Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի հավելված 9.4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված 9.4

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամասիա համայնքի տարածքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արփի և «Բ»-«Գ» հատվածով՝ Աշոցք համայնքներին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով՝ Սարապատ, «Դ»-«Ե» հատվածով՝ Հովունի, «Ե»-«Զ» հատվածով՝ Կապս, «Զ»-«Է» հատվածով՝ Վահրամաբերդ, «Է»-«Ը» հատվածով՝ Մարմարաշեն համայնքներին, հարավից «Ը»-«Թ» հատվածով՝ Հայկավան համայնքին, արևմուտքից «Թ»-«Ա» հատվածով՝ պետական սահմանին (Թուրքիայի Հանրապետություն):

ԱՄԱՍԻԱ-ԱՐՓԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Ամասիա, Արփի համայնքների տարածքների և պետական սահմանի (Թուրքիայի Հանրապետություն) բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1593 մ, հասնում սահմանային ինժեներական կառույցի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1091 մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատում Գտաշեն-Զարիշատ միջհամայնքային ճանապարհը, ապա սահմանային ինժեներական կառույցը, թիվ 7 սահմանակետով անցնում 865 մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից շարունակվելով նույն ուղղությամբ, թիվ 9-10 սահմանակետերով անցնում է 1592 մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 157 մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 13 սահմանակետով անցնում 684 մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 15 սահմանակետով անցնում է 575 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 17 սահմանակետով անցնում 705 մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 19-22 սահմանակետերով անցնում 3617 մ, հասնում թիվ 23 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 489 մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 25 սահմանակետով անցնում 874 մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 27 և 28 սահմանակետերով անցնելով 1158 մ, հասնում է թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը իջնում է դեպի հարավ, անցնելով 284 մ, հասնում է դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 30 սահմանակետին, ապա այդ ճանապարհով թեքվելով հարավ-արևելք, հատում է Հովտուն-Ալվար միջհամայնքային ճանապարհը, անցնելով 1235 մ, հասնում է թիվ 31 սահմանակետին, որը գտնվում է ջրբաժանի և ճանապարհի հատման տեղում: Այդտեղից թեքվելով դեպի արևելք, ջրբաժանով անցնելով 350 մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 32 սահմանակետին: Ապա թեքվելով հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը և առուն, անցնելով թիվ 33 և 34 սահմանակետերով 1861 մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվելով արևելք, հատելով Ամասիա-Ալվար միջհամայնքային ճանապարհը, թիվ 36-38 սահմանակետերով անցնելով 1722 մ, հասնում է Ախուրյան գետի ափին գտնվող Արփի, Ամասիա և Աշոցք համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18853 մ է:

ԱՄԱՍԻԱ-ԱՇՈՑՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Ախուրյան գետի ափին գտնվող Ամասիա, Աշոցք և Արփի համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, Ախուրյան գետով հարավարևելյան ուղղությամբ անցնելով 2269 մ, հասնում է Ախուրյան գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատում դաշտային ճանապարհը, բարձունքների վրայի թիվ 2-8 սահմանակետերով անցնում 2327 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, որից հետո թեքվելով դեպի հյուսիս-արևելք, հատելով ճանապարհը, անցնելով 150 մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, այնուհետև փոխելով ուղղությունը դեպի արևելք, թիվ 11 սահմանակետով անցնելով 721 մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը լանջի վրայով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 13-16 սահմանակետերով անցնելով 1571 մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք և բլուրների գագաթներով, թիվ 18-21 սահմանակետերով անցնելով 1582 մ, հասնում է Ամասիա, Աշոցք և Սարապատ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8620 մ է:

ԱՄԱՍԻԱ-ՍԱՐԱՊԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Ամասիա, Աշոցք և Սարապատ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 239 մ, հասնում թիվ 1 սահմանակետին համընկնող, 2448.6 նիշ ունեցող «Չիվիլիսիպ» կոչվող եռանկյունաչափական կետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 1121 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով, թիվ 4-5 սահմանակետերով անցնելով 1580 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրի թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում 170 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 590 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 9 սահմանակետով անցնելով 855 մ, հատելով ձորը, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 301 մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք, հատում է Բանդիվան-Ցողամարգ միջհամայնքային ճանապարհը, անցնում 254 մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 387 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 13 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 14-16 սահմանակետերով անցնում 1114 մ, հասնում թիվ 17 սահմանակետին, ապա թեքվելով դեպի արևմուտք՝ անցնում է 333 մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Ամասիա-Հողմիկ միջհամայնքային ճանապարհը, թիվ 19 սահմանակետով անցնում 1168 մ, հասնում թիվ 20 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 21-22 սահմանակետերով անցնում 1508 մ, հասնում 1862 մ նիշ ունեցող թիվ 23 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ, անցնելով թիվ 24 սահմանակետով 593 մ, հասնում է ձորի եզրի թիվ 25 սահմանակետին, որից շարունակվելով նույն ուղղությամբ, ձորով, թիվ 26 սահմանակետով թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 680 մ, հասնում է Ջրաձոր-Հողմիկ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, հատելով միջհամայնքային ճանապարհը, այնուհետև Չաիր գետը, թիվ 28-29 սահմանակետերով անցնելով 786 մ, հասնում է սարի լանջին գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, սարի լանջով բարձրանալով և անցնելով թիվ 31 սահմանակետով 910 մ՝ հասնում է բարձունքի վրա գտնվող Ամասիա, Սարապատ և Հովունի համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12591 մ է:

ԱՄԱՍԻԱ-ՀՈՎՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Ամասիա, Հովունի և Կապս համայնքների տարածքների բաժանման 2105.4 մ նիշ ունեցող Կամխուտ կոչվող եռանկյունաչափական կետին համընկնող «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 435 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվելով դարձյալ հյուսիս-արևելք՝ թիվ 2 սահմանակետով անցնում է 747 մ, հասնում Ամասիա, Սարապատ և Հովունի համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1182 մ է:

ԱՄԱՍԻԱ-ԿԱՊՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Ամասիա, Վահրամաբերդ և Կապս համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ախուրյան գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս-արևելք, Ախուրյան գետով անցնում 4094 մ, հասնում հին կամրջի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, գետով անցնում 277 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 2 սահմանակետին, ապա սահմանագիծը շարունակվելով դեպի արևելք, հետո հյուսիս և հարավ-արևելք, անցնելով Կապսի ջրամբարի եզրով, այնուհետև անցնելով ձորով 3278 մ, հատելով Գյումրի-Ամասիա միջհամայնքային ճանապարհը, հասնում է 2105.4 մ նիշ ունեցող Կամխուտ կոչվող եռանկյունաչափական կետին, որը հանդիսանում է Ամասիա, Հովունի և Կապս համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետը:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7649 մ է:

ԱՄԱՍԻԱ-ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Ամասիա, Մարմարաշեն և Վահրամաբերդ համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ախուրյան գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս, գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետով անցնում 3209 մ, հասնում Ախուրյան գետի վրա գտնվող Ամասիա, Վահրամաբերդ և Կապս համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3209 մ է:

ԱՄԱՍԻԱ-ՄԱՐՄԱՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Ամասիա, Մարմարաշեն և Վահրամաբերդ համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ախուրյան գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս, գետով անցնում 2532 մ, հասնում Ամասիա, Մարմարաշեն և Վահրամաբերդ համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2532 մ է:

ԱՄԱՍԻԱ-ՀԱՅԿԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

Ամասիա, Հայկավան համայնքների և պետական սահմանի (Թուրքիայի Հանրապետություն) տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ջամուշլու գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով սահմանային ինժեներական կառույցը, անցնելով 342 մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա շարունակվելով նույն ուղղությամբ՝ թիվ 2-3 սահմանակետերով անցնում է 1002 մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից շարունակվելով նույն ուղղությամբ, հատելով սահմանային ինժեներական կառույցը՝ թիվ 5 սահմանակետով անցնում է 570 մ, հասնում սեփականաշնորհված վարելահողերի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, հետո շարունակվելով ևս 230 մ, հասնում է ժայռի գագաթին գտնվող թիվ 7 սահմանակետին, այդտեղից նույն ուղղությամբ հատելով Ողջի գետը, այնուհետև Ողջի-Հայկավան միջհամայնքային ավտոճանապարհը, թիվ 8 սահմանակետով անցնում է 1484 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը, պահպանելով հյուսիսարևելյան ուղղությունը, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 10-12 սահմանակետերով անցնում է 1266 մ, հասնում Ախուրյան գետի ափին գտնվող Ամասիա, Մարմարաշեն և Վահրամաբերդ համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4895 մ է:

ԱՄԱՍԻԱ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ա»

«Թ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի հետ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։