիվ 302 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, գետակի թիվ 303-309 սահմանակետերով անցնում 1566 մ, հասնում գետակի ափի թիվ 310 սահմանակետին: Թիվ 310 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 541 մ, հասնում թիվ 311 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 312 սահմանակետով անցնում 403 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող Նոյեմբերյան, Կողբ համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:
«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 63595 մ է:»: