Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի հավելված 9.47-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 9.47
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Սարապատ համայնքի տարածքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով՝ Ջաջուռ, «Գ»-«Դ» հատվածով՝ Կրաշեն, «Դ»-«Ե» հատվածով՝ Մեծ Սարիար, «Ե»-«Զ» հատվածով՝ Կարմրաքար, «Զ»-«Է» հատվածով՝ Փոքրաշեն, «Է»-«Ը» հատվածով՝ Քեթի, «Ը»-«Թ» հատվածով՝ Մայիսյան, «Թ»-«Ժ» հատվածով՝ Հովունի համայնքներին, արևմուտքից «Ժ»-«Ի» հատվածով՝ Ամասիա համայնքին և հյուսիս-արևելքից «Ի»-«Ա» հատվածով՝ Աշոցք համայնքին:
ՍԱՐԱՊԱՏ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի վարչական սահմանի հետ:
ՍԱՐԱՊԱՏ-ՋԱՋՈՒՌ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Սարապատ, Ջաջուռ համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 678 մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 310 մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 688 մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնելով 304 մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով 586 մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որից հետո սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 8-9 սահմանակետերով 1145 մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 418 մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում 473 մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 12 սահմանակետին, հետո թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնելով 338 մ, հասնում է Սարապատ, Ջաջուռ և Կրաշեն համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3265 մ է:
ՍԱՐԱՊԱՏ-ԿՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Սարապատ, Կրաշեն և Մեծ Սարիար համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, անցնելով 59 մ դեպի արևելք, հասնում է թիվ 1 սահմանակետին, որից հետո քիչ թեքվելով հարավ-արևելք, անցնելով 308.0 մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա կտրուկ թեքվելով դեպի հարավ, անցնելով թիվ 3 սահմանակետով 283 մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևելք, անցնելով թիվ 5 սահմանակետով 465 մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 219 մ, հասնում Սարապատ, Ջաջուռ և Կրաշեն համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1333 մ է:
ՍԱՐԱՊԱՏ-ՄԵԾ ՍԱՐԻԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
Ջրբաժանի վրա գտնվող Սարապատ, Կարմրաքար և Մեծ Սարիար համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 216 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 280 մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 3 սահմանակետով անցնում 695 մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 429 մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 1563 մ, հասնում «Շիշտեպե» կոչվող եռանկյունաչափական կետին համընկնող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 324 մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 10-12 սահմանակետերով անցնում 1208 մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, անցնում 84 մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս-արևելք, ջրբաժանով անցնում 356 մ, հասնում գագաթի վրա գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 965 մ, հասնում թիվ 16 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը՝ անցնում 452 մ, հասնում թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 488 մ, հասնում թիվ 18 սահմանակետին, որից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 381 մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հյուսիս-արևելք, գագաթների վրայով, թիվ 20-21 սահմանակետերով անցնելով 827 մ, հասնում է գագաթին գտնվող թիվ 22 սահմանակետին, ապա անցնելով դեպի հարավ-արևելք՝ թիվ 23 սահմանակետով անցնում է 1090 մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը կրկին անցնում է հարավարևելյան ուղղությամբ, հատում է ձորը, անցնում 499 մ, հասնում 2214.0 մ նիշ ունեցող թիվ 25 սահմանակետին, որտեղից թամբով անցնելով 429 մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, գագաթների վրայով, թիվ 27-31 սահմանակետերով անցնելով 1791 մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվելով հարավ, հատելով ձորը, անցնելով 127 մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, որը գտնվում է ձորի եզրին, այդտեղից սահմանագիծը, շարունակվելով դեպի հարավ, ձորով, թիվ 34-51 սահմանակետերով անցնելով 1675 մ, հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը, քիչ թեքվելով հարավ-արևելք, անցնելով 258 մ, հասնում է թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ, անցնելով 327 մ, հասնում է թիվ 54 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, անցնելով թիվ 55 սահմանակետով, ապա քիչ թեքվելով և անցնելով թիվ 56 սահմանակետով 940 մ, հասնում է գագաթին գտնվող Սարապատ, Մեծ Սարիար և Կրաշեն համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:
«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15970 մ է:
ՍԱՐԱՊԱՏ-ԿԱՐՄՐԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»
Սարապատ, Փոքրաշեն և Կրաքար համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 487 մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող Սարապատ, Կարմրաքար և Մեծ Սարիար համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:
«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 487 մ է:
ՍԱՐԱՊԱՏ-ՓՈՔՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»
Բլրի վրա գտնվող Սարապատ, Քեթի և Կարմրաքար համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ձորով անցնում 1476 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այստեղից շարունակվելով նույն ուղղությամբ, անցնում է 296 մ, հասնում ձորի եզրի թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1359 մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 4 սահմանակետով անցնելով 381 մ, հասնում է գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ անցնելով 472 մ, հասնում է 2046,9 մ նիշ ունեցող լեռան գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 262 մ, հասնում ջրբաժանի թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանի թիվ 8 սահմանակետով անցնում 299 մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 275 մ, հասնում թիվ 10 սահմանակետին, հետո թեքվելով հարավ-արևելք, թիվ 11 սահմանակետով անցնում է 988 մ, հասնում 2109 մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող Սարապատ, Փոքրաշեն և Կարմրաքար համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:
«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5809 մ է:
ՍԱՐԱՊԱՏ-ՔԵԹԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»
Սարապատ, Քեթի և Մայիսյան համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, բարձունքներով անցնում 240 մ, հասնում 2010.3 մ նիշ ունեցող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հյուսիս-արևելք, թիվ 2 սահմանակետով անցնում է 769 մ, հասնում գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին, որտեղից շարունակվելով նույն ուղղությամբ, գագաթներին գտնվող թիվ 4-6 սահմանակետերով անցնում է 841 մ, հասնում թիվ 7 սահմանակետին, ապա անցնելով 134 մ, հասնում է գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 346 մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որից կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 328 մ, հասնում 2130 մ նիշ ունեցող «Չաթալսար» կոչվող եռանկյունաչափական կետին, որը համընկնում է թիվ 11 սահմանակետին, ապա սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 12-14 սահմանակետերով անցնում 843 մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թեք լանջով, թիվ 16-18 սահմանակետերով անցնում 1001 մ, հասնում թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 244 մ, հասնում թիվ 20 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնում է 251 մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանի և գագաթների վրա գտնվող թիվ 22-23 սահմանակետերով անցնում 812 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 216 մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 25 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 225 մ, հասնում բլրի վրա գտնվող Սարապատ, Քեթի և Կարմրաքար համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:
«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6251 մ է:
ՍԱՐԱՊԱՏ-ՄԱՅԻՍՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»
Սարապատ, Հովունի և Մայիսյան համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 366 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 126 մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվելով դեպի հարավ-արևելք, սարի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետով անցնում է 674 մ և հասնում «Ը» հանգուցային սահմանակետին:
«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1156 մ է:
ՍԱՐԱՊԱՏ-ՀՈՎՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»
Սարապատ, Ամասիա և Հովունի համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, գագաթներին գտնվող թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1003 մ, հասնում Սարապատ, Հովունի և Մայիսյան համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:
«Թ»-«Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6251 մ է:
ՍԱՐԱՊԱՏ-ԱՄԱՍԻԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ի»
Սարապատ, Ամասիա և Աշոցք համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 239 մ, հասնում թիվ 1 սահմանակետին համընկնող, 2448.6 նիշ ունեցող «Չիվիլիսիպ» կոչվող եռանկյունաչափական կետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 2 սահմանակետով անցնում 1121 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով, թիվ 4-5 սահմանակետերով անցնելով 1580 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրի թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում 170 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 590 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 9 սահմանակետով անցնելով 855 մ, հատելով ձորը, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 301 մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք, հատում է Բանդիվան-Ցողամարգ միջհամայնքային ճանապարհը, անցնում 254 մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 387 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 13 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 14-16 սահմանակետերով անցնում 1114 մ, հասնում թիվ 17 սահմանակետին, ապա թեքվելով դեպի արևմուտք՝ անցնում է 333 մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Ամասիա-Հողմիկ միջհամայնքային ճանապարհը, թիվ 19 սահմանակետով անցնում 1168 մ, հասնում թիվ 20 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 21-22 սահմանակետերով անցնում 1508 մ, հասնում 1862 մ նիշ ունեցող թիվ 23 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ, անցնելով թիվ 24 սահմանակետով 593 մ, հասնում է ձորի եզրի թիվ 25 սահմանակետին, որից շարունակվելով նույն ուղղությամբ, ձորով, թիվ 26 սահմանակետով թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 680 մ, հասնում է Ջրաձոր-Հողմիկ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, հատելով միջհամայնքային ճանապարհը, այնուհետև Չաիր գետը, թիվ 28-29 սահմանակետերով անցնելով 786 մ, հասնում է սարի լանջին գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, սարի լանջով բարձրանալով և անցնելով թիվ 31 սահմանակետով 910 մ՝ հասնում է բարձունքի վրա գտնվող Սարապատ, Ամասիա և Հովունի համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետին:
«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12591 մ է:
ՍԱՐԱՊԱՏ-ԱՇՈՑՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ի»-«Ա»
Սարապատ, Աշոցք համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, դաշտային ճանապարհով հատելով ձորերը, անցնում 5222 մ, հասնում է ձորի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, դաշտային ճանապարհով անցնում 653 մ, հասնում ձորի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 2 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով անցնում 2247 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 567 մ, հասնում թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում հյուսիս, անցնում 880 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 6 սահմանակետով 832 մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 947 մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ թիվ 9-11 սահմանակետերով անցնում է 3141 մ, հասնում սեփականաշնորհված վարելահողերի եզրերին գտնվող թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով Զույգաղբյուր-Հարթաշեն միջհամայնքային ճանապարհը, ապա Ղուկասյան գետը, անցնում է 13-15 սահմանակետերով 2106 մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը, դաշտային ճանապարհով թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 396 մ, հատելով ձորակը, հասնում է թիվ 17 սահմանակետին, այնուհետև ճանապարհով նույն ուղղությամբ անցնելով 387 մ, հատելով Ղուկասյան գետի ձախակողմյան վտակը, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը, ճանապարհի եզրով նույն ուղղությամբ թիվ 19 սահմանակետով անցնելով 515 մ, հասնում է դաշտային ճանապարհի և Գյումրի-Նինոծմինդա հանրապետական նշանակության ճանապարհների հատման տեղում գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետով անցնում 795 մ, հատելով Ղուկասյան գետի ձախակողմյան վտակը՝ հասնում է թիվ 22 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ անցնելով 528 մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատելով ձորակը՝ անցնում է 738 մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը, թիվ 25 սահմանակետով անցնելով 976 մ, հասնում է թիվ 26 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով, թիվ 27 սահմանակետով անցնում 640 մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ ջրբաժանով անցնում է 656 մ, հասնում թիվ 29 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 645 մ հասնում թամբի վրա գտնվող Սարապատ, Աշոցք և Ամասիա համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետին:
«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22872 մ է:»: