Հոդված 10
Հոդված 10
Հայտատուները վարում են օզոնաքայքայիչ նյութերի հաշվառում և յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, իրենց պետության հաշվետու մարմին հաշվետվություն են ներկայացնում հավելվածի համաձայն սահմանված ձևով:
Օզոնաքայքայիչ նյութերի արտադրություն իրականացնող իրավաբանական անձինք եռամսյակը մեկ անգամ՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ օրը, իրենց պետության հաշվետու մարմին հաշվետվություն են ներկայացնում սույն Համաձայնագրի հավելվածով նախատեսված ձևով:
Կողմերի պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել նշված հաշվետվությունը ներկայացնելու այլ ժամկետներ, սակայն սույն հոդվածով նախատեսվածից ոչ պակաս պարբերականությամբ: