Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի հավելված 11.35-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 11.35
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՈՒՐՑԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ուրցաձոր համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:
Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գեղարքունիքի մարզին, «Բ»-«Գ» հատվածով՝ Զանգակատուն համայնքին, «Գ»-«Դ» հատվածով՝ Լուսաշող համայնքին, «Դ»-«Ե» հատվածով՝ Լանջառ համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Պարույր Սևակ համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Երասխ համայնքին, «Է»-«Ը» հատվածով՝ Արմաշ համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով` Սուրենավան համայնքին, «Թ»-«Ժ» հատվածով` Արարատ գ. համայնքին, «Ժ»-«Ի» հատվածով` Գոռավան համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ի»-«Լ» հատվածով` Դաշտաքար համայնքին, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից «Լ»-«Ա» հատվածով` Քաղցրաշեն համայնքին:
ՈՒՐՑԱՁՈՐ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Արարատի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:
ՈՒՐՑԱՁՈՐ-ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Ուրցաձոր, Զանգակատուն համայնքների և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով ձորակը, թիվ 1-3 սահմանակետերով անցնում է 1999 մ, հասնում թիվ 4 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 5 սահմանակետով անցնելով 458 մ, հասնում է Ուրցաձոր, Զանգակատուն և Լուսաշող համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին, որը նաև եռանկյունաչափական կետ է:
«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2457 մ է:
ՈՒՐՑԱՁՈՐ-ԼՈՒՍԱՇՈՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Ուրցաձոր, Զանգակատուն և Լուսաշող համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը նաև եռանկյունաչափական կետ է, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում է 1729 մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 866 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 2419 մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 748 մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 1071 մ, հասնում թիվ 8 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ, 1729.5 մ նիշով բարձունքի արևմտյան լանջով հատելով հանրապետական նշանակության ճանապարհը, թիվ 9 սահմանակետով անցնում է 1937 մ, հասնում Վեդի գետի ձախակողմյան ափին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 586 մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, ապա շարունակվելով դեպի հարավ-արևմուտք, թիվ 12-13 սահմանակետերով անցնում է 957 մ, հասնում Վեդի գետի ձախակողմյան վտակի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, Վեդի գետի վտակով, 1712 մ նիշ ունեցող բարձունքի արևելյան կողմով և թիվ 15-17 սահմանակետերով անցնում 711 մ, հասնում է 2383 մ նիշով սարի գագաթին գտնվող թիվ 18 սահմանակետին, այստեղից սահմանագիծը վերը նշված վտակով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, հատում ձորակը և, թիվ 19-26 սահմանակետերով անցնելով 1636 մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 28 սահմանակետով անցնում 958 մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 29 սահմանակետին, որտեղ հատում է ձորակը, թեքվում դեպի հարավ-արևմուտք, հին գյուղատեղի ավերակներով, թիվ 30 սահմանակետով անցնում 1085 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին, այնուհետև հատելով դաշտային ճանապարհը, սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 653 մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 32 սահմանակետին, այստեղից ձորակով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 33 սահմանակետով անցնում 318 մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 159 մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանի թիվ 36-38 սահմանակետերով անցնում 1218 մ, հասնում է 2383.1 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 39 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, ժայռի եզրով անցնում 1403 մ, հասնում է 2482.6 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը քիչ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 388 մ, հասնում թիվ 41 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 711 մ, հասնում 2422.0 մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 42 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 974 մ, հասնում է 2295.2 մ նիշ ունեցող ժայռի թիվ 43 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում 407 մ, հասնում է թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում ձորակը, լանջով անցնում 384 մ, հասնում է թիվ 45 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 326 մ, հասնում է թիվ 46 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 59 մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում 855 մ, հասնում է թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 248 մ, հասնում է թիվ 49 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 50-51 սահմանակետերով անցնում 473 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 387 մ, հասնում է թիվ 53 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 54-55 սահմանակետերով անցնում 686 մ, հատում Լուսաշող-Շաղափ միջհամայնքային ճանապարհը, հասնում է Սելավ գետի եզրին գտնվող թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, Սելավ գետով, թիվ 57-58 սահմանակետերով անցնում 602 մ, հասնում թիվ 59 սահմանակետին: Թիվ 59 սահմանակետից սահմանագիծը ձորակով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 60-61 սահմանակետերով անցնում 1176 մ, հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող Ուրցաձոր, Լանջառ և Լուսաշող համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:
«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 26134 մ է:
ՈՒՐՑԱՁՈՐ-ԼԱՆՋԱՌ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
Ուրցաձոր, Լանջառ և Լուսաշող համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է երկու ձորերի հատման տեղում, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում 436 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 135 մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, հատում է ձորակը, թիվ 3 սահմանակետով անցնում 567 մ, հասնում թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 5-6 սահմանակետերով անցնում 428 մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատելով ձորակներ և Լանջառ-Զինջռլու ճանապարհը, ձորակի թիվ 8-29 սահմանակետերով անցնում է 3415 մ, հասնում ձորակի եզրի թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 572 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրի թիվ 31 սահմանակետին, այնուհետև դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, ճանապարհի թիվ 32-39 սահմանակետերով անցնելով 1308 մ, հասնում է ճանապարհների խաչմերուկում գտնվող Ուրցաձոր, Լանջառ և Պարույր Սևակ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:
«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6861 մ է:
ՈՒՐՑԱՁՈՐ-ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»
Ուրցաձոր, Պարույր Սևակ և Շաղափ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, հատելով ձորակները, դաշտային ճանապարհը, ժայռեր և Բիրալի գետը, ճանապարհի թիվ 1-19 սահմանակետերով անցնում է 3621 մ, հասնում ճանապարհների խաչմերուկում գտնվող Ուրցաձոր, Պարույր Սևակ և Լանջառ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:
«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3621 մ է:
ՈՒՐՑԱՁՈՐ-ԵՐԱՍԽ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»
Ուրցաձոր, Երասխ և Արմաշ համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, նշված ճանապարհի թիվ 1-16 սահմանակետերով անցնում 1707 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող Ուրցաձոր, Երասխ և Պարույր Սևակ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:
«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1707 մ է:
ՈՒՐՑԱՁՈՐ-ԱՐՄԱՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»
Ուրցաձոր, Արմաշ և Սուրենավան համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 1-27 սահմանակետերով անցնելով 2788 մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող Ուրցաձոր, Արմաշ և Երասխ համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:
«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2788 մ է:
ՈՒՐՑԱՁՈՐ-ՍՈՒՐԵՆԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»
Ուրցաձոր, Սուրենավան և Արարատ համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 1-15 սահմանակետերով անցնում 2267 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, անցնում 150 մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 18 սահմանակետով անցնում 934 մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 466 մ, հասնում դաշտային ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով թեքվում հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 21-47 սահմանակետերով անցնում 3680 մ, հասնում Ուրցաձոր, Սուրենավան և Արմաշ համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:
«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7497 մ է:
ՈՒՐՑԱՁՈՐ-ԱՐԱՐԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»
Ուրցաձոր, Արարատ և Գոռավան համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 568 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 343 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 511 մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 376 մ, հասնում ձորակի սկզբնամասի մոտ գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորի թիվ 5-17 սահմանակետերով անցնում 1822 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 327 մ, հասնում Վեդի գետի ափին գտնվող թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 82 մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 20 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, բարձունքների գագաթներով, թիվ 21-28 սահմանակետերով անցնելով 629 մ, հասնում է 1307 մ նիշ ունեցող բարձունքի գագաթի թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 107 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհի թիվ 31-35 սահմանակետերով անցնում 525 մ, հասնում է դաշտային ճանապարհի և ձորի հատման կետում գտնվող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ձորի թիվ 37-55 սահմանակետերով անցնում 1611 մ, հասնում ձորի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհի թիվ 57-62 սահմանակետերով անցնելով 1120 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Ուրցաձոր, Արարատ և Սուրենավան համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:
«Թ»-«Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8022 մ է:
ՈՒՐՑԱՁՈՐ-ԳՈՌԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ի»
Ուրցաձոր, Գոռավան և Դաշտաքար համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Վեդի գետի ափին, սահմանագիծը Վեդի գետով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1392 մ, հասնում Վեդի գետի ձախ ափին գտնվող թիվ 8 սահմանակետին, հետո թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 354 մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, այդտեղից առվով իջնում է դեպի արևմուտք, անցնում 112 մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 11 սահմանակետով անցնում 1023 մ, հասնում է Ուրցաձոր, Գոռավան և Արարատ համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետին:
«Ժ»-«Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2682 մ է:
ՈՒՐՑԱՁՈՐ-ԴԱՇՏԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ի»-«Լ»
Ուրցաձոր, Դաշտաքար և Քաղցրաշեն համայնքների տարածքների բաժանման «Լ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1011 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում է 346 մ, հասնում դաշտային ճանապարհի և գետի հատման տեղում գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, գետով անցնում 15448 մ, հասնում գետի և ջրանցքի հատման տեղում գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ջրանցքի ոլորանների թիվ 6-21 սահմանակետերով անցնում 1395 մ, հասնում ջրանցքի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, հատում Վեդի-Ուրցաձոր միջգյուղյա ճանապարհը, հետո հատում Վեդի-Ուրցաձոր խճուղային ճանապարհը, թիվ 23-24 սահմանակետերով անցնում 639 մ, հասնում Վեդի գետի աջ ափին գտնվող Ուրցաձոր, Դաշտաքար և Գոռավան համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետին:
«Ի»-«Լ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18838 մ է:
ՈՒՐՑԱՁՈՐ-ՔԱՂՑՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Լ»-«Ա»
Գետի եզրին գտնվող Ուրցաձոր, Քաղցրաշեն համայնքների և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, գետով անցնում 9337 մ, հասնում գետի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, գետը և Խոսրովի արգելոցի սահմանագծով անցնելով 1049 մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով ջրհավաք առուները և անցնելով Խոսրովի արգելոցի սահմանագծի թիվ 3 սահմանակետով 2460 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ձորով անցնում 1279 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, Խոսրովի արգելոցի սահմանագծով անցնում 471 մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 7 սահմանակետով անցնում 460 մ, հասնում գետի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, գետով անցնում 514 մ, հասնում է գետի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, բարձունքների վրա գտնվող թիվ 10-23 սահմանակետերով անցնում 5853 մ, հասնում գետի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, գետով անցնում 2917 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, բարձունքների վրա գտնվող թիվ 26-29 սահմանակետերով անցնում 1548 մ, հասնում Ուրցաձոր, Քաղցրաշեն և Դաշտաքար համայնքների տարածքների բաժանման «Լ» հանգուցային սահմանակետին:
«Լ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 25915 մ է:»: