Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենքի հավելված 9.13-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված 9.13

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Արփի համայնքի տարածքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Վրաստան), արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Աշոցք համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Ամասիա համայնքին, հարավ-արևմուտքից և արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով՝ պետական սահմանին (Թուրքիայի Հանրապետություն):

ԱՐՓԻ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի հետ:

ԱՐՓԻ-ԱՇՈՑՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Արփի, Աշոցք համայնքների տարածքների և պետական սահմանի (Վրաստանի) բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Օքյուզդաշ լեռան գագաթին (եռանկյունաչափական կետ), սահմանագիծը, ջրբաժանով թեքվելով հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնելով 991 մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից թեքվելով դեպի հարավ, անցնելով 177 մ, հասնում է փոքր բլրի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է արևելք, թիվ 4 սահմանակետով անցնելով 792 մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 6 սահմանակետով անցնելով 775 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 832 մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 9-10 սահմանակետերով 1308 մ, հասնում է թիվ 11 (եռանկյունաչափական կետ) սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 636 մ, հասնում է Աղվորիկ-Ղազանչի միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, հատելով միջհամայնքային ճանապարհը թիվ 13 սահմանակետով, անցնում է 1606 մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով թիվ 15 սահմանակետով, հատելով Ախուրյան գետը, այնուհետև անցնելով թիվ 16 սահմանակետով 2228 մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որից հետո քիչ թեքվելով հարավ-արևմուտք, գագաթների վրայով, թիվ 18-21 սահմանակետերով անցնելով 1883 մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 472 մ, հասնում է Ախուրյան գետի ափին գտնվող թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը, Ախուրյան գետով իջնելով 2157 մ դեպի հարավ, հասնում է գետի ափին գտնվող Արփի, Աշոցք և Ամասիա համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13989 մ է:

ԱՐՓԻ-ԱՄԱՍԻԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Արփի, Ամասիա համայնքների տարածքների և պետական սահմանի (Թուրքիայի Հանրապետություն) բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1593 մ, հասնում սահմանային ինժեներական կառույցի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1091 մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիսարևելք, հատում Գտաշեն-Զարիշատ միջհամայնքային ճանապարհը, ապա սահմանային ինժեներական կառույցը, թիվ 7 սահմանակետով անցնում 865 մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից շարունակվելով նույն ուղղությամբ, թիվ 9-10 սահմանակետերով անցնում է 1592 մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 157 մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 13 սահմանակետով անցնում 684 մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 15 սահմանակետով անցնում է 575 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 17 սահմանակետով անցնում 705 մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 19-22 սահմանակետերով անցնում 3617 մ, հասնում թիվ 23 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 489 մ, հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 25 սահմանակետով անցնում 874 մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 27 և 28 սահմանակետերով անցնելով 1158 մ, հասնում է թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը իջնում է դեպի հարավ, անցնելով 284 մ, հասնում է դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 30 սահմանակետին, ապա այդ ճանապարհով թեքվելով հարավ-արևելք, հատում է Հովտուն-Ալվար միջհամայնքային ճանապարհը, անցնելով 1235 մ, հասնում է թիվ 31 սահմանակետին, որը գտնվում է ջրբաժանի և ճանապարհի հատման տեղում: Այդտեղից թեքվելով դեպի արևելք, ջրբաժանով անցնելով 350 մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 32 սահմանակետին: Ապա թեքվելով հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը և առուն, անցնելով թիվ 33 և 34 սահմանակետերով 1861 մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվելով արևելք, հատելով Ամասիա-Ալվար միջհամայնքային ճանապարհը, թիվ 36-38 սահմանակետերով անցնելով 1722 մ, հասնում է Ախուրյան գետի ափին գտնվող Արփի, Ամասիա և Աշոցք համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18853 մ է:

ԱՐՓԻ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

«Դ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի հետ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։